ԱՄՆ-ում կայացել է Թրամփ-Հարիս առաջին հեռուստաբանավեճը․ Թրամփն այն անվանել է լավագույնն իր քաղաքական կարիերայի ընթացքում (տեսանյութ)

ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի միջև առաջին հեռուստաբանավեճը, որը կազմակերպել էր ABC News հեռուստաալիքը։ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում կայացած բանավեճը կարող է միակը լինել, քանի որ Թրամփն ու Հարիսն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ ևս մի նմանատիպ հանդիպում անցկացնելու շուրջ։

Ինչպես Թրամփ-Բայդեն հեռուստաբանավեճի ժամանակ, այնպես էլ այս անգամ հանդիպմանը հանդիսատեսներ ներկա չեն եղել, սակայն ի տարբերություն նախորդի, Թրամփ-Հարիս բանավեճը մեկնարկել է ընդդիմախոսների ձեռքսեղմումով։

Բանավեճի ընթացքում ընդդիմախոսները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը, Պուտինի կողմից «աջակցությունը», Միացյալ Նահանգներում առկա տնտեսական ու միգրացիոն խնդիրները և այլն։ Նրանք փոխանակվել են փոխադարձ մեղադրանքներով ու կշտամբանքներով։

Խոսափողը միացված է եղել միայն տվյալ պահին ելույթ ունեցողի մոտ։ Ելույթի համար կողմերին տրամադրվել է երկու րոպե ժամանակ, ևս երկու րոպե՝ հարցին պատասպանելու համար, ինչպես նաև հավելյալ մեկական րոպե՝ պարզաբանումների համար։ Հեռուստաբանավեճը տևել է 1,5 ժամ, որի ընթացքում Թրամփը խոսել է 42 րոպե, Հարիսը` 37: Թեկնածուներին արգելվել էր հուշաթերթիկներ բերել, բանավեճի ընթացքում խորհրդակցել թիմի հետ և միմյանց հարցեր տալ․ նման իրավունք ունեին վարողները։

Հեռուստաբանավեճից հետո Թրամփը հայտարարել է, որ այն լավագույնն էր իր քաղաքական կարիերայի ընթացքում։

«Կարծում եմ՝ սա երբևէ իմ լավագույն բանավեճն էր, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այն անցկացվեց երեքն ընդդեմ մեկի ձևաչափով», - գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները