ՀՀ տնտեսության «դիվերսիֆիկացման» հակառակ հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման թեման միշտ ակտուալ է եղել։ Ու խնդիրը, որպես կանոն, դիտարկվել է նոր շուկաներ մուտք գործելու ու տնտեսական այլընտրանքներ ստեղծելու շրջանակներում։ Բայց երբ խոսք է լինում ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին, ՀՀ իշխանությունները իսկույն առաջին հերթին սկսում են նայել դեպի Արևմուտք։ Ըստ այդմ էլ, ակտիվ շրջանառության մեջ են դնում այն թեզը, որ Արևմուտքը համապատասխան դաշտ կապահովի տնտեսական այլընտրանքներ ստեղծելու համար, որպեսզի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ու ռուսական կապիտալից փոքրանա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ ընդգծում էր, թե Բրյուսելում Հայաստանի ղեկավարի հետ նախատեսվող հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, և շեշտում, թե աշխատում են առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ:

Ու երբ Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լայեն հանդիպումը տեղի ունեցավ, այն դիտարկվում էր շատ խոշոր իրադարձություն։ Այդ ժամանակ էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խոստացան գումարներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, չնայած այդ գումարի չափից պարզ էր, որ այն չի կարող լուրջ խնդիր լուծել Հայաստանի համար։ Ամենաշատ գումարը խոստացավ ԵՄ-ն՝ 270 միլիոն եվրո դրամաշնորհ, այն էլ՝ առաջիկա 4 տարվա համար, այսինքն, տարեկան 70 մլն-ից քիչ գումար է տրամադրվելու Հայաստանին: Այնուամենայնիվ, Փաշինյանը այնքան մեծ կարևորություն էր տալիս այդ օգնությանը, որ նշում էր, թե «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատրաստ են մեզ օգնել, որ մենք միլիարդներ աշխատենք Հայաստանի Հանրապետությունում ու սրա, նրա ձեռքին չնայենք»։

Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները շարունակում են գեներացնել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության օրակարգը՝ ընդգծելով, թե իրենք պատրաստ են խորացնել հարաբերությունները եվրոպական համայնքի հետ։ Իսկ արևմտամետ ուժերը քննարկումների դաշտ են նետում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասով հանրաքվե անցկացնելու թեման։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փոխարեն հակառակն է տեղի ունենում։ Ինչքան Արևմուտքում շատ են խոսում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման մասին, այնքան մեր երկրի՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապվածությունն ավելի է մեծանում։ Այս տարվա առաջին կեսին Հայաստանը 8,3 մլրդ դոլարի առևտրային շրջանառություն է ունեցել Ռուսաստանի հետ։ Իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 2,6 անգամ։

Փաստացի գործ ունենք Ռուսաստանի հետ աճող առևտրի ահռելի դինամիկայի հետ։ Ու եթե հանկարծ դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների հետ կապված խնդիրներ են լինում, ապա Հայաստանի տնտեսության վրա դա անմիջապես ազդում է։ Մեր երկրի երկրորդ առևտրային գործընկերն ԱՄԷ-ն է՝ արդեն մոտ 3,7 մլրդ դոլարի ծավալով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 7,5 անգամ։ Բայց ԱՄԷ-ի հետ առևտրի աճը նույնպես կապված է ռուսական կապիտալի հետ։ Պատահական չէ, որ Հայաստան ներմուծված ռուսական հումքը մշակվում և ոսկերչական ապրանքների տեսքով արտահանվում է հենց ԱՄԷ։ Իսկ ոսկերչության ոլորտի ակտիվացումը էական ազդեցություն է ունենում Հայաստանի բարձր տնտեսական աճի համակշռի վրա։

Առևտրային խոշոր գործընկերներից երրորդ տեղում արդեն Չինաստանն է՝ 1,4 մլրդ դոլարի ծավալով։ Բայց Չինաստանի հետ առևտուրն աճել է ընդամենը 41,9 տոկոսով, ինչը համեստ ցուցանիշ է՝ համեմատած Ռուսաստանի և ԱՄԷ-ի հետ առևտրի դինամիկայի։ 10 լավագույն առևտրային գործընկերների շարքում արևմտյան պետություններից ԱՄՆ-ն, Գերմանիան ու Իտալիան են։ Ընդ որում, միաժամանակ այս երեք երկրների հետ Հայաստանի ընդհանուր առևտրի ծավալը չի գերազանցում 1 մլրդ դոլարը։ Ավելին, ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով, Գերմանիայի հետ՝ մոտ 35 տոկոսով: Որքան էլ զարմանալի է, Ֆրանսիան, որի հետ այդքան ջերմ հարաբերություններ ունի Հայաստանը, չի մտնում անգամ մեր 10 լավագույն առևտրային գործընկերների շարք։ Այսպիսի ցուցանիշները վկայում են այն մասին, որ Արևմուտքին Հայաստանի տնտեսության վիճակն ուղղակի չի հետաքրքրում։ Այլապես նրանք առաջին հերթին հնարավորություններ կբացեին հայկական ապրանքների արտահանման համար ու խթանող գործիքակազմ կներդնեին։

Այնինչ, տարիներ շարունակ հակառակն է եղել՝ խիստ պահանջներ դնելով հայկական արտադրության ապրանքների արտահանման համար, խուսափելով պարզեցված ընթացակարգից, ինչն էլ ի ցույց է դնում Արևմուտքի իրական նպատակադրումները։ Ստացվում է, որ Արևմուտքում բացառապես հետաքրքրված են ամեն գնով Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացնելու հարցում, ինչն էլ իր հերթին նշանակում է Հայաստանի տնտեսության «հերն անիծել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները