Եվս մեկ ձախողված «բարեփոխում». ստացվեց՝ ինչպես միշտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում պարեկապահակային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության փոխարեն արդեն տևական ժամանակ է, ինչ գործում է պարեկային ծառայությունը: Սկզբնական շրջանում այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե պարեկային ծառայությունը դրական առումով էական փոփոխությունների է հանգեցնելու։ Հիշեցնենք, որ ահռելի ռեսուրսներ են ներդրվել այս կառույցը հիմնելու համար թե՛ ՀՀ պետական բյուջեից, թե՛ ԱՄՆ–ի ու ԵՄ–ի կողմից տրամադրված միջոցներից։

Իսկապես պետք է ընդունել, որ ծառայության ներդրման սկզբնական շրջանում հսկողությունը բավական խիստ էր, պարեկայինի մեքենաներն անընդհատ երթևեկում էին փողոցներով, ու վարորդներն էլ փորձում էին զգոնությամբ հետևել ճանապարհատրանսպորտային կանոններին։ Բայց որոշ ժամանակ անց միանգամից դրսևորվեցին այս նոր համակարգի բացերը։ Առաջին հերթին տարակուսելի է, որ պարեկային համակարգում են ընդգրկվել այնպիսի անձինք, որոնց կրթական մակարդակը և անհրաժեշտ որակները, մեղմ ասած, լուրջ կասկածի տեղիք են տալիս։

Իհարկե, չենք բացառում, որ նրանց շարքերում կան բանիմաց ու պարտաճանաչ ծառայողներ, չենք թերագնահատում նրանց, բայց հիմնական տպավորությունը բավական տխուր է: Ու պատահական չէ, որ շատ վարորդների կարծիքով, իրենց բուն գործառույթները կատարելու, առկա խնդիրները լուծելու փոխարեն նրանք նոր խնդիրներ են առաջացնում։ Ավելին, տպավորություն է՝ կարծես աստիճանաբար վերադառնում ենք «գայիշնիկների» «հին ու բարի» աշխատաոճին: Կան դժգոհություններ, թե այնպիսի տպավորություն է, որ շատ դեպքերում պարեկային ծառայողների համար առաջնային են տուգանելը, պատժելը, դեպի պետբյուջե գումար քերելը, քան ՃԵԿին հետևելն ու երթևեկության անվտանգությունն ապահովելը։

Ավելին, քիչ չեն այնպիսի պարեկները, որոնք վարորդների հետ շփվելուց չեն պահպանում օրենքով սահմանված և բարոյական նորմերին համապատասխան վարքագծի կանոնները։ Ու էլի այնպիսի տխուր տպավորություն է, թե պարեկայինի շարքերն են համալրել անձինք, որոնք որևէ հաջողության չեն հասել որևէ այլ ոլորտում, մանկուց տուժած են եղել, իսկ հիմա փորձում են ինքնահաստատվել ու անհարկի կերպով գործի դնել իրենց լիազորությունները։ Դե, բախտի բերմամբ ձեռքներն ինչ-որ լծակ է ընկել աջուձախ պատժելու, իշխանություն բանեցնելու համար։ Ու կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե այդ մարդիկ հանկարծ ավելի բարձր պաշտոններում նշանակվեն։ Կսկսեին վրեժ լուծել հասարակությունից։ Չնայած ինչու պատկերացնել, ամբողջ ՔՊ-ն դրա վառ օրինակն է: Այս ամենն, իհարկե, չի կարող իր ծանր հետևանքները չունենալ: Նաև դրա արդյունքում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները, հատկապես դժբախտ ելքով, չեն նվազում։

2024 թ. առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է մարմնական վնասվածքով 983 պատահար, որի արդյունքում արձանագրվել է 38 մահ, 1150 վիրավոր: Իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 973 պատահար, 38 մահ, 1162 վիրավոր: Այսինքն՝ վիճակագրությունն ինչպես մտահոգիչ կար, այնպես էլ մնացել է։ Փաստացի պարեկային ծառայության գործարկումն իր դրական արդյունքները չի տվել։ Բայց խնդիրը ոչ թե ծառայության ներդրումն է, այլ ծառայության իրականացման բովանդակային մոտեցումը։ Ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ՝ Վրաստանում պարեկային ծառայությունը ավելի արդյունավետ է գործում։ Այնտեղ պարեկների առաջնային խնդիրը նախ և առաջ անվտանգ երթևեկության ապահովումն է, մարդկանց աջակցել, խորհուրդ տալը, իրազեկելը, իսկ տուգանելն ամենավերջին կետում է: Այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե կոնկրետ ինչ խնդիրներ են դրվում ծառայության առաջ։

Մեզ մոտ ստացվում է, որ հանրային ու «դրսից» ներգրավված գումարներով ստեղծված կառույցը չի բավարարում հանրային պահանջները կամ լրիվ հակառակ արդյունքն է ապահովում։ Կրկնում ենք՝ պարեկայինի աշխատանքի գլխավոր խնդիրը պետք է լինի պատահարները կանխելն ու անվտանգ երթևեկություն ապահովելը, այո՝ չարամիտ խախտողներին պատժելը, այլ ոչ թե «արտոնյալների» խայտառակ խախտումների, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորողների պահվածքի վրա աչք փակելը։ Իհարկե, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև արտաքուստ մանր խախտումներին, որոնք նույնպես կարող են պատահարների պատճառ դառնալ, օրինակ՝ մեքենայի թարթիչը չմիացնելը։ Բայց այդ ամենը պետք է կատարվի համակարգված, գրագետ, կազմակերպված ձևով, թեթև դեպքերում՝ զգուշացումներով, մարդկանց օգնելով, տեղեկացնելով, իսկ չարամիտ խախտումների դեպքում՝ անզիջում լինելով, չվախենալով «արտոնյալներից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»
Ամենաընթերցվածները