«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանում անցկացվող COP29 համաժողովն առիթ էր Բաքվում պահվող մեր ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին բարձրաձայնելու համար: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ եթե դիտարկենք, թե ինչ ճանապարհ է անցել գերիների վերադարձի հարցը, կտեսնենք, որ այդտեղ թելադրողը եղել է ադրբեջանական կողմը:
 
«Կնքվեց եռակողմ հայտարարությունը, պետք է գերիները «բոլորը բոլորի դիմաց» վերադարձվեին: Այդպես չեղավ: Բաքուն ասում է, որ գերիները, որոնց իրենք չեն վերադարձնում, գերեվարվել են եռակողմ հայտարարությունից հետո: Բայց այդպես չէ, կան մարդիկ, որոնք գերեվարվել են պատերազմի ընթացքում: Ալ յոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել են հոկտեմբերին, դատապարտվել են ազատազրկման, քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, իրենք «ռազմական հանցագործներ» են, իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կտտանքներ են կիրառել և այլն: Բայց եռակողմ հայտարարությունը չէր ասում, որ կա գերիների տարբերակում, «բոլորը բոլորի դիմաց» պետք է վերադառնային տուն: Երբ իշխանությունը փոխվի, երևի «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին, որ ում կցանկանան, բաց կթողնեն, ում չեն ցանկանա՝ չեն թողնի: Տրամաբանական պատասխան այս հարցին չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:
 
Վերհիշում է՝ երբ անցած տարի Ադրբեջանն «ազատ արձակեց» գյումրեցի գերիներին, դա եղավ հենց Ադրբեջանի պայմանով, որ Հայաստանը կողմ լինի Բաքվում COP29 համաժողովի անցկացմանը: «Պետք է միաձայնությամբ որոշվեր, թե որտեղ է անցկացվելու համաժողովը: Հայաստանն իր վետոյի իրավունքից հրաժարվեց, համաձայնեց, որ միջոցառումն անցկացվի Բաքվում: Բաքվին դա պետք էր, որ ամբողջ աշխարհին ցույց տա, թե ինչպես է Ադրբեջանը զարգանում, մեղադրանքներ հնչեցնի Հայաստանի հասցեին և, այսպես ասած, Ղարաբաղի հարցը «ջրի»: Այս պայմանով 32 գերի վերադարձավ հայրենիք: Ի դեպ, նրանց գերության մեջ հայտնվելն էլ խիստ անհասկանալի էր: Արայիկ Հարությունյանն ասում էր՝ հայկական քարտեզներն ադրբեջանական քարտեզների հետ չէին համապատասխանում, Խծաբերդի կողմերում տղաներին գերի վերցրեցին: Նրանց տարան այնտեղ, ադրբեջանցիներն ասացին՝ չէ, սա մեր տարածքն է, գերի վերցրեցին: Նրանք նույնիսկ պատերազմական գործողությունների չէին մասնակցում, «անմեղ գերիներ» էին, որոնք վերջին պահին՝ պատերազմից հետո բերվեցին մի տեղ, որը հայկական կողմը մտածում էր՝ իրենն է, ադրբեջանցիներն ասում էին՝ ոչ, մերն է, ու գերի վերցրեցին տղաներին: Էլի ինչ-որ կապրիզի, առանց հիմքի գործողության հետ գործ ունենք»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Ընդգծում է՝ այս փուլում, բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, Բաքվում էլի գերիներ ունենք: «Մարդիկ կան, որոնց արդեն դատել են ամենատարբեր մեղադրանքներով: Բաքվի քմահաճույքն է, կցանկանան՝ կհամարեն գերի, կցանկանան՝ կհամարեն հանցագործ:Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը: Նա պաշտոնապես չի բարձրացնում գերիների հարցը, փորձում է բոլորին համոզել, որ ինքը չի բարձրացնում, բայց «տակից» ինչ-որ աշխատանք են անում, և դրսից ինչ-որ ուժեր բարձրացնում են այդ հարցը: Եթե վախենում են Ադրբեջանի ինչ-ինչ ռեակցիաներից, կարող են դիվանագիտական տարբերակներով այս հարցերի մասին խոսել, այն պետք է լինի մեր օրակարգում, և պարբերաբար այս մասին խոսվի, որպեսզի աշխարհն իմանա, որ շահագրգռվածություն կա: Վերջերս մի արտահոսք եղավ, որն իշխանությունները չհերքեցին: Կազանում, երբ հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը, գերիների հարցը բարձրացվել է: Ալիևը Փաշինյանին հեգնանքով հարցրել է՝ բա Ռուբեն Վարդանյանի հարցը ինչո՞ւ չեք դնում, Փաշինյանն արձագանքել է՝ չենք դնում, որովհետև գիտենք, որ բաց չեք թողնի: Ալիևն էլ իր հերթին ասել է՝ ուրիշ երկրից դնում են, ակնարկելով Ռուսաստանին: Հայաստանի իշխանությունը պետք է հանրայնորեն հստակ դիրքորոշում արտահայտի, որ մնացածին էլ հեշտ լինի պաշտպանել այդ հարցը: Խորհրդարանում օրերս չընդունեցին գերիների հարցով հայտարարությունը: Զավեշտալի մեղադրանքներ էին հնչում: Ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց` ընդդիմությանը մեղադրում են, որ նա չի ուզում գերիների հարցը լուծվի այն պարագայում, երբ ընդդիմադիր պատգամավորի՝ Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ Դավիթ Մանուկյանը, գերեվարված է»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:
 
Գործող իշխանությունների տարբեր հայտարարություններ ոչ այնքան զարմացնում են, որքան զգացողություն փոխանցում, թե որքան դժվար է լինելու իշխանափոխությունից հետո իրադարձությունների անիվը հետ պտտել և հօգուտ մեր պետության ինչ-որ բան անել: Արտաքին քաղաքականությունը ձևավորող գերատեսչության ղեկավարն ասում է՝ Արցախյան հիմնահարցը, Ցեղասպանության ճանաչման հարցը մեր օրակարգի առաջնահերթություններից չեն: «Երբ իշխանությունը փոխվեց, այդ ամբողջը հետ պտտելը շատ դժվար է լինելու, հաջորդ իշխանությունը շատ մեծ խնդիրների է բախվելու: Այս իշխանություններին բնորոշ մի բան կա այս խաղաղասեր ձևանալու պրոցեսի մեջ՝ իրենց խոսքերը չեն ընտրում: Դա երևի Նիկոլ Փաշինյանից անցել է բոլորին: Ինչ-որ բան են ասում, հետո փոշմանում են, կես քայլ այս ու այն կողմ են անում: Ազգային ժողովում արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը մի քիչ սրբագրեց Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ իբր նա նկատի է ունեցել, որ այս պահին այդ հարցերն առաջնահերթ չեն, այլ ոչ թե ընդհանրապես չկան:
 
Իշխանությունները դեմ չեն, որ այս հարցերով զբաղվի Սփյուռքը, բայց այնպես զբաղվի, որ իրենց վրա ստվեր չընկնի, օրինակ՝ Էրդողանի հետ խոսելիս ասեն, որ իրենք որևէ բանի հետ կապ չունեն, դաշնակները և մյուսներն են բարձրացնում այդ հարցերը: Սփյուռքում այս հարցերով զբաղվող հին կառույցները հասկանում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպիսի դիրքորոշում ունի իշխանությունը և նմանատիպ հայտարարություններից թևաթափ չեն լինի ու կշարունակեն այս հարցերը բարձրացնել: Բայց, իհարկե, այդ ամբողջը մթնոլորտ է ստեղծում և ազդում է մարդկանց վրա ու անհետևանք չի մնում: Մարդկանց մեջ հոգեբանություն է ձևավորվում, փոփոխություններ են կատարվում, հետո դժվար է լինելու այդ ամենը վերականգնել, երբ ոտքի կանգնենք:
 
Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ Հայաստանն այս բոլոր հարցերը բարձրացնում էր, մի քանի անգամ ավելի ապահով վիճակում էր, քան հիմա, երբ ոչ մի հարց չի բարձրացնում, ասում է՝ ամենախաղաղասերն եմ: Հայաստանի դիրքերն ամենաուժեղն են եղել այն ժամանակ, երբ կոնկրետ հարցադրումներ են եղել թե՛ Ցեղասպանության, թե՛ Արցախի հարցում: Այն ժամանակ դաշնակիցներ ենք ունեցել: Իսկ հիմա, երբ ոչ մեկից ոչինչ չես պահանջում, դաշնակիցն ի՞նչն ես անում, նա ի՞նչը պաշտպանի: «Խաղաղության օրակա՞րգը», որը Նիկոլ Փաշինյանը բոլորին ցույց է տալիս, չգիտես էլ, թե ինչու: Ասենք, Սլովակիայի վարչապետն ի՞նչ գործ ունի այս ամենի հետ: Ամեն ինչ շոուի է վերածվել ու ձևի, բովանդակություն չկա: «Նախկինները» չասելով իրագործում էին «Արցախը Հայաստան է և վերջ» գաղափարը, իսկ Նիկոլն արեց հակառակը՝ սկսեց խոսել, բայց արդյունքն էլ տեսանք, թե ինչ եղավ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով
Ամենաընթերցվածները