Լայանան՝ նոր ընտրյալի, ամուսնալուծության, նախկին ամուսնու նոր ընտրյալի մասին

«Արդեն մոտ 2 տարի է ամուսնալուծված եմ: Ամեն ընտանիք մութ անտառ է, շատ էին տարաձայնությունները, հասունացել էր այդ պահը, և կոնկրետ մեկ պատճառ չէր: Ընտանիքը երբեմն արտաքինից թվում է իդեալական, բայց ներսում կոնֆլիկտներ, տարաձայնություններ են: Մենք անհամատեղելի մարդիկ ենք, այսօր ժամանակներըը փոխվել են և այնպես չէ, որ հանուն ինչ-որ բանի 2 մարդ ապրեն միասին, ամուսնալուծությունն առաջին բանն է, որ անում են շատերը: Մենք դեռ 12 տարի ապրել ենք միասին, մարդիկ 3-4 ամիս են ապրում, ամուսնանում ու բաժանվում են: Փուլեր են եղել, որ բանը հասել է բաժանման, բայց չենք բաժանվել, բայց գալիս է մի պահ, որ անիմաստ է այլևս շարունակել: Փառք Աստծո, որ այդ ամուսնությունից այսօր ունենք 2 սիրուն ու հրաշք բալիկներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով իր և ամուսնու՝ պրոդյուսեր Ռոլանդ Պողոսյանի ամուսնալուծությունից, պատմեց երգչուհի Լայանան: 

 

Նա նշեց, որ նախկին ամուսնու հետ հարաբերությունները լավ են, ընկերական, իսկ երեխաների հետ շփումը կա:

 

«Երեխաների վրա միշտ էլ ծնողների բաժանությունն այդքան էլ լավ չի անդրադառնում: Ուղղակի, երբ փոքր տարիքում են լինում, հոգեբանական տրավմայի չեն ենթարկվում: Բաներ կան, որ բացատրում ենք երեխաներին, լսում ու տեսնում են, բայց ընտանիքում մեծանալը, բնականաբար, ըստ իս՝ ավելի լավ է»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ աղջիկն արդեն 9 տարեկան է, իսկ որդին՝ շուտով կդառնա 5 տարեկան:

 

Լայանան նաև նշեց՝ տեղյակ է, որ նախկին ամուսինն ընտրյալ ունի, սոցհարթակներում նկարներ կան հրապարակված:

«Ազատ մարդ է, պետք է իր կյանքը դասավորի, սա է իմ վերաբերմունքը: Իսկ, թե ես որքանով եմ պատրաստ նոր հարաբերությունների՝ ասեմ, որ ես էլ ունեմ իմ սրտի մարդուն, իմ ընտրյալին իմ կողքին, բայց առայժմ չեմ հանրայնացնելու նրա անունը»,- նշեց երգրուհին:

Երգելուն զուգահեռ հիմա նաև որպես հանդիսավար է աշխատում, տարբեր միջոցառումներ է վարում: Հիմա երեխաներին ավելի շատ եմ ժամանակ հատկացնում, քան առաջ»,- անկեղծացավ Լայանան:

Նա նշեց, որ որպես երգչուհի երազում է անհոգ լինելու մասին: «Չէի ցանկանա ավելի հայտնի լինել, կուզեի անհոգ լինել և՛ աշխատանքի առումով, և՛ երկրիս համար: Մենք այն բնագավառում ենք, կարծես ռումբի վրա լինենք, և ցանկացած իրադարձություն անմիջական կապ ունի մեր հոգեվիճակի հետ: Որպես քաղաքացի և մայր երազում եմ, որ Հայաստանում անհոգ ու խաղաղ ապրենք ու երբեք չմտածենք երկիրը լքելու մասին (թեև միշտ ծովափնյա քաղաքում ապրելու երազանք եմ ունեցել):

Այս ամենից բացի ուրիշ պլաններ էլ ունեմ: 3-4 տարի կարուձև եմ սովորել, հետագայում ուզում եմ նորաձևության կենտրոն բացել: Ուզում եմ, որ աղջիկս էլ նկարի, հող եմ նախապատրաստում նրա համար: Ես միշտ ստեղծագործական պրոցեսից հաճույք եմ ստանում, ինչ էլ անեմ՝ միշտ արվեստի շուրջ եմ պտտվում»,- ամփոփեց երգչուհին:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի` երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը». Ալիև «10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հեռուստացույցի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և այլ արգելված իրեր Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ Դա կլինի իմ որոշումը, ուրիշ ոչ մեկինը. Թրամփն արձագանքել է Զելենսկու՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներին Իսրայելը պատրաստվում է hարվածել Իրանի միջnւկային օբյեկտներին. CNN Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Ինչո՞ւ են ՊԵԿ-ից դժգոհում տնտեսվարողները՝ ԱԱՀ վերադարձի հետ կապված. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Ի՞նչ է կատարվում կառավարությունում ՍԱՏՄ ղեկավարի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո. «Փաստ» Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած Խամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն 30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբ ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասին Չինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր Անչափահասների առևանգելու փորձ էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Մինչև 70-տարեկանս միշտ նամակ էի գրում Չելենտանոյին, խելագարի պես սիրահարված էի, չնայած ամուսնացած էի ու չէի թաքցնում». Ջուլիետա Ստեփանյան 38-ամյա օտարերկրացին Շիրակի մարզի տարբեր հատվածներում տեղադրել է թմրանյութի փաթեթներ Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է
Ամենաընթերցվածները