Թշնամական կեղծ քարոզչաթեզերի աղմուկը՝ հայաստանյան լռության ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ինֆորմացիոն հոսքերի կառավարումը և թիրախային քարոզչությունն ավելի մեծ տեղ են զբաղեցնում պետությունների վարած քաղաքականության շրջանակներում։ Եվ այս տեսանկյունից կարևոր է ադրբեջանական քարոզչության ուսումնասիրությունը և դրա հիման վրա հակադարձող տեղեկատվական դաշտի ձևավորումը։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պետական քարոզչությունը փորձում է ներկայացնել, թե իրենք շատ հզոր, նույնիսկ «համաշխարհային մակարդակի» պետություն ունեն, որը շատ ճկուն արտաքին քաղաքականութուն է վարում և բոլոր ուղղություններով հաղթանակներ է տանում։ Քարոզչական այսպիսի գիծը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ երկրում բռնապետական իշխանություններ են գործում։ Ալիևին պետք են մշտական թշնամիներ, որպեսզի նրանց դեմ պայքարի ֆոնի ներքո հավերժացնի իր իշխանությունը ու սեփական հանրության ուշադրությունը շեղի իրական խնդիրներից։
 
Բնական է, որ Ալիևի ռեժիմի կողմից թշնամի է «նշանակվել» Հայաստանը, իսկ առավել խոշոր արտաքին խաղացողներից՝ Ֆրանսիան։ Դրա համար էլ Ադրբեջանում բոլոր «դժբախտությունների» համար մեղավոր են Հայաստանն ու Ֆրանսիան։ Ու պետական քարոզչամեքենան այս մասին «երգն» անընդհատ կրկնում է։ Ուստի, քանի Ադրբեջանում տիրում է ներկայիս բռնապետական ռեժիմը, պետք չէ ակնկալել, որ այդ երկիրը երբևէ խաղաղության է տրամադրված լինելու։ Ինչքան էլ զիջումներ արվեն, միևնույնն է, Ադրբեջանից ավելին են ցանկանալու և այդպես շարունակ։ Բայց այստեղ կա նաև խնդրի մյուս կողմը. չնայած այն ամենին, որ Ադրբեջանն այս պայմաններում աշխարհին որևէ արժեք չի կարող տալ, բացի նավթից ու գազից, այդ երկիրը փորձում է պատրանքների հիման վրա նոր իրականություն ձևավորել, ցույց տալ, թե իբր իրենք արժեքներ են ձևավորել, ու դա ներկայացնել միջազգային հանրությանը։ Ու մի շարք ուղղություններով Ադրբեջանին անգամ հաջողվում է արդյունքների հասնել։
 
Օրինակ՝ տարիներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ COP 29 կլիմայական ամենախոշոր համաժողովը կարող է տեղի ունենալ մի երկրում, որի տնտեսությունը հիմնված է գերազանցապես աղտոտող ածխաջրածինների վաճառքի վրա։ Այնինչ, արի ու տես, որ դա իրականություն է, և առիթից օգտվելով՝ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել իր միջազգային իմիջը, իսկ դրա համար գործի են դրվում նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ գեներատիվ արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, և այդ ուղղությամբ փորձագետներ ներգրավելու համար ահռելի գումարներ են ծախսվում։ Մյուս կողմից էլ՝ Բաքվի քարոզչությունը միտված է նրան, որ ցույց տա, թե իրենք խոշոր հաղթանակ են տարել Հայաստանի նկատմամբ ու հիմա ավելի ուժեղ են, քան երբևէ։ Ու այդպես էլ անտեսվում է այն փաստը, որ Արցախյան պատերազի ժամանակ հենց Թուրքիայի զինված ուժերն են եկել, ադրբեջանական բանակի վերահսկողությունը վերցրել իրենց վրա, օգտագործել թուրքական ԱԹՍ-ներն ու բերել սիրիական ու լիբիական վարձկաններին։
 
Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանի համար վճռական նշանակություն է ունեցել։ Իսկ եթե Ադրբեջանը միայնակ մնար Արցախի պաշտպանության բանակի դիմաց, միգուցե իրադարձություններն այլ ընթացք ունենային։ Դրա համար էլ Թուրքիայից ամեն անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պարտական է իրենց։ Բայց ադրբեջանական քարոզչությունը չի ընդունում այն, և այնպիսի թեզեր է գեներացնում, թե ոչ մի օտարերկրյա զինվոր չի մասնակցել պատերազմին, իրենք իրենցով են կռվել։ Անգամ, երբ Էրդողանը հայտարարեց, որ կներխուժեն Իսրայել, ինչպես մուտք են գործել Լիբիա ու Ղարաբաղ, Ադրբեջանից պատասխանեցին, թե միայն իրենք են կռվել Ղարաբաղում։ Այդպիսով, Բաքուն փորձում է բարձրացնել իրենց հասարակության ոգին, ցույց տալ, որ իրենց պետության առաջ ուղղակի խաղ չկա, ինչն էլ իր հերթին ազդում է նաև հանրային տրամադրվածության վրա։ Ու հիմա էլ Ադրբեջանում այնքան մեծ ինքնավստահության աստիճանի են հասել, որ կոնկրետ անցել են Հայաստանին սպառնալուն, ԵՄ-ում ՀՀ դեսպանին են սպառնում, իսկ Ադրբեջանի ԱԽՔ-ն էլ նշում է, թե Հայաստանին կարող են ստիպել, որ խաղաղության պայմանագիր ստորագրի ու իրենց պայմաններով։
 
Իսկ եթե Հայաստանն առաջնորդվի ռևանշիստական ձգտումներով, ապա բռունցքը կրկին գործի կդնեն։ Բայց Հայաստանում իրողություններին հակառակ քարոզչություն է տարվում։ ՀՀ իշխանություններն անընդհատ բթացնում են հանրային զգոնությունը, թուլացնում դիմադրողականությունն ու իբր խաղաղ, հանդարտ ապագա խոստանում։ Բայց ամենավատն այն է, որ իշխանության մաս կազմող ներկայացուցիչները նշում են ուղղակի, որ մենք ընդունակ չենք Ադրբեջանի դեմ կռվելու։ Եվ այդպես թերարժեքության բարդույթ են ձևավորում։ Այսինքն, Ադրբեջանից ինչ պահանջ դնեն, իրենք պետք է կատարեն։ Այս համատեքստում պատահական չէ, որ Փաշինյանն անընդհատ ժողովրդին վախեցնում է պատերազմով. եթե սահմանազատում չանեն ու հողեր չզիջեն, Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի, արդյունքնում նորից կկրկնվեն կատաստրոֆիկ իրադարձությունները։ Ու մեր հանրության մի զգալի հատվածն էլ տրվում է վախին ու ստիպված համակերպվում այն պայմանների հետ, որոնք առաջարկում են ՀՀ իշխանությունները։ Բայց այսպես երկար շարունակվելու դեպքում մեր պետականությունը իրոք կարող է հայտնվել իրադարձությունների զոհասեղանին։
 
Ի վերջո, մեր հանրությունը թերարժեքության ու վախի սպառնալիքների ներքո կդադարի իր իրավունքները պաշտպանելուց, որը մոտեցնում է Հայաստանի անձնատուր լինելն ու նոր կապիտուլ յացիան։ Իսկ Ադրբեջանը կանգ կառնի միայն այն ժամանակ, երբ դիմադրության հանդիպի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ռուս գործարարը գնում է Fabergé ապրանքանիշը 50 միլիոն դոլարով Պակիստանը հայտարարել է, որ զինյալների հետ բախումների ժամանակ առնվազն 9 զինվոր է զոհվել Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններին․ Մոհամմադ Ռեզա Արեֆ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին․ Կավելաշվիլի Գոռ Մալաքյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան Կապան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 5 վիրшվոր Աչքերը տրորելը կարող է հանգեցնել եղջերաթաղանթի բարակեցմանը. Daily Mail Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև․ «Փաստ» 2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանը Վրաստանից 3,7 հազար տոննա կարտոֆիլ է ներմուծել Անառողջ ապրելակերպը թուլացնում է ուղեղի արգելակային համակարգը. Cerebral Cortex Կալլասը Ադրբեջանին խոստացել է ԵՄ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Դոնարուման հեռացվել է «ՊՍԺ»-ի հայտացուցակից Կասկածյալը հայտնել է, որ իր տան հողամասում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութը պատկանում է իրեն Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության Bugatti-ն ստեղծում է ամենահազվագյուտ հիպերմեքենաների բաժին և ներկայացնում է իր առաջին գլուխգործոցը՝ Brouillard-ը Ոչ թե oկnւպացիա, այլ ազատագրում․ Նեթանյահուն՝ Գազային առնչվող ծրագրերի մասին Զելենսկին կրկին մերժել է տարածքներ «փոխանակելու» գաղափարը, որը նախկինում հնչեցրել էր Թրամփը Կոտայքում «Toyota Land Cruiser»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա 4 տուժած Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են հայտնի երգիչ Գրիգորի Եսայանին Գազի պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի կերակրի սոդայի խոշորագույն գործարանում «Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ» Բարդ խնդիրների համար պարզ լուծումներ չկան. Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել 1994-ից ի վեր Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն ասել է՝ այլևս չի պատրաստվում առաջադրվել
Ամենաընթերցվածները