Պուտինի և Թրամփի զրույցի մասին լուրերը հորինվածք են․ Պեսկով
Արտասահմանյան մամուլի հաղորդագրությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև ենթադրյալ հեռախոսազրույցի մասին սուտ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ մի խոսակցություն չի եղել։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, սա մաքուր հորինվածք է», – ասել է Կրեմլի խոսնակը: