Ածխաջրերի փոխարինումը ճարպերով կարող է բարձրացնել դիաբետի առաջացման հավանականությունը. DMS

Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականները պարզել են, որ ճարպերի բարձր պարունակությամբ ցածր ածխաջրային դիետաները կարող են 20 տոկոսով բարձրացնել դիաբետի առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են DMS (Diabetes & Metabolic Syndrome: Clinical Research & Reviews) ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է Մելբուռնի 40-69 տարեկան 40 հազար բնակիչ։ Առաջին անգամ մասնակիցների առողջական վիճակի մասին տեղեկությունը հավաքվել է 1990-1994թթ.։ Փորձարկվողները երկրորդ անգամ զննվել են 1995-1998 եւ 2003-2007թթ.։ Գիտնականները կամավորներին նաեւ խնդրել են պատմել իրենց կերակրաբաժնի մասին եւ հաշվել են, թե վերջինները որքան էներգիա են ստացել ածխաջրերից, ճարպերից եւ սպիտակուցներից։

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնց կերակրաբաժինը 38 տոկոսով բաղկացած է եղել ածխաջրերից, դիաբետի առաջացման վտանգը 20 տոկոսով ավելի բարձր է եղել նրանց համեմատ, ովքեր այդ միացություններից ստացել են  ամենօրյա կալորիաների կեսից մի փոքր ավելին։

Գիտնականներին վաղուց հայտնի է, որ բարձր ածխաջրային սնունդը կարող է դառնալ ավելորդ քաշի պատճառ։ Ավելին, պարզ ախաջրերի չարաշահումը կարող է հանգեցնել ինսուլինի արտազատման բարձրացման եւ երկրորդ տեսակի դիաբետի։ Այնուամենայնիվ, սննդային այդ բաղադրիչից հրաժարվելը նույնպես վնասակար է օրգանիզմի համար։ Հետազոտողները ենթադրել են, որ, խուսափելով ածխաջրերից, մարդիկ սպառում են ավելի քիչ սննդային նյութեր եւ ավելի շատ ճարպեր, ինչը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ի՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ» Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ» «Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար». «Փաստ» Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ» Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ» Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» «Վերջին 2-3 տարին կոռուպցիան այնպիսի մակարդակի է հասել, որ անցած 30 տարվա կոռուպցիոներները միասին մի անկյունում «լուռ ծխում են»». «Փաստ» «Կոնֆլիկտը հարթվեց, մեր հարաբերությունները շատ ջերմ են, չնայած մեր մեջ մեծ միջակայք մնաց». Քրիստինե Պեպելյանը՝ իր և Սոֆի Մխեյանի հարաբերությունների մասին Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող սև անցքի մոտ առաջին անգամ կրկնակի աստղ են գտել Թեհրանի հետ հնարավոր համագործակցության մասին որոշումը կկայացնի ԱՄՆ նոր վարչակազմը. Բլինկեն Դատարանն անվավեր է ճանաչել ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումը Եթե ​​հիմա զինադադար հայտարարվի, ուկրաինական զորքերը կկարողանան իրենց դիրքերում ամրապնդվել. Պուտին Մբապե․ Մենք նվաճեցինք շատ կարեւոր տիտղոս Երևանում պետք է շրջել կա՛մ հակագազով կամ դիմակով. օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է «Հրաշքը մոտ է». Վահագ Ռաշն ու Ալինա Կիրակոսյանը ամանորյա նոր երգ են ներկայացրել Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են գողություններ բնակարանից և տերմինալից (տեսանյութ) Շատ կանադացիներ ցանկանում են՝ Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը. Թրամփ Ալիևը սպասում է ռուսական ներդրումների և բիզնեսի մասնակցությանը «Ղարաբաղի վերականգնմանը» ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել հիվանդ և տարեց պատանդներին. Al Arabiya Ծանրամարտի 2025 թ. առաջնությունից կգործեն նոր քաշային կարգեր Էրդողանը Մակրոնի հետ քննարկել Է Սիրիայում տիրող իրավիճակը Երբ ի սկզբանե չեն զսպում թուրքական «ախորժակը».... «Փաստ» Թշնամու գազանային դեմքն ու Հայաստանի իշխանությունների լռությունը. «Փաստ» «Դրական որևէ ակնկալիք չկա, տնտեսական լուրջ դժվարությունների տարի է լինելու». «Փաստ» Վախի աչքերը մեծ են, մանավանդ, երբ միակ «գաղափարը» մուրճն է. «Փաստ»
Ամենաընթերցվածները