«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Թել Ավիվի արվարձաններին
Լիբանանի «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ վաղ առավոտյան հրթիռներ է արձակել Թել Ավիվի մոտ գտնվող իսրայելական հետախուզական բազայի ուղղությամբ:
Նշվում է, որ գիշերը «հրթիռներ են արձակվել Թել Ավիվի արվարձանում գտնվող 8200 ռազմական հետախուզական ստորաբաժանման Գլիլոտի բազայի ուղղությամբ»:
Իսրայելական The Times Of Israel պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ գիշերը երեք հրթիռ է արձակվել Լիբանանից կենտրոնական Իսրայելի ուղղությամբ: Տիրա քաղաքում տեղի ունեցած հարվածի հետևանքով տուժել է 19 մարդ։