Տարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները մեծապես կախված են աշխարհաքաղաքական դերակատարների դասավորությունից։ Մեր տարածաշրջանում ներկայացված են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային խաղացողներ, որոնք իրենց ներազդեցությունն են ունենում։ Նաև դրա արդյունքում է, որ խախտվել է մինչ Արցախյան պատերազմը եղած ստատուս քվոն, և ուժերի բալանսը թեքվել է հօգուտ Ադրբեջանի։ Իսկ Ադրբեջանի դիրքերի ուժեղացումը իր հետ բերում է նաև Թուրքիայի ազդեցության հավելյալ մեծացում։ Այս իրավիճակում ընթանում են «բանակցային» գործընթացներ, այսպես ասած, «տետ ա տետ»:

Այսինքն, փաստացի որևէ միջնորդական առաքելություն չի գործում։ Երևանն ու Բաքուն ժամանակի ընթացքում խաղաղության պայմանագրի վերաբերյալ միմյանց առաջարկներ են փոխանցում։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից հայտարարություններ են հնչում, թե տարածաշրջանային այլ երկրների ճնշումները կարող են խանգարել Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը։ Նորություն չէ, որ ՀՀ իշխանությունները կողմ են առանց միջնորդների բանակցությունների շարունակմանը, իսկ դա ենթադրում է, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում միջազգային երաշխիք ու երաշխավոր չի լինելու։

ՀՀ իշխանությունների գերխնդիրն է ամեն կերպ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որպեսզի հանրությանը ցույց տան, թե իրենք ջանք ու եռանդ չեն խնայում, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» բացման ուղղությամբ։ Ու մեծ հաշվով իրենց համար կարևոր էլ չէ, որ այդ խաղաղության պայմանագիրը կարող է չգործել ու դառնալ ընդամենը Ադրբեջանի կողմից ճնշման գործիք։ Ըստ պաշտոնական հայտարարությունների, ներկայում արդեն պայմանագրի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է, ու Փաշինյանը նշում էր, թե իրենք առաջարկել են ստորագրել այդ մասը՝ որպես խաղաղության պայմանագիր, սակայն, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը կտրականապես չի համաձայնում։

Ինչո՞ւ, որովհետև դեռ ճնշում գործադրելու տեղ ունի, մինչև որ Հայաստանին կապիտուլ յացիա պարտադրի։ Բայց ամենատարօրինակն այն է, որ Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչները խոսում են ոչ թե ադրբեջանական ճնշումների, այլ հայ-ադրբեջանական երկխոսության վրա տարածաշրջանային երկրների ճնշումների մասին։ Ընդ որում, կոնտեքստում ոչ այնքան Թուրքիան է, որը ամենամեծ ճնշումներն է բանեցնում և շահագրգիռ կողմ է, որքան Իրանն ու Ռուսաստանը: Բայց շատ ավելի ուշագրավ է նաև, որ խոսք չկա արտատարածաշրջանային ուժերի՝ մասնավորապես Արևմուտքի ճնշումների մասին։ Ի՞նչ է, ՀՀ իշխանությունների «դուխը» չի՞ հերիքում խոսել Արևմուտքի երկդիմի քաղաքականության մասին, երբ նավթի ու գազի համար սիրաշահում են բռնապետ Ալիևին։

Ստացվում է, որ երբ Իրանը կամ Ռուսաստանը խոսում են իրենց շահերի մասին, դա ճնշում է, իսկ երբ ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի ղեկավարը Պրահայում փաստաթուղթ է ստորագրում, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, ապա դա ճնշում չէ։ Կամ՝ եթե սկզբնական շրջանում Արևմուտքից միջնորդական դեր էին ստանձնել, ինչո՞ւ նույնը չեն կատարում նաև հիմա։ Թե՞ իրենց ձեռնտու է, որ Ադրբեջանը ճնշի Հայաստանին։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ տարածաշրջանային ուժերը Հարավային Կովկասի գործընթացների վրա ավելի մեծ ներազդեցություն ունեն, քան արտատարածաշրջանային դերակատարները։ Իսկ ներազդեցությունն ու շահերի համադրումը ճնշում որակելը, մեղմ ասած, արդարացված չէ: Ընդ որում, եթե Հայաստանի իշխանությունների ակնարկները վերաբերում են Թուրքիային, ապա նրանք միանգամայն իրավացի կլինեին, բայց այդ դեպքում պետք է պարզ ու հստակ արտահայտվել, այլ ոչ թե ընդհանրական:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս երկու խաղացողներին, այսինքն՝ Իրանին ու Ռուսաստանին, ապա նրանք գործնական հողի վրա ներկա են, իրենք ոչ մի կերպ չեն ցանկանա հեռանալ, իսկ արտատարածաշրջանային ուժերը իրավիճակի փոփոխության պայմաններում շատ հանգիստ կարող են լքել տարածաշրջանը։ Սա մենք բազմաթիվ իրավիճակներում տեսել ենք։ Որոշակի իրավիճակում նույն արևմտյան ուժերը կարող են քաշվել Հարավային Կովկասից, այն իրենց համար մեծ հարված չի լինի։ Իսկ տարածաշրջանային ուժերի համար ազդեցության կորուստը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները