Մինչև 2027-2028 թթ Երևանում բոլոր հին վերելակները պետք է փոխարինված լինեն. Այս պահին 112-ը տեղադրվել է. Ավինյան

Երևանի քաղաքապետարանում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ մայրաքաղաքի 286 վերելակներից 112-ն արդեն իսկ տեղադրվել են և ստացել  դրական եզրակացություն, որից 95-ը շահագործվում են, 17-ն այս պահին ընդունման-հանձնման գործընթացով են անցնում։ 60 վերելակ կփոխարինվի առաջիկայում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ վերելակների փոխարինման գործընթացն իրականացվում է համայնքի միջոցներով:

«Այդ միջոցները Երևան քաղաքը կարողացել է հատկացնել այն ավելացված եկամուտների հաշվին, որ կարողացել է ապահովել 2024 թվականին»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետը նաև հիշեցրեց, որ 2023 թվականի համեմատությամբ մայրաքաղաքի սեփական եկամուտներն ավելացել են մոտ 40 տոկոսով. «Ե՛վ վերելակների ծրագիրը, և՛ միջին նորոգման ծրագրերը, տերմոպլաստով իրականացվող գծանշումները, նոր փողոցների կառուցումը, բազմաթիվ բակերի հիմնանորոգումներն ու կառուցումները հենց այս հավելյալ միջոցների հաշվին են արվում»։

Քաղաքապետը նաև նշեց, որ վերելակների ծրագրով մինչև 2027-2028 թվականները Երևանում բոլոր հին վերելակները պետք է փոխարինված լինեն, իսկ տեմպը պահելու դեպքում հասցնելու են:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները