«Հրապարակ». Պետական բյուջեի հաշվին սրան-նրան լավություն անելը կամ ոմանց պատժելն այլևս դարձել է իշխանական գործելակերպ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական աշունը կսկսի շրջագայություններով։ Նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով սեպտեմբերի 17-19-ը կմեկնի Բուդապեշտ (Հունգարիա), ապա սեպտեմբերի 25-30-ը՝ Օտտավա (Կանադա)։ 2 այցերի ընթացքում էլ մեծաթիվ պատվիրակության կազմում բացառապես իշխանական պատգամավորներ են և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ։ ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին հարցրինք՝ ինչպե՞ս են ձևավորել պատվիրակությունները, ինչո՞ւ ընդդիմադիրներ չկան։ Ասաց, որ հայ-հունգարական խմբում ընդգրկված չէ որևէ ընդդիմադիր պատգամավոր, իսկ հայ-կանադական բարեկամական խմբում թեպետ կան, սակայն ԱԺ նախագահը որոշել է ՔՊ-ականների հետ մեկնել․ «Այդ որոշումը կայացվել է՝ ելնելով այդ պատգամավորների ակտիվությունից, տվյալ խմբում ծավալած գործունեությունից, հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված իրենք ջանքերից»։

Կանադայի պատվիրակության կազմում են Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Սա առաջին անգամը չէ, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցի է մեկնում առանց ընդդիմադիրների, կարելի է կարծել, թե ԱԺ-ն միայն ՔՊ-ից է կազմված: Կան տեղեկություններ, որ նա ունի նախընտրելի ընդդիմադիր գործընկերներ, որոնց երբեմն տանում է գործուղումների, բայց երբեմն նրանք էլ են հրաժարվում մասնակցել, քանզի մի կողմից` դա ճիշտ չէ «մերժված» ընդդիմադիրների նկատմամբ, մյուս կողմից` հանրությունն այդ ուղևորություններին լավ չի վերաբերվում: Ժամանակին ՀՀԿ-ի հետ բազմիցս գործուղումների մեկնած Նիկոլ Փաշինյանն ավելի վատ ավանդույթներ է ձևավորել երկրում, քան տիրում էին նախկինների ժամանակ: Պետական բյուջեի հաշվին սրան-նրան լավություն անելը կամ ոմանց պատժելն այլևս դարձել է իշխանական գործելակերպ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները