Պուտինը դեռևս չի որոշել` մեկնելո՞ւ է Հռոմի ստատուտը վավերացրած Բրազիլիա, թե՞ ոչ. Կրեմլ

Ռուսաստանը շարունակում է աշխատել G20-ի շրջանակում, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Բրազիլիայում կայանալիք գագաթնաժողովին մեկնելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Դեռևս որոշումներ չեն կայացվել այս կապակցությամբ... Մեր շերպան (երկրի ներկայացուցիչը-Խմբ.) շարունակում է ակտիվորեն աշխատել իր գործընկերների հետ։ Մենք այնտեղ պաշտպանում ենք մեր շահերը, սակայն նախագահը դեռ որոշումներ չի կայացրել»,- ասել է Պեսկովը:

Բրազիլիան այն երկրներից է, որը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, իսկ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտին Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել «Ուկրաինայից բնակչության (երեխաների) անօրինական արտաքսման հետ կապված ռազմական հանցագործությունների համար»։

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան ասել է, որ Պուտինն ինքը պետք է գնահատի իր այցի հետևանքները։

Այս շաբաթ ՌԴ նախագահն այցելել է Մոնղոլիա, որը նույնպես ճանաչում է ՄՔԴ-ի իրավասությունը։ Politico-ն գրել է, որ Մոնղոլիան կարող է պատասխանատվության ենթարկվել ձերբակալման հրամանը կատարելուց հրաժարվելու համար:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ»
Ամենաընթերցվածները