«Առկա վտանգի լրջության աստիճանը պետք է ոչ միայն իշխանությունը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն քառասուն տարուց ավելի է, ինչ հավաքական Արևմուտքի կողմից Իրանի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ: Այս փուլում այն ավելի ակտիվ բնույթ է ստանում: Վերլուծելով Իրանին պատերազմի մեջ ներքաշելու հնարավորության առկայությունը՝ այս մասին նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը: «Այս փուլում Իսրայելը փորձում է ճնշում գործադրել Իրանի աջակցությունը վայելող երկրների, տարածաշրջանային տարբեր ուժերի նկատմամբ: Վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչպիսի հարվածներ են հասցվում Բեյրութին, Սիրիայում որոշակի գործողություններ իրականացվեցին Իսրայելի կողմից, «Հեզբոլլահը» և Իրանը պատասխանեցին դրանց: Սա կանխատեսելի էր, քանի որ Իրանի պես հզոր պետության հետ ուժի լեզվով խոսելը, կարծում եմ, մեղմ ասած, անարդյունավետ է:

Ցանկացած վտանգի դեպքում Իրանը համարժեք պատասխան տալու է: Իրանում նախագահի երդմնակալության արարողության ժամանակ տեղի ունեցած գործողություններից հետո այդ երկիրը բավականին երկար ժամանակ համբերատար ձևով փորձեց դիվանագիտական ճանապարհներով ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել: Բայց, ըստ իրանական կողմի, այդ պայմանավորվածությունները խախտվեցին, և Իրանը պատասխան հարված հասցրեց Իսրայելին, ինչն այս փուլում, իմ գնահատմամբ, հաշիվը մեկ-մեկ է դարձրել: Չեմ կարծում՝ Իսրայելը կգնա էլ ավելի մեծ արկածախնդրության՝ լավ հասկանալով, որ պատասխանն էլ ավելի ուժգին ու կործանարար կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանգասարյանը:

Նշում է՝ խոսակցություններ կան, որ այս անգամ Իսրայելը փորձելու է հարվածներ հասցնել Իրանում գտնվող միջուկային օբյեկտներին: «Չեմ կարծում՝ Իսրայելը նման քայլի կգնա: Իրանն իր քաղաքական հայտարարություններում հստակ ներկայացրել է իր կարմիր գծերը, և չեմ կարծում, որ այդ կարմիր գծերի մեջ շատ էական փոփոխություն լինի: Հնարավորինս պատասխան են տալու, ինչը հանգեցնելու է աղետալի հետևանքների Իսրայելի համար: Բնականաբար, տարածաշրջանում գտնվող բոլոր պետություններն այդ «փոթորկի» մեջ չեն շահելու: Դա մեզ վրա էլ է որոշակի ազդեցություն ունենալու: Ինչ-որ իմաստով պետք է կանխատեսենք նմանօրինակ սցենարներ, փորձենք ճիշտ դիրքավորվել, որ հնարավորինս մեղմենք մեր երկրի վրա հնարավոր ազդեցությունները»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ամրապնդվում է այն տպավորությունը, որ Իրանն ամեն կերպ խուսափում է լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվելուց: «Իրանն աշխարհում մատների վրա հաշված այն քիչ երկրներից է, որը հազարամյակների պետականություն և նույնքան դիվանագիտական փորձ ունի: Չեմ կարծում, որ Իրաննը, առանց հաշվարկելու, առանց լավ ու վատ սցենարները հաշվի առնելու, տաք գլխով որոշումներ կայացնի: Նրանք բոլոր ռիսկերը հաշվարկում են: Այդ է պատճառը նաև, որ բավականին երկար ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե այսօր է հարվածելու Իրանը, վաղն է հարվածելու և այսպես շարունակ: Ընթացքը մի քանի ամիս տևեց, մինչև այդ որոշումը կայացվեց: Հրապարակային հայտարարություններից ֆիքսում ենք, որ Իրանը փորձել է դիվանագիտական ճանապարհով հարցերը կարգավորել, ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել պատասխան հարված չտալու համար, և, ըստ իրանական կողմի հայտարարության, պայմանական հավաքական Արևմուտքի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվել են: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ նույն այդ հավաքական Արևմուտքի կողմից Իրանի այդ հայտարարությունը հերքող հայտարարություն չենք ֆիքսել: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Իրանը փորձել է պահպանել պայմանավորվածությունները, սակայն Իսրայելը խախտել է դրանք, գնացել հակադարձ հարվածների: Սա էլ հանգեցրել է նրան, որ Իրանը մեծ ուժով հարվածներ է հասցրել Իսրայելին՝ օգտագործելով իր զինանոցի որոշակի մասը, իր զինանոցի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տարբեր հրթիռներ»,-հավելում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին Ադրբեջանի ներգրավվածությունը ևս հետաքրքիր է ուսումնասիրել: Մի կողմից՝ կարծիք կա, որ Ադրբեջանը չի համարձակվի հարվածել Իրանին, մյուս կողմից՝ մեր զրուցակցի ավելի վաղ արտահայտած կարծիքի համաձայն, Ադրբեջանը պարտք է Իսրայելին 44-օրյա պատերազմից հետո: «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջան-Իրան «փոխհրաձգություն» էր տեղի ունենում, նույնիսկ դիվանագիտական մակարդակով տարբեր կոշտ հայտարարություններ էին հնչում: Իրանական կողմը տարբեր առիթներով հայտարարում էր՝ հավաստի տեղեկություններ ունի, որ Ադրբեջանում տեղակայված են իսրայելական հատուկ նշանակության որոշակի ստորաբաժանումներ, որոնք առնվազն հետախուզական գործողություններ են իրականացնում Ադրբեջանի տարածքից: Նաև մի ժամանակահատված իրանական մեքենաների հանդեպ «հատուկ» վերաբերմունք էր դրսևորվում, երբ դրանք անցնում էին մեր տարածքով, որն այս փուլում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է:

Վարորդներ ձերբակալվեցին և այլն: Այդ «փոխհրաձգությունը» մեղմվեց, արտգործնախարարների մակարդակով տարբեր հանդիպումներ տեղի ունեցան: Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածությունը պատահական չէր: Իրանը լավ էր հասկանում, որ Ադրբեջանը պարտք ունի վերադարձնելու Իսրայելին, իսկ ամենաարդյունավետ տարբերակն այն է, որ Ադրբեջանը որոշակի պլացդարմ կտրամադրի Իսրայելին՝ հատկապես իրենց օդանավակայանների տեսքով: 44-օրյա պատերազմից հետո առաջին գործը, որն արեց Ադրբեջանը, կարգի բերեց օդանավակայանները և շահագործեց դրանք: Այս ամենը լավ է հասկանում իրանական կողմը, ու որքան էլ Ադրբեջանը փորձում է մանևրել և ցույց տալ, որ իր կողմից վտանգ չկա Իրանի նկատմամբ, սակայն այդ ամենը վստահություն չի ներշնչում իրանական կողմին:

Նրանք հասկանում, գնահատում են ռիսկերը: Այս կոնտեքստում իրանական փորձագիտական դաշտի վերլուծությունը վերջին տարիներին հանգում է հետևյալին՝ իրանական կողմին ստրատեգիական իմաստով ձեռք չէր տալիս արցախյան տարածքների անցումն Ադրբեջանին 44-օրյա պատերազմից հետո: Իրանը հասկանում է, որ այս մարտը պարտվել է ստրատեգիական իմաստով, և այդ է պատճառը, որ այս փուլում Սյունիքի հանդեպ իր դիրքորոշումները կոշտ է հայտարարում, չի ուզում այս մարտը ևս տանուլ տալ: Այս առումով կարևոր է հայկական կողմի դիրքորոշումը, առնվազն այս փուլում մեր և Իրանի պետական շահերի մեծ համընկնում կա, պետք է ճիշտ դիրքավորվենք ու հնարավորինս արդյունավետ աշխատենք, որպեսզի կարողանանք մեր երկրի առջև ծառացած ստրատեգիական հարցերը հնարավորինս անվտանգ և արդյունավետ լուծել»,-հավելում է ռազմական հարցերի փորձագետը:

Հայաստանի շուրջ իրադարձությունների պակաս չկա, իսկ Հայաստանի իշխանությունները համաչա՞փ են արձագանքում առկա վտանգներին: «Համաչափության, իրավիճակի լրջության գիտակցման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք՝ սկսած քարոզչական դաշտից, թե ինչ մեսիջներ են հղվում իշխանություններից: Տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է: Այս իրավիճակում տարբեր երկրներում տարբեր կարևոր միջոցառումներին ընդառաջ կամ դրանցից հետո հեծանիվ ենք քշում. դա, մեղմ ասած, պրոբլեմատիկ է և անլրջության էլեմենտ: Կարևոր ամբիոնները չենք օգտագործում մեր առջև ծառացած խնդիրների բարձրաձայնման համար: Ոչ միայն կառավարությունը, իշխանությունը պետք է այս վտանգի լրջության աստիճանը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր, որպեսզի վտանգի դեպքում առնվազն անակնկալի չգան, ճիշտ կողմնորոշվեն, խուճապի չմատնվեն, իրավիճակն ավելի սթափ գնահատեն, որ կարողանանք ճգնաժամից դուրս գալ:

Շատ կարևոր է, որ մեր հասարակության տարբեր շերտեր վտանգի լրջությունն ու աստիճանը կարողանան գնահատել: Այս ամենը պետք է վերևից գա, բայց, ցավոք, չունենք այդ գիտակցումը: Տարածաշրջանում նախադեպեր են ստեղծվում, որ պետություններն իրար դեմ ոչ թե ցամաքային գործողություն են իրականացնում, այսինքն՝ փորձում են դիրք, բարձունք գրավել և այլն, այլ գործողություններ են իրականացնում բավականին խորքում գտնվող օբյեկտների նկատմամբ: Այս նախադեպերը շատ վտանգավոր են, և պետք է գիտակցենք, որ Ադրբեջանն ինչ-որ գործողություններ անելու համար պարտադիր չէ, որ այս կամ այն դիրքի նկատմամբ դիվերսիոն գործողություն իրականացնի կամ փորձի այդ դիրքը գրավել և այլն, նա կարող է գործողությունների գնալ մեր բնակավայրերի խորքում գտնվող տարբեր օբյեկտների նկատմամբ, իսկ բնակավայրերի թե՛ ղեկավարները, թե՛ բնակիչներն առնվազն պետք է իմանան, թե նման սցենարների դեպքում ինչ գործողություններ պետք է իրականացնեն, որ հնարավորինս մեղմենք հետևանքները»,-եզրափակում է Վիտալի Մանգասարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մեսսին և ընկերները մնացին առանց գլխավոր մարզչի. «Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչը անսպասելիորեն հրաժարական է տվել. աղբյուր «Մտեք ռեստորաններ, տեսեք՝ ինչ է կատարվում։ Էդքանն ուտելու՞ ես, որ պատվիրել ես». Դավիթ Հակոբյան Որոշակի ՄՕԳ և ավելի ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն. Փաշինյան Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են «Սպայկա»-ն բացարձակ առաջատարն է Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ» Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ»
Ամենաընթերցվածները