«Ինձ ասում են՝ 10 անգամ ամուսնացել ես, ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, իրականում էլ ոչ ոքի չեմ փնտրում այս կյանքում, ում պետք է գտել եմ». Գևորգ Գրիգորյան

«Ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, կինս եղել է Յուլիան, ում հետ ծանոթացել ենք այստեղ, նա Ռուսաստանից էր: Ամուսնություն, հարսանիք որպես էդպիսին ես չեմ ունեցել դրանից հետո: Ասում են՝ դու 10 անգամ ամուսնացել ես, ես էլ օգնում եմ, ասում եմ՝ 10 չէ, այլ՝ 11: Բայց իրականում եղել է այդ 1 ամուսնությունը:

Կանանք իմ կյանքում եղել են, ինչպես մյուս բոլոր տղամարդկանց կյանքում, ուղղակի, քանի որ ես չեմ թաքցրել այդ շփումները, հարաբերությունները, մարդկանց միշտ թվում է, որ ինձ մոտ շատ-շատ է եղել: Ուղղակի ես խոսել եմ դրա մասին: Ընդամենը դա է տարբերությունը»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով անձնական կյանքից, ասել է դերասան Գևոր Գրիգորյանը:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Իրականում բաժանման պատճառները միշտ տարբեր են, կամ այդպես են թվում: Ինձ թվում է, որ մարդիկ հարաբերությունների մեջ մտնելուց առաջ լիովին չեն գիտակցում, թե ինչերի հետ են բախվելու այդ ընթացքում ու պատրաստ չեն իրար զիջելու, հասկանալու, էմոցիաներին չտրվելու:

Կենցաղում ես բարդ չեմ, ինձ կարելի է չկերակրել, ես կարող եմ իմ հագուսներն ինքս լվանալ, կամ չվացած հագնել, շատ թեթև եմ կենցաղում: Կյանքում չեմ ասի՝ ինչու ուտելու բան չկա, ինչու շորերս արդուկած չէ, ոչ մի անգամ նման խոսակցություն չի եղել:

Համացանցում ինձ օրը մեկի հետ ամուսնացնում, բաժանում են: Դրա մասին ես իմանում եմ ընկերներիցս կամ ընտանիքիցս: Ծիծաղելով զանգահարում, կիսվում են նորությամբ:

Ես իրականում էլ ոչ ոքի չեմ փնտրում այս կյանքում, ում պետք է, գտել եմ»,- անկեղծացել է Գևորգ Գրիգորյանը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կրակոցներ` Սիսիանում. երիտասարդ մի խումբ տղաներ վիճել են ու ինքնաձիգից կրակոցներ արձակել. կան վիրավորներ Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի Պուտինի և Թրամփի զրույցի մասին լուրերը հորինվածք են․ Պեսկով Բարձր փոխարժեքներ սահմանվեցին Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե Հասանք որոշ նպատակների, բայց ավելին էինք ուզում. Մեսսի «2025 թ. պետական բյուջեն անիրատեսական է. մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու». «Փաստ» Ավիացիոն ոլորտի տխուր վիճակը. «Փաստ» Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը». «Փաստ» Ամենագետի սինդրոմն ու քարուքանդիչ «նորամուծությունները». «Փաստ» Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ» Զբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել. «Փաստ» Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ» «Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ» Правоохранители уличили секту баталхаджинцев в новых преступлениях Տեղի ունեցավ Eighty Eight սուպերմարկետների ցանցի 13-րդ խանութի պաշտոնական բացման արարողությունը 1000 Ծառ մեր հայրենիքի կանաչապատման համար Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուսաստանը ձեռք է բերել մինչև 120 կմ հեռահարությամբ նոր ռումբեր Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը
Ամենաընթերցվածները