Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կրթության և գիտության ոլորտները բարդ ու դժվարին փուլում են հայտնվել, ինչը պայմանավորված է իշխանությունների վարած քաղաքականությամբ, որն ավելի շատ միտված է իրավիճակը խճճելուն, նոր խնդիրներ ստեղծելուն, քան առկա խնդիրներին լուծումներ տալուն։ Օրինակ՝ ԿԳՍՄ-ից անընդհատ ուսուցիչների համար լրացուցիչ խնդիրներ ու անիմաստ աշխատանք են ստեղծում, փոխանակ ուշադրություն դարձնեն կրթական բովանդակային հարցերի վրա։ Միայն ինչ-որ անբովանդակ ու մեծ ջանքեր խլող պահանջներ են առաջ քաշում, իբր նրանց ծանրաբեռնվածությունը քիչ էր։ Դրա համար էլ որոշ ուսուցիչներ դիմումներ են գրում՝ նախընտրելով հեռանալ համակարգից այն պարագայում, երբ միայն Երևանի ավելի քան 40 դպրոցում ուսուցչի 130-ից ավելի թափուր հաստիք կա։

Սա վկայում է այն մասին, որ հանրակրթության ոլորտը դարձել է, մեղմ ասած, ոչ հրապուրիչ, հատկապես որ ուսուցիչների աշխատավարձն այդպես էլ չի ավելացվում։ Եթե աշխատավարձի ինչ-որ բարձրացում էլ կա, դա հիմնականում պայմանավորում են ատեստավորմամբ, որն այնպես են կազմակերպում, որ հատուկենտ մարդիկ կարողանան հաղթահարել նախատեսված շեմը։ Մյուս կողմից էլ՝ ատեստավորման գործընթացն ընդամենը մեխանիկական գիտելիքների ստուգում է, որը կապ չունի դասավանդման գործընթացի, գիտելիքի մատուցման ու աշակերտների գրանցած արդյունքների հետ։ Ու, ընդհանրապես, երբ կրթության ոլորտին առնչվող որևէ նախաձեռնություն է իրականացվում իշխանությունների կողմից, ապա մասնագիտական հանրույթի հետ քննարկում չեն անցկացնում, չեն դիտարկվում դրա բացասական կողմերն ու հնարավոր ռիսկերը, քանի որ ԿԳՄՍՆ-ում և կառավարությունում նստածները վստահ են, որ իրենք ամենագետեն ու որևէ մասնագիտական, փորձագիտական կարծիքի կարիք չունեն։

Պատահական չէ, որ ոլորտի բազմաթիվ մասնագետներ պնդում են, թե օրվա իշխանությունները վարպետացել են ոչ թե կառուցման ու ստեղծման, այլ քանդելու հարցում։ Ժամանակին մեծ դիմադրության պատճառով չկարողացան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը միավորել Մանկավարժական համալսարանի հետ, հիմա արդեն նախաձեռնություն են առաջ քաշել, որ 4000-ից ավելի ուսանողներ չունեցող բուհերը պիտի փակվեն։ Այսպես շարունակվելու դեպքում, երբ երիտասարդների շրջանում շարունակաբար նվազում է բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը, առաջիկայում կարող ենք ունենալ ընդամենը մի քանի բուհ։ Որքան էլ ցավալի է, բայց քայքայելու գործընթաց է սկսված նաև գիտության ոլորտում։

Իշխանությունները չեն ցանկանում հրաժարվել իրենց կողմից առաջ քաշված նոր չափորոշիչներից, որոնց համաձայն, գիտահետազոտական ինստիտուտները պետք է ցրվեն համալսարանների վրա, իսկ մասնագիտացված գիտական ինստիտուտները դադարեն գոյություն ունենալուց։ Միևնույն ժամանակ, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ գիտության ոլորտում ընդգրկված մասնագետներից շատերն էլ թողնեն, հեռանան։ Ու պարզ է՝ երբ գիտության ոլորտում մնան հատուկենտ մարդիկ, ապա իշխանությունները կարող են ցույց տալ, թե աշխատավարձ են բարձրացրել։ Գիտաշխատողներին ներկայացված նոր պահանջների մեջ նշվում է «դրսի» բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հոդվածների հրապարակումը, ինչն ամենակարևոր դերակատարությունն է ունենալու ատեստավորման գործընթացում։ Իսկ արդեն բարձր դիրքերի հասած ու տասնամյակների փորձ կուտակած գիտնականները, ովքեր չեն համապատասխանի այդ պահանջին, նույնիսկ պաշտոնի իջեցում չեն կարող ունենալ ու դառնալ կրտսեր գիտաշխատող, պետք է թողնեն համակարգն ու հեռանան։

Ճիշտ է՝ պետք է նաև ընդունել, որ գիտնականների մեջ կան նաև այնպիսիք, ովքեր տասնամյակներ շարունակ լուրջ արդյունք չեն ստեղծել, նույն թեմայի շուրջ տարիներով հրապարակումներ են ունեցել՝ հետ ընկնելով ժամանակակից տեմպից, սակայն օգտվել են իրենց կարգավիճակից։ Որոշներն էլ փորձել են սեփականացնել իրենց հետազոտության ոլորտը՝ թույլ չտալով, որ երիտասարդ մասնագետներ մտնեն այդ դաշտ կամ առաջխաղացում արձանագրեն։ Իհարկե, այսպիսի մարդկանց մնալու հարցը կարելի է դիտարկել, բայց, միևնույն ժամանակ, հարկավոր է նկատի ունենալ, որ գիտական համակարգում աշխատում են նաև այնպիսի մարդիկ, որոնք մեծ փորձ են ձեռք բերել, կրթել ուսանողների ու արդյունքներ ապահովել՝ թեկուզ հայկական տիրույթում։

Ու այստեղ խնդիրը հատկապես լուրջ է հայագիտության պարագայում, երբ պետք է նաև երկրի ներսում հայագիտության ճյուղերի զարգացումն ապահովել, հասնել նրան, որ հայկական ամսագրերը բարձր վարկանիշ ձեռք բերեն։ Հայերենով նյութը օգտակար կարող է լինել նաև ուսանողներին կրթելու մասով։ Այլապես շեշտը դնելով արտասահմանյան ամսագրերում օտարալեզու հոդվածների վրա՝ տեղական դաշտի ու հայերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազելու է։ Բացի դրանից, գիտական ոլորտում ներգրավված ու հատկապես բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք կան, որոնք, աշխատանք չկատարելով հանդերձ, ուղղակի կարող են ուրիշների միջոցով իրենց անունները գրել տալ արտերկրյա ամսագրերում տպագրված հոդվածներում՝ ներկայացնելով որպես համատեղ հրապարակում։

Ու այդպես ոչ մի ներդրում չկատարելով՝ նրանք կմնան աշխատելու գիտության ոլորտում, իսկ մեկ այլ հետազոտող, որը թեկուզ հայկական ամսագրերում բարձրարժեք նյութեր է տպագրել, կարող է դուրս մնալ համակարգից։ Մյուս կողմից էլ՝ պետք է ուշադրություն դարձնել գիտական աշխատանքների արժեքի վրա, թե դրանցում ինչ նորույթ կա, ինչ օգտակարություն է ապահովվում։ Օրինակ՝ կարող է լինել մեկ աշխատանք, որը նոր մոտեցումներ վեր հանելով ու բացահայտումներ կատարով՝ իրենից ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան հարյուրավոր գիտական հոդվածներ, որոնք գրեթե ոչինչ չեն տալիս ու հիմնականում քանակ են ապահովում։ Այսինքն, այստեղ հարցն այն է, որ պետք է ուշադրություն դարձնել ավելի շատ աշխատանքի որակին ու քայլեր ձեռնարկել դրանք հանրայնացնելու ուղղությամբ։ Այլապես ստացվում է, որ միայն քանակ ապահովող ու բովանդակային արժեք չներկայացնող գիտաշխատողները կարող են դաշտում առավելություն ձեռք բերել, ինչի արդյունքում կունենանք գիտական համահարթեցում։

Բացի այդ, պետությունը պետք է նաև նախաձեռնողականություն ցույց տա որոշ թեմաների հետազոտության որոշման առումով, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն երկրի առաջընթացի տեսանկյունից, այլ ոչ թե դաշտը թողնի ինքնահոսի, որ օտարերկրյա կասկածելի հիմնադրամներ գան ու հետազոտողներին դրամաշնորհներ առաջարկեն իրենց համար պետքական թեմաներով։ Ու, ընդհանրապես, անհրաժեշտ է մշտական դարձնել գիտության ոլորտում ներդրումներ կատարելը, քանի որ հնարավոր չէ առանց սերմեր ցանելու ու ժամանակի ընթացքում դրանք ջրելու արդյունքներ գրանցել։ Երբ ներդրում չի կատարվում, բայց ավելացվում են տարատեսակ պահանջները, դրա արդյունքում էլ երիտասարդների համար գիտության ոլորտն ուղղակի դառնում է ոչ գրավիչ, իսկ ուղեղների արտահոսքն՝ անխուսափելի։ Այնինչ, մեր երկրի հիմնական ռեսուրսը մարդկային կապիտալն ու մասնագիտական որակներն են, իսկ երբ դրանց վրա ուշադրություն չի դարձվում, անընդհատ նույն կոտրված տաշտակի առաջ ենք կանգնում։ Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ թշնամական ծրագիր է իրականացվում, որի նպատակը Հայաստանը թուլացնելն ու անդեմ դարձնելն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»
Ամենաընթերցվածները