Երևանում կկայանա ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը


Երևանում նոյեմբերի 20-21-ը տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը, գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվը և համապատասխան պաշտոնյաներ ՄԳՏԿ անդամ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ու Եվրոպական Միությունից:


Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՄԳՏԿ պատվիրակության անդամները նոյեմբերի 19-ին հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և ՄԳՏԿ հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Համլետ Նավասարդյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունն ու մինչ օրս Հայաստանի գիտահետազոտական կազմակերպություններին տրամադրած աջակցությունը: Նա կարևորել է Հայաստանի համար արդիական խնդիրների լուծման նպատակով ՄԳՏԿ մասնակից երկրների հետ հետագա համագործակցությունը՝ հատկապես միջուկային անվտանգության, միջուկային թափոնների վերամշակման, շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, միջսահմանային կենսաանվտանգության, սեյսմոլոգիայի և այլ ոլորտներում:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ ներկայումս Հայաստանն ունի տարբեր մարտահրավերներ, և դրանց թվում առավել կարևոր է գիտության զարգացումը, բարձրագույն կրթության և գիտության կապի ուժեղացումը, ինչպես նաև բուհական ծրագրերում գիտության բաղադրիչի զգալիորեն ավելացումը:


ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը շնորհակալություն է հայտնել կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հնարավորության և ընդունելության համար: Նա նշել է, որ հայկական գիտահետազոտական խմբերի կողմից ներկայացված հայտերն ու իրականացված ծրագրերն ավանդաբար արժանանում են բարձր գնահատականի՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը՝ որպես գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային առաջատարներից մեկի: Ներկա փուլում ՄԳՏԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային խոշոր գիտական նախագծերի իրականացմանը, դրանցում երիտասարդ գիտնականների ներգրավվածությանը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը: Ռոնալդ Լեմանը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի իր ակտիվ համագործակցությունը ՄԳՏԿ-ի հետ:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները