«Երեխային հեռախոս տալն ինձ համար նույնն է, որ քնшբեր տաս». Սոս Ջանիբեկյան

«Բամբակների մեջ պահել, երեխային հեռախոս տալ, դա ամենահեշտն է, ադպես դու հանգիստ ես, բայց ինքը՝ ոչ:  

Ինչքան էլ, որ ես երբեմն այդպես անում եմ, երբ հոգնում եմ, էներգիա չունեմ, ասում եմ՝ «Անաիս, մուլտֆիլմ նայիր», բայց ինձ համար երեխայի ձեռքը հեռախոս տալը նույնն է, որ քնաբեր տաս, որ քնի ու քեզ համար հանգիստ լինի: Նույնն է, որ երեխային սրսկես, որ մի քիչ քնի, չապրի, կտրվի այս իրականությունից, մտնի մի տեղ, որտեղ իրեն սովորեցնում են ինչ ընտրել»,- «Deep Parenting» փոդքասթի շրջանակներում պատմել է դերասան Սոս Ջանիբեկյանը: Նա նշել, որ իր երեխան չունի կախվածություն գաջեթներից:

«Մենք նրա հետ միշտ զբաղվել ենք, ես, մայրը, տատիկները, ինձ համար երեխային հեռախոս տալ ու նրանից ազատվելը չափազանցված երևույթ է: Հանուն Անաիստի ես պատրաստ եմ ապրելու: Իմ կյանքում մի շրջան ալկոհոլ և այլ վատ սովորություններ չափազանց շատ կարող է լինեին, դրանք անընդհատ քչացնում եմ, քանի որ ես ինձ պարտավորեցրել եմ ապրելու իր հետ:

Դժվար է ու ցավալի երեխայի համար բաժանված ծնողների դեպքում: Մենք, գուցե իրար մխիթարում ենք, ես ու դստերս մայրիկը, քանի որ հիմա լավ հարաբերությունների մեջ ենք, ու Անաիսը մեզ այդպես է տեսել, ինքը սթրես չի ապրել:

Շատ դժվար է: Մի անգամ, երբ նա փոքր էր 1 ու կես տարեկան, ես նրան տարա Մոլլ, (գուցե եթերային չէ, բայց ուզում եմ պատմել), ես պետքարան ուզեցի ու իսկապես անելանելի վիճակում էի: Անաիսն այդ տարիքում ոչ ոքի մետ չէր մնա, ու չգիտեի նրան ինչ անել, անելանելի վիճակ էր՝ ֆիլմի սցենար հիշեցնող: Ստիպված խնդրեցի բոլոր տղաներին դուրս գալ, մի տղայի խնդրեցի կանգնել դռան մոտ, Անաիսին հետս տարա ներս ու ես հակառակ կողմից սկսեցի նրան հեքիաթ պատմել: Շատ-շատ դժվար էր: Ու այդպիսի դժվար օրեր շատ են լինում: Մայրիկի մոտ էլ են վստահաբար եղել»,- պատմել է նա:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն «Երեխային հեռախոս տալն ինձ համար նույնն է, որ քնшբեր տաս». Սոս Ջանիբեկյան Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար. Նեթանյահու Երեխաներ առևանգելու փորձի համար 57-ամյա տղամարդը կալանավորվել է Հայտնի է «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի անունը Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել Լարսի ավտոճանապարհը հոկտեմբերի 1-ից կգործի առանց ժամային սահմանափակումների Մայր Տաճարում կմատուցվի պատարագ խաղաղության, անհետ կորածների, գերիների և զոհվածների համար Լիբանանին հասցված իսրայելական հարվածի ժամանակ զոհվել է 11 բուժաշխատող Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել «Ալ Նասրը» հաղթեց, Ռոնալդուն խփեց իր կարիերայի 903-րդ գոլը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Թուրքական ազդեցության գալարները. «Փաստ» Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ» «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ» Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ» Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ» Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ» Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ» Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Նա առանձնազրույցի է ունեցել Գարեգին Բ-ի հետ
Ամենաընթերցվածները