Որքան գումար է հատկացրել Էկոնոմիկայի նախարարությունը «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար

ArmLur.am-ը գրում է.

Երեք տարի առաջ կնքած պայմանագիրը 2024 թվականին արժեցել է 200 միլիոն դրամ։

2021 թվականի դեկտեմբերի 28-ի` վարչապետի որոշման համաձայն Հայաստանը հանձն է առել մասնակցել Ճապոնիայի Օսակա քաղաքում կայանալիք «Ապագա հասարակության ստեղծումը մեր կյանքի համար» խորագրով «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին։

Համաձայն որոշման՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով հանձնակատար է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը։ Որոշման պահին Էկոնոմիկայի նախարարը Վահան Քերոբյանն էր, սակայն հստակ անուն չի նշվել պայմանագրում, ինչը ենթադրում է, որ հավանական է կմասնակցի ներկայիս նախարարը։

Էքսպոյին Հայաստանի մասնակցությանը նվիրված ասուլիսում 2023 թվականին Վահան Քերոբյանն ասել է․

«Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված կլինի ամենաբարձր «Ա» դասի տաղավարով և հիմնականում 4 ուղղություններով՝ ժամանակակից կրթություն, բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, հայկական ուտեստներ և գինի։ Փորձելու ենք նաև մեր տաղավարը հագեցնել արհեստական բանականությամբ, թվային տեխնոլոգիաներով, գուցե և ռոբոտներով։»

Այսպիսով, 2024 օգոստոսին Էկոնոմիկայի նախարարությունը դրամաշնորհային մրցույթ ընթացակարգով 200 մլն դրամ է փոխանցել ոչ հայկական MASH Corporation ընկերությանը։

Պայմանագրի առկա ֆինանսական միջոցներով կազմել է 200 մլն դրամ, պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 85 մլն դրամ։

Այս ընկերությունը խոշորագույն կորպորացիա է, որը տրամադրում է համալիր ծառայություններ լայնածավալ մշակութային, սպորտային և վիրտուալ միջազգային ցուցահանդեսների կազմակերպման հարցում, աջակցում է Ճապոնիայի ղեկավար մարմիններին խոշորագույն միջոցառումների կազմակերպման և մասնակցության հարցում։

Հարկ է նշել, որ Հնդկաստանի Հանրապետության Նյու-Դելի քաղաքում կայանալիք «World food India 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել էր 8 մլն դրամ, իսկ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայանալիք «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար 21 մլն դրամ։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները