Ադր­բե­ջանն ուզում է վե­րահս­կել Հա­յաս­տա­նի հան­քե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիան հրավիրել էր բրիֆինգ, որի բանախոսներն էին Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար ու կոալիցիայի նախաձեռնող Ամին Մամեդովը և կոալիցիայի անդամ, Ձեռնարկատիրության ու շուկայական տնտեսության խթանման հիմնադրամի ղեկավար Սաբիթ Բագիրովը։

Նրանք կրկին անդրադարձել են Նախիջևանին սահմանակից տարածքում (Երասխում) Հայաստանի կողմից մետալուրգիական գործարանի դադարեցված շինարարությանը, որն, ըստ իրենց, անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման 1991թ. կոնվենցիայի «կոպտագույն խախտում էր» (Էսպոյի կոնվենցիա): Եվ հերթական անգամ նշեցին, որ հենց ադրբեջանական կողմի բողոքներից հետո են կասեցվել շինարարական աշխատանքները։ Ամին Մամեդովը նշել է, որ թեև Հայաստանը Էսպոյի կոնվենցիայի անդամ է, սակայն չի պահպանում այն։

«Այդ կոնվենցիային միացած երկրներից յուրաքանչյուրը պարտավորվում է իրականացնել բնապահպանական գնահատում անդրսահմանային համատեքստում: Եթե երկիրն արդյունաբերական և տնտեսական գործունեություն է իրականացնում հարևան պետության սահմանին մոտ գտնվող տարածքում, նա պետք է հաշվետվություն ներկայացնի հանրությանը և հարևան պետության կառավարությանը»,- ասել է նա։

Որոշ ժամանակ առաջ էլ՝ սեպտեմբերի 12ին «Environmental Protection First» բնապահպանական կոալիցիան իր մեկամյա գործունեության կապակցությամբ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձել էին գրեթե նույն հարցերի շրջանակին։ Ամենայն հավանականությամբ, նման ակտիվությունը կապված է գալիք COP 29-ի հետ, որին ընդառաջ ադրբեջանական մեդիաներում շատ ակտիվ «տաքացվում» է Հայաստանի հանքարդյունաբերության կողմից պատճառված «ահռելի» վնասների մասին օրակարգը, որի նպատակը Հայաստանի տնտեսությունը հիմնահատակ ավիրելն է։

Ադրբեջանցի պաշտոնյաները և պատգամավորները մեկ անգամ չէ, որ նշել են՝ COP 29-ի ընթացքում բարձրաձայնվելու են ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունների կողմից անդրսահմանային գոտում գտնվող Ողջի գետին պատճառված բնապահպանական «ծանր» վնասների, ինչպես նաև «ազատագրված» տարածքներում ՀՀ-ի կողմից շուրջ 30 տարի «իրականացված էկոցիդի» մասին։ Ըստ Մամեդովի, 2023 թ. «Azercosmos»-ը ներկայացրել է արբանյակային պատկերներ, որոնք արտացոլում են ավելի քան 20 հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը, որոնք տեղակայված են Ադրբեջանի հետ Հայաստանի «պայմանական» սահմանին։ Արբանյակային պատկերների հիման վրա նյութ է պատրաստվել Ադրբեջանին սահմանակից շրջաններում Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ, որը հրապարակվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և ԶԼՄ-ների հետ համատեղ։ «Կոալիցիայի պահանջն է, որ Հայաստանը թույլ տա ինչպես Ադրբեջանից, այնպես էլ այլ երկրներից մասնագետներին այցելել հանքարդյունաբերական օբյեկտների արտադրական տարածքներ՝ այնտեղ մոնիթորինգ իրականացնելու համար»,- շեշտել է նա։

Նաև հավելել է, որ ընթացիկ տարվա սկզբին Հայաստանում գործող մի քանի ՀԿ-ներ բողոքեցին «իրենց պատմական հողի» վրա գտնվող Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, իսկ իրենց կոալիցիայի հայտնած համերաշխությունից հետո Հայաստանում այդ ՀԿ-ներին մեղադրել են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ։ Նշենք, որ Ամին Մամեդովը ռուսախոս հայտնի բլոգեր է, որը բավականին հաճախ հարցազրույցներ է տալիս ռուսական մեդիատիրույթում։ Նա պարբերաբար մանիպուլ յատիվ բնույթի հայտարարություններ է անում Ամուլսարի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Քաջարանի հանքավայրի տված «ահռելի բնապահպանական վնասների» մասին։

Վերոնշյալ կոալիցիայի համահիմնադիր Սաբիթ Բագիրովը նշել է, որ Հայաստանի 26 հանքարդյունաբերական ընկերություններից 12-ը տեղակայված են, այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրում», ինչը ստեղծում է բնապահպանական ռիսկեր։ Նրա խոսքով, կարևոր է, որ Հայաստանը վավերացնի ՄԱԿ-ի Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիան։ «Ես վստահ եմ, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի կառավարությունը պնդելու է Հայաստանի միացումը նշված կոնվենցիային և համատեղ կառույցի ստեղծումը սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իրականացման համար։

Կարևոր է, որ Ադրբեջանի քաղաքացիական ՀԿ-ները շարունակեն իրենց ջանքերը Հայաստանի ՀԿ-ների հետ կառուցողական համագործակցություն հաստատելու ուղղությամբ՝ վերջերս համաձայնեցված գոտում (նկատի ունի Ամուլսարը -խմբ.) բնապահպանական իրավիճակի համատեղ մոնիթորինգի համար»,հայտնել է նա։ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող և ֆինանսավորվող ադրբեջանցի «բնապահպանները» վաղուց են օգտագործում տեղական ՀԿ-ների տեքստերը Հայաստանի հանքարդյունաբերության դեմ։ Նրանք ակտիվ հակաքարոզչություն են ծավալել Հայաստանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների դեմ՝ նպատակ ունենալով դադարեցնել այդ ընկերությունների գործունեությունը և զրկելով Հայաստանն ամենաեկամտաբեր ոլորտից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները