Տոտալ իշխանազավթման օրավուր մեծացող ախորժակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղական ինքնակառավարման համակարգը առանձնահատուկ կարևոր դեր է խաղում պետության ժողովրդավարական կառավարման կառուցվածքում, քանի որ այն ապահովում է բնակչության անմիջական մասնակցությունը համայնքային կյանքի կառավարմանը։ ՏԻՄ համակարգը թույլ է տալիս, որ քաղաքացիները և տեղական մարմինները որոշումներ կայացնեն իրենց համայնքների զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով տեղական կարիքներն ու առանձնահատկությունները։ Այն ապահովում է համայնքային խնդիրների արագ և արդյունավետ լուծում՝ նվազեցնելով կենտրոնացված կառավարման սահմանափակումները և մոտեցնելով որոշումները ժողովրդին։ Կարևոր է, որ ՏԻՄ համակարգը որոշակի գործառույթների իրականացման հարցում ապակենտրոնացվածություն է նախատեսում՝ իրականացնելով իշխանության իրացումը համայնքային մակարդակով, բայց երկրում կենտրոնական քաղաքական իշխանության ձևավորման ու գործունեության մասով մեծ ազդեցություն կարող է ունենալ տեղերում հանրային տրամադրությունների ձևավորման համատեքստում։

Ու ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներում ՏԻՄերի ձևավորման հարցում կարևորվում է քաղաքական ուժերի և թեկնածուների միջև քաղաքական պայքարը, թե տվյալ ինքնակառավարվող մարմինը ինչ ծրագրի շրջանակներում է իր քաղաքականությունը վարելու, և որոնք են դրա առավելությունները։ Բայց Փաշինյանի իշխանության գալուց հետո նրա գլխավորած ՔՊ-ն մարզերում քաղաքական պայքարի համատեքստում լուրջ խնդիրների բախվեց։ Առաջին խնդիրն այն է, որ մինչև հիմա էլ ՔՊ-ն քաղաքացիների կողմից չի ընկալվում դասական իմաստով որպես քաղաքական կուսակցություն, քանի որ այն չունի գաղափարախոսություն և չի կրում այնպիսի արժեքաբանական ատրիբուտներ, որ ունենում են քաղաքական կուսակցությունները։ Ուստի, մնում էր պայքարը տանել անձանց շուրջ։

Իսկ ՔՊ-ի կողմից առաջադրվող թեկնածուներին մարդիկ ո՛չ ճանաչում էին, ո՛չ էլ տեղյակ էին նրանց գործունեության մասին, քանի որ շատերի ամենամեծ գործը 2018 թվականի գարնանը Փաշինյանի կողքից քայլելն է եղել։ Եվ այդպես, իշխանությունները տեսան, որ իրենց հաղթանակի շանսերը փոքրանում են, դրա համար էլ Ընտրական օրենսգիրքը փոխեցին, ՏԻՄ ընտրությունների համակարգից դուրս հանեցին մեծամասնական տարբերակը, փոխարենն ամբողջությամբ դարձրեցին համամասնական, որպեսզի այն քաղաքական իմաստով տեղի ունենա Փաշինյանի «շուքի» ներքո։ Փաստացի, ՏԻՄ ընտրություններում ստացվում էր այնպես, որ մարզերում քաղաքացիներն ընտրում էին ոչ թե ՔՊ-ի թեկնածուներին, այլ իրենց ձայնը տալիս էին Փաշինյանին, ով շատ դեպքերում անձամբ մասնակցում էր քարոզարշավին կամ իր աջակցությունն էր հայտնում։

Բայց նույնիսկ այս քայլն այնպիսի մեծ արդյունքներ չտվեց, ինչ որ ակնկալում էր իշխող քաղաքական թիմը։ Դրա համար էլ ՏԻՄ-երն իրենց վերահսկողության տակ վերցնելու նպատակով իշխանություններն անցան համայնքների խոշորացման տարբերակին, որի դեպքում նախ՝ կենտրոնական իշխանությունների լծակներն ավելի են մեծանում, հետո՝ խոշորացումից հետո կարիք էր զգացվում նոր ընտրություններ անցկացնել։ Բայց նույնիսկ այս պարագայում իշխանությունները մի շարք համայնքներում այդպես էլ չկարողացան հաջողություն գրանցել՝ չնայած շատ ժամանակ ցույց էին տալիս, թե իբր գոհ են ընտրությունների արդյունքներից։ Երբ Աբովյանում ՔՊ-ի սրտի թեկնածուն պարտվել էր գործող քաղաքապետին, Փաշինյանը հայտարարում էր, թե հաղթել է ժողովրդավարությունը։ Բայց հետագա իրողությունները ցույց տվեցին, որ իշխանությունները այնպիսի միջոցների են դիմում, որ ոչ թե ժողովրդավարությունը հաղթի, այլ միայն իրենք ամեն գնով զավթեն ՏԻՄ համակարգերի իշխանությունը։ Թերևս սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Փաշինյանն ու իր թիմը վախեր ունեն, որ տեղերում կարող է սկիզբ առնել իրենց հեռացման գործընթացը, ապա աստիճանաբար տարածվել հանրապետությունով մեկ։ Ուստի, իշխանությունները գործի են դրել ու դնում իրենց ունեցած բոլոր լծակները, որ բոլոր ՏԻՄ-երը զավթեն՝ թեկուզ ապօրինի կերպով։

Ու այս նպատակի համար առաջին հերթին կիրառության մեջ են դրվում «իրավապահ» լծակները։ Ընտրությունների նախօրյակին կամ անմիջապես հետո շատ «հանկարծ» իրավապահները սկսում են բացահայտել ընդդիմադիր թեկնածուների իբր չարաշահումները։ Պատահական չէ, որ այդպես ընտրությունների նախօրյակին քրեական գործեր հարուցվեցին Սյունիքում կամ այլ մարզերում համայնքապետերի ընդդիմադիր թեկնածուների վրա՝ տարբեր չարաշահումների գործերով, ինչը ազդեց նաև ընտրությունների արդյունքների վրա։ Ճիշտ է, հետո այդ գործերի մեծամասնությունն ուղղակի ժամանակի ընթացքում քանդվեց, բայց գործն արդեն արված էր։ Մյուս կողմից էլ իրավական մահակը գործի դրվեց արդեն ընտրված համայնքապետերի նկատմամբ։ Օրինակ՝ Վանաձորում արդեն ժողովրդի կողմից ընտրված ընդդիմադիր քաղաքապետին կալանավորեցին ու չթողեցին, որ պաշտոնավարի։

Ընդհանրապես, իշխանություններն այդպիսի մոտեցմամբ ցույց են տալիս, որ ուղղակի թքած ունեն ժողովրդի քվեի վրա, իրենց համար ամենակարևորը տեղական կառավարման համակարգը զավթելն է։ Եթե իրենց պետք է, անգամ ընտրված ու գործող համայնքապետերին կարող են հեռացնել։ Տարբեր ճնշումների արդյունքում այդպես պաշտոնանկ արվեց Ալավերդու քաղաքապետը։ Հիմա էլ ճնշումներ են գործի դրել Գյումրին «զավթելու» նպատակով։ Եվ արդեն խոսվում է, թե հերթում Սիսիան համայնքն է։ Ահա, այսպիսին է Հայաստանում Փաշինյանի կողմից ստեղծված հակաժողովրդավարական համակարգը։ Չնայած, զարմանալի բան չկա, ինչպես իշխանազավթմամբ եկան իշխանության, ինչպես հետո զավթեցին ՍԴն, բուհերը, դատական համակարգի մի մասը, այլ ինստիտուտներ, այդպես էլ շարունակում են տոտալ իշխանազավթման փորձերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները