Ուկրաինայի ԱԳՆ-ն քննադատել է Մոնղոլիային Պուտինին չձերբակալելու համար
Ուկրաինայի իշխանությունները քննադատել են Մոնղոլիայի կառավարությանը՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ։ Մասնավորապես, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխին ասել է, որ Մոնղոլիան օգնում է Պուտինին խուսափել արդարադատությունից, գրում է Bild թերթը:
«Մոնղոլիայի կառավարության կողմից Պուտինի նկատմամբ ՄՔԴ-ի պարտադիր ձերբակալման հրամանը չկատարելը ծանր հարված է Միջազգային քրեական դատարանին և միջազգային քրեական իրավունքի համակարգին: Մոնղոլիան թույլ տվեց մեղադրյալ հանցագործին փախչել արդարադատությունից՝ դրանով իսկ կիսելով նրա ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը:Մենք կհամագործակցենք գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ դա հետևանքներ կունենա Ուլան Բատորի համար», - ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Վլադիմիր Պուտինը նախորդ գիշեր մեկնել էր Մոնղոլիա՝ մասնակցելու Ճապոնիայի դեմ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի հաղթանակի 85-ամյակի տոնակատարություններին։ Պուտինը վայրէջք է կատարել Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում։ Սա նրա առաջին ուղևորությունն է 2023 թվականից ի վեր մի երկիր, որը ստորագրել է Հռոմի ստատուտը և ընդունում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը։ 2023 թվականի մարտին ՄՔԴ-ն Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
Սակայն Պուտինին կալանավորելու փոխարեն Մոնղոլիայում նրան դիմավորել են պատվո պահակախմբով