ԱԱԾ-ն առաջարկում է մի շարք մարմիններում բարձրացնել գաղտնիության ռեժիմի մակարդակը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելման ու վերացման, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանները բացառելու անհրաժեշտությամբ: Ազգային ժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը պետական գաղտնիքի պահպանության ոլորտում պատասխանատվություն են նախատեսում տարբեր սուբյեկտների կողմից այս կամ այն եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար միայն։ 

«Ներկայացված նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացնել 206․20-րդ հոդվածով, որը պատասխանատվություն կսահմանի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար։ Հոդվածում, մասնավորապես, ամփոփվել են գաղտնի տեղեկությունների գաղտնագրման, այդպիսի տեղեկությունների պահպանության, գաղտնազերծման, ոչնչացման, գաղտնի գործավարության, համակարգչային տեխնիկայի միջոցով դրանց փոխանցման, անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման ընթացակարգերին վերաբերող հիմնական խախտումները՝ դրանց համար սահմանելով համարժեք տույժեր և տուգանքներ»,- ասաց Սիմոնյանը։ 

Նա նշեց, որ ըստ նախագծի՝ նշված իրավախախտումները քննելու է  Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ օրենսգրքի 224․1-ին հոդվածում կատարվող փոփոխություններով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժերը նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորություն վերապահել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ 

«Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ընդհանուր մասի 14-րդ հոդվածում առաջարկվող լրացմամբ՝ հստակեցվում է պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության շրջանակը՝ դրանում ներառելով նաև պետության անվտանգության ապահովման բնագավառը։ 

Ներկայացված նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։

Նախագիծը դրական ազդեցություն կունենա ԱԱԾ կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության գործառույթը պատշաճ իրականացնելու տեսանկյունից»,-եզրափակեց Սիմոնյանը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները