Կրթության նկատմամբ քամահրական վերաբերմունքի դրսևորումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում փոխանակ Հայաստանի կրթության ոլորտն ավելի զարգանա ու գործի ժամանակակից պայմաններին համապատասխան, հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Իշխանություններն իրենց քայլերով անընդհատ արժեզրկում են կրթության բնագավառը և այն գլորում անդունդը։ Ու դա չի խանգարում, որ պաշտոնյաները պարբերաբար «ճառեր ու կենացներ» ասեն կրթության առանցքային լիենլու մասին։ Նույնիսկ եթե նրանք առաջնորդվեին իրենց ճառերում արտահայտված կցկտուր պատկերացումներով, գնահատելի կլիներ։ Բայց իրականում իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ նրանք գործնական հարթության վրա ուղղակի քամահրական վերաբերմունք ունեն կրթության նկատմամբ։
 
Դրա մասին է վկայում այն, որ տարբեր կադրային նշանակումների հարցում առաջնահերթությունը տրվում է այլ գործոնների, իսկ կրթական ցենզը առաջնահերթ չի համարվում։ Չի եղել մի դեպք, երբ բարձրաստիճան պաշտոնյայի նշանակման ժամանակ հատուկ ընդգծվի կրթական որակների հանգամանքը։ Դեռ ավելին՝ բարձր կրթական մակարդակ ու ազգային ինքնագիտակցություն կրողները վտանգ են ներկայացնում Փաշինյանի իշխանության համար, քանի որ նրանց աչքի առաջ մեր պետականությունը կորոզիայի է ենթարկվում, իսկ ազգային արժեհամակարգը քայքայվում է, ու բնականաբար, կիրթ, գիտակից մարդը չի ակրող հանդուրժել այդ ամենը։ Փաշինյանի պաշտոնավարման հարատևության համար պետք են մակերեսային պատկերացումներ ունեցող և իշխանական «կտերին» անվերապահ հավատացող մարդիկ, որոնց շատ հեշտ է մանիպուլացնելը։ Ուստի, պատահական չէ, որ առաջին հերթին հարվածի տակ է հայտնվել հանրակրթության համակարգը։
 
Այս ոլորտում կրթական մակարդակի բարելավման համար նախ անհրաժեշտ է ավելացնել ֆինանսավորումը և ստեղծել լրացուցիչ խթաններ, բայց ամենազավեշտալին այն է, որ իշխանությունները միայն ձևացնում են, թե քայլում են այդ ճանապարհով։ Օրինակ՝ ցույց են տալիս, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացնում են։ Փաշինյանը հայտարարում էր, թե ՀՀ-ում կա ուսուցիչ, որ ստանում է 400-450 հազար դրամ։ Սակայն, արի ու տես, որ ընդամենը 260 ուսուցիչ է, որ 400 հազար և ավելի գումար է ստանում։ Իսկ, օրինակ՝ այս տարվա մարտին նման բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների քանակը եղել է ընդամենը 220։ Այսինքն՝ 7 ամսվա ընթացքում այդ ուսուցիչների թիվն ավելացել է ընդամենը 40-ով, իսկ մինչ այդ մեծ թվով ուսուցիչներ ուղղակի լքել են համակարգը, քանի որ շատ ցածր աշխատավարձի հետ մեկտեղ իրենց վրա շատ մեծ պահանջներ են դրված։ Միայն Երևանի ավելի քան 40 դպրոցում ուսուցիչներ են փնտրում, ու այդ հաստիքները չեն լրացվում, քանի որ ուսուցչի մասնագիտությունն ուղղակի գրավիչ չէ։ Դիմորդների շրջանում էլ մոտիվացիա չկա մանկավարժության ուղղությամբ շարունակելու համար։
 
Չհաշված, որ միջին մասնագիտական կրթությամբ մի քանի հարյուր ուսուցչի անցած տարի հեռացրին: Ու հիմա ուսուցիչների պակասը մեծապես զգացվում է, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում առարկաների մատուցման հետ կապված։ Իսկ հեռավար ուսուցման ձևաչափի կիրառումն այդքան էլ արդյունավետ չէ։ Ուսուցչի բացակայությունն էլ աշակերտների շրջանում կրթության նկատմամբ անլուրջ վերաբերմունք է ձևավորում։ Մյուս կղմից՝ մանկավարժների մեծամասնությունը հետաքրքրված չէ իշխանությունների ներկայացրած ատեստավորման գործընթացով, քանի որ այն չանցնելու դեպքում իրենց սպառնում է համակարգից դուրս գալու հեռանկարը։ Գումարած՝ ատեստավորումն ընդհանրապես կապ չունի նյութի մատուցման և աշակերտների սովորելու գործընթացի խրախուսման հետ, որովհետև ուսուցիչը կարող է տիրապետել բարձրակարգ ակադեմիական գիտելիքների, բայց չկարողանա դրանք մատուցել ու աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել։
 
Բացի այդ, ուսուցիչն ինչքան էլ ցանկանա, չի կարող արդյունավետ դաս անցկացնել, երբ այնպիսի կրթական միջավայր է ստեղծվում, որի բացասական ազդեցությունն անխուսափելի է դառնում։ Օրինակ՝ ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ պարզվում է, որ մի շարք առարկաներից դասագրքերը կա՛մ չեն տպագրվել, կա՛մ էլ, եթե տպագրվել են, ապա խնդրահարույց բովանդակություն ունեն։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե նման երևույթներ ի հայտ գային նախկին իշխանությունների ժամանակ։ Բայց հիմա ոլորտի պատասխանատուներն այսպիսի իրավիճակը համարում են լիովին նորմալ։ Առանց մասնագետների հետ խորհրդակցելու և նրանց կարծիքը հաշվի առնելու, հանրակրթական համակարգում անընդմեջ փոփոխություններ են անում, տարօինակ դոնորներից դրամաշնորհներ են ստանում, դասագրքերն ու առարկաներն են խեղաթյուրում և այդպես շարունակ։
 
Դրա համար էլ արդյունքներ չեն գրանցվում։ Ավելի ստույգ՝ գրանցվում են, բայց ոչ դրական առումով, այլ այն տեսանկյունից, ինչ ուզում են ստանալ այս իշխանությունները, և ինչի համար փողեր են ստանում Արևմուտքից: Դե, միայն այն, որ ԿԳՄՍ նախարարը հայտարարում է, թե դասագրքի մասով փորձարկում են կատարում, արդեն շատ խոսուն է։ Ընդհանրապես, կրթական համակարգն են դարձրել փորձադաշտ, ու համակարգի հետ՝ աշակերտների և ուսանողների ճակատագիրը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները