«Ռուսաց լեզուն» ՀՀ դպրոցներում այլևս պարտադիր չէ՞. ինչ է փոխել ԿԳՄՍՆ–ն ուսումնական պլանում

Հայաստանում 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է պետական կրթական նոր չափորոշիչը։ Դեռ ամռան ամիսներին էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օտար լեզուների դասավանդմանն առնչվող շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներին։
 
Պետական չափորոշիչով «Ռուսաց լեզուն» դեռ մնում է դասավանդվող առաջին և պարտադիր օտար լեզուն։ Սակայն շրջաբերականում ամեն ինչ այլ է՝ ուսումնական հաստատությունների մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Միաժամանակ յուրաքանչյուր օտար լեզվի համար հատկացվում է շաբաթական նվազագույնը 2 ժամ։
 
Այսինքն՝ որպես այդպիսին «Ռուսաց լեզու» անունով առարկան մնացել է միայն 4-րդ, 9-րդ (շաբաթական 3 ժամ), 11-րդ և 12-րդ դասարանների (շաբաթական 2 ժամ) ուսումնական պլանում։ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտների համար «Ռուսաց լեզու» առանձին առարկա չկա: Կան «Օտար լեզու 1» և «Օտար լեզու 2» առարկաներ: Այս փոփոխությունը թյուրիմացության մեջ է գցել ուսումնական հաստատությունների տնօրեններին և ռուսերենի մասնագետներին։
 
Մի շարք դպրոցների տնօրեններ ոչ միանշանակ են արձագանքում այս իրավիճակին և օտար լեզուների միջև դասաժամերը բաշխում են «հին ձևով»։ Ըստ շրջաբերականի՝ նրանք իրավունք ունեն ինքնուրույն բաշխել օտար լեզվի ուսուցման համար հատկացված ժամերը և որոշել, թե որին են նախապատվությունը տալիս։
 
Ռուսերենի մի շարք մասնագետներ Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին շրջաբերականում տեղ գտած «խմբագրումների» առնչությամբ։ Նրանք կարծում են, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա տարիներին «Ռուսաց լեզվին» հատկացված դասաժամերը կկրճատվեն և առարկան ամբողջությամբ կհանվի դպրոցական ծրագրից։
 
Երևանում «Ռուսական տան» ներկայացուցիչը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենք ահազանգեր են ստացել որոշ դպրոցների տնօրեններից, որոնց հետ երկար տարիներ համագործակցում են:
 
«Մենք հասկանում ենք նրանց մտահոգությունները, սակայն չենք կարող մեկնաբանել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշումները»,- հայտնեց «Ռուսական տան» ներկայացուցիչը։
Հասկանալու համար խնդիրը մենք գրավոր հարցում ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն` պարզաբանումներ ստանալու համար։ Շրջանցելով որոշ հարցեր՝ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023թ․ հուլիսի 27–ի N 98–Ն հրամանով հաստատված օրինակելի ուսումնական պլանի հավելված 2–ի 13–րդ կետի՝ ուսհաստատության 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջների հիման վրա:
 
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ դպրոցն ինքն է մշակում իր ուսումնական պլանը՝ չափորոշչին համապատասխան»,–հայտնեցին նախարարությունից։
 
Գերատեսչությունը նաև պարզաբանել է, որ պետական չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են ՀՀ-ում հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմինների, հանրակրթական ծրագրեր մշակողների ու իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից և ենթակայությունից:
 
Իր հերթին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «Ռուսաց լեզվի» հետ կապված խնդիրներ չի տեսնում։
 
«Դա էական փոփոխություն չէ, քանի որ Հանրակրթության պետական չափորոշիչն ավելի բարձր մակարդակի փաստաթուղթ է, քան ուսումնական պլանը։ Այնտեղ հստակ գրված է, որ 2–րդ դասարանում դասավանդվում է 1 օտար լեզու, և այդ օտար լեզուն ռուսաց լեզուն է։ 3-12–րդ դասարաններում երեխաներն անցնում են 2 օտար լեզու, որոնցից մեկը «Ռուսաց լեզուն» է։ Այսինքն բուն չափորոշիչների առումով որևէ խնդիր չկա»,–ասաց նա
Նրա խոսքով՝ ուսումնական պլանում «օտար լեզու 1» և «օտար լեզու 2» ձևակերպումը դեռ չի նշանակում, որ դպրոցները կարող են ընդհանրապես կրթական ծրագրից հանել «Ռուսաց լեզուն»՝ այն փոխարինելով այլ օտար լեզվով։
 
Խաչատրյանն ընդգծեց, որ խնդիր կարող է առաջանալ ժամաքանակների հետ կապված։ Այսինքն դպրոցը կարող է որոշել ավելի շատ ժամ տալ, օրինակ, «Անգլերենին», քան «Ռուսաց լեզվին»։ Դա թողնվում է դպրոցների տնօրենների հայացողությանը։
 
«Իհարկե ոչ 2–րդ դաարանում, բայց օրինակ 3–րդ, 4–րդ դասարաններում, ավելի բարձր դասարաններում կարող է արձանագրվել նման երևույթ։ Դա ընդունված պրակտիկա է, որ դպրոցներին ճկունություն տան։ Օրինակ, դպրոցն ունի որևէ առարկայի շատ լավ ուսուցիչ կամ ցանկանում է թեքումով դպրոց դառնալ և այս կամ այն առարկային ավելի շատ դասաժամեր հատկացնել»,–ասաց փորձագետը։
 
Խաչատրյանը սակայն ընդգծեց, որ դպրոցը պարտավոր է նվազագույնը 2 ժամ հատկացնել յուրաքանչյու օտար լեզվի։
 
Դպրոցն իրավունք ունի նաև որոշել՝ ավելի շատ ժամանակ հատկացնել բնագիտական առարկաների՞ն, թե՞ օտար լեզուներին։
դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» WTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ «Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի Չինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMP OpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգեր Շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով
Ամենաընթերցվածները