«Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր լրանում է չորրորդ տարին, ինչ «վերջացավ» պատերազմը՝ կնքվեց հրադադարի և ռազմական գործողությունների դադարի մասին հայտարարությունը: Ստորագրվեց եռակողմ փաստաթուղթ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից: Ի՞նչ տեղի ունեցավ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ և հետո: Հիմնավորված տեսակետներ կան, որ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացի սկիզբը չի դրվել սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի օրը. ամեն ինչ սկսվել է 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Նաև այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ: Նաև այն պահից, երբ ասում էր, որ Արցախյան հիմնախնդրի բանակցությունները սկսում է զրոյական՝ իր կետից: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ևս մի քանի հիշեցում է կատարում:
 
«Իշխանության եկավ մի մարդ, որն իր քաղաքական կարիերայի ժամանակ բազմիցս անդրադարձ է կատարել ազատագրված հողերին՝ նշելով, թե «դրանք մերը չեն, մերը թողած՝ ուրիշինն ենք ուզում»: Դրանից հետո իշխանության եկած այդ մարդը խոսեց սադրանքների լեզվով, չնայած դա չէի որակի սադրանք, այլ ծրագրի մաս, որպեսզի լեգիտիմ իրավունք վերապահվեր թշնամուն իր ռազմական գործողություններն արդարացնելու համար: Տեսանք, որ աշխարհը չդատապարտեց ռազմական ագրեսիան, որը 2020 թ.-ին կիրառվեց: Այդ մարդը հայտարարում էր, որ ժողովրդի թիկունքում Արցախի վերաբերյալ ոչ մի հարց չի լուծելու, եթե լինեն լուծման ինչ-որ տարբերակներ, ապա նա դրանք պետք է ներկայացնի հանրությանը: Տեսանք, որ ճիշտ հակառակն արվեց: Հանրությանը մատուցեցին կեղծիք:
 
«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հանձնվեց Արցախը: Այսօր այդ նույն մարդիկ, նույն քաղաքական ուժն ասում է, որ իրենք մեղքի որևէ բաժին չունեն, չեն ցանկանում ընդունել իրենց սխալները, որ կարողանան հետագայում շտկել: Այն քաղաքականությունը, որը վարվեց նոյեմբերի 9-ից հետո, մասնավորաբար այն, որ ամբողջ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, հանգեցրեց ներկայիս իրավիճակին: Օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի ունեցածի պատասխանատուն են: Փաստն այն է, որ նրանք հանձնեցին Արցախը՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս, իսկ այսօր փորձում են հերթական անգամ մանիպուլ յատիվ կերպով ներկայացնել կատարվածը, իբր իրենց մեղքի բաժինը չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:
 
Աղետալի հետևանքներով պատերազմի ավարտին, որպես հրադադարի փաստաթուղթ, ստորագրվեց եռակողմ հայտարարությունն իր ինը կետերով: Թե այդ կետերից քանիսն իրականություն դարձան, ասելու կարիք, կարծես թե, չկա, բայց անգամ հումանիտար՝ 8-րդ կետը, այն է՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակումը, հայկական կողմի համար անիրականանալի մնաց: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատերն են կապիտուլ յացիա համարում, շատերն էլ նշում են, որ այդ փաստաթղթի ընձեռած հնարավորություններից գոնե պետք էր օգտվել: «Երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց, որոշներն այն կապիտուլ յացիա էին որակում, ոմանք՝ որպես հրադադարի ռեժիմ, մյուսներն էլ՝ Ռուսաստանի մուտքն Արցախ: Եթե ուշադրություն դարձնենք այդ փաստաթղթի բովանդակությանը, ապա դրանում կային որոշակի կետեր, որոնք ինչ-որ առումով բխում էին հայկական կողմի շահերից: Օրինակ՝ պետք է անխափան գործեր Լաչինի միջանցքը, պետք է կոմունիկացիաները գործեին, Արցախի անվտանգությունը պետք է ապահովվեր:
 
Այդ փաստաթղթի պատասխանատուն բոլոր կետերի առումով Հայաստանի Հանրապետությունն էր՝ ի դեմս վարչապետի, քանի որ այն եռակողմ էր, նաև Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը: Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցան խախտումներ հայտարարության կետերի մասով, իսկ Հայաստանի Հանրապետությունը տեր չկանգնեց իր ստորագրած փաստաթղթին, որով նաև տեր չկանգնեց արցախահայերի ճակատագրին: Այդ փաստաթղթի հայանպաստ կետերը ժամանակ առ ժամանակ խախտվում էին, և պահանջատեր չունեինք: Հայտարարության 9-րդ կետն առ այսօր Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել պարտադրանքի լեզվով, իսկ օրվա իշխանությունները խուսափում են այլ կետերի մասին խոսելուց, որը հիմք է տալիս մտածելու, որ, այո, Հայաստանի օրվա իշխանությունները համաձայն էին, որ հայտարարության կետերը կյանքի չկոչվեին:
 
Այսօր միայն համաձայն չեն իններորդ կետի կյանքի կոչման հետ, որն էլի իրենք են ստորագրել: Ադրբեջանը միայն այդ կետով կարողացավ շանտաժի լեզվով խոսել Հայաստանի հետ՝ բռնի ուժ, ռազմական գործողություններ գործադրելով հայերի հանդեպ, կարողացավ Արցախն ամբողջությամբ հայաթափել և հասնել իր երազանքին: Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Ադրբեջանի ղեկավարությունը չէր կարող երազել, որ Ստեփանակերտում ինչ-որ շքերթ կընդունի»,հավելում է պատգամավորը՝ ընդգծելով. «Փաստաթղթի որևէ կետ Ադրբեջանը չի կատարել, իսկ հայկական կողմը պահանջատեր չի եղել: Դրա համար այսօր չի կարողանում այնպես անել, որ հայտարարության իններորդ կետի մասին չխոսվի: Դա պարտված իշխանության ձեռագիրն է»: Շատ հետո պետք է հասկանայինք, որ եռակողմ հայտարարության ստորագրումը վատագույնը չէր, ինչ մեզ հետ պիտի տեղի ունենար:
 
Քարվաճառը հանձնվեց թշնամուն, հետո՝ Բերձորն ու Աղավնոն, հետո մի խումբ իբր էկոակտիվիստներ փակեցին Լաչինի միջանցքը, ինն ամիս Արցախը բլոկադայի մեջ մնաց, իսկ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի Հանրապետության վրա: Օրեր անց այն հայաթափվեց: 44-օրյա պատերազմից հետո մարդիկ սկսել էին «բուժել» ստացած վերքերը, քիչ-քիչ ոտքի կանգնել, խոսք չկար հեռանալու մասին: «Որևէ հայի մտքով երևի չէր կարող անցնել, որ երբ Արցախը վերցրեցին բլոկադայի մեջ, իսկ հետո ռազմական գործողություններ սկսեցին, Հայաստանի Հանրապետության առաջնորդն այն կորակեր Ադրբեջանի ներքին գործ: Թիկունքից այդ հարվածը մարդկանց շրջանում առաջացրեց այն զգացողությունը, որ իրենք այլևս մեն-մենակ են մնացել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ և, մնալով Արցախում, ուղղակի կցեղասպանվեն, այդ պատճառով էլ բռնեցին գաղթի ճանապարհը»,-ասում է մեր զրուցակիցը:
 
Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են Արցախից, պարզից էլ պարզ է: Արդյոք իրենց ապազգային հայտարարություններով մեզ չեն հանգեցնո՞ւմ անդառնալիության կետին և հետագայում որևէ բան փոխելն անհնարին դարձնում: «Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը: Համոզված եմ՝ եթե այս իշխանություններն օր առաջ փոխվեն, շատ հարցեր ավելի հեշտ կլուծվեն: Բայց ժողովրդի ենթագիտակցության մեջ օրվա իշխանության կողմից ներարկվել է այն միտքը, որ «եթե մենք չլինենք, ապա պատերազմ կլինի», օրվա իշխանություններն ահաբեկում են ժողովրդին: Այս ահաբեկության ֆոնին շատ դժվար է հասնել նրան, որ կարող ուժերը հնարավորություն ունենան հեռացնել այս իշխանություններին և ձևավորեն հայկական շահերից բխող օրակարգ: Միևնույնն է, իշխանափոխություն լինելու է, շատ դժվար է լինելու հետագայում հասնել այն լուծումներին, որոնք բխում են ազգային շահերից: Դժվար է լինելու, բայց ոչ անհնարին: Արցախ հնարավոր է վերադառնալ, եթե ունենանք այնպիսի իշխանություն, որը հետամուտ կլինի Արցախի հարցը միջազգային հարթակներում օրակարգ բերելուն»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Սպայկա»-ն բացարձակ առաջատարն է Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ» Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունը՝ հակահայկական օրակարգի ջահակիր. «Փաստ» Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» «Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ» Ուշագրավ առաջարկ. անհատները՝ 1 միլիոն, իսկ հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուսական ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ. «Փաստ» ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր Ռուբլին թանկացել է Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն Արցախի Տանձատափ եկեղեցnւ մեծ մասը քանդվել է Ջուր չի լինի Թբիլիսիում բախումներ են. ցուցարարներին բերման են ենթարկում Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»
Ամենաընթերցվածները