Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական խնդիրները շարունակում են ավելի ցայտուն դառնալ, քանի որ տնտեսական աճի ապահովման համար բարենպաստ արտաքին պայմաններն աստիճանաբար սկսում են փոխվել։ Ճիշտ է, Հայաստանի տնտեսությունը դեռևս շարունակում է աճել, բայց աճի դինամիկան ընթացքում էապես նվազում է։ Ինչպես գիտենք, այս տարվա պետական բյուջեի նախագծում կառավարությունը հավակնոտ նպատակ էր սահմանել՝ կանխատեսելով 7 % տնտեսական աճ: Ու եթե կառավարության ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ ամբողջովին իրատեսական էին համարում այս տարվա համար 7 տոկոս տնտեսական աճի ակնկալիքները, ապա այժմ լիովին իրավիճակ է փոխվել։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արդեն իսկ խոստովանում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում հաջողվել է գրանցել 6,5 տոկոս տնտեսական աճ։ Դեռ ավելին՝ 2024 թվականի տարեկան տնտեսական աճը կանխատեսվում է 5,8 տոկոսի մակարդակում, իսկ 2025 թվականին՝ ավելի ցածր՝ 5,6 տոկոսի։
 
Այսինքն, իշխանություններն իրականություն չեն դարձրել 7% տնտեսական աճի իրենց խոստումները։ Ու բացառված չէ նաև, որ մինչև տարեվերջ 5,8 % աճի կանխատեսումների սանդղակը նորից իջեցնեն։ Իհարկե, իշխանություններն իրենց սովորության համաձայն կարող էին հաջորդ տարվա բյուջեի նախագծի հիմքում ևս 7 տոկոս տնտեսական աճի ակնկալիքներ դնել, չստացվեր, հետո ինչ-որ կերպ կարդարացնեին, բայց էականորեն այդ սանդղակն իջեցրել են։ Սա նշանակում է, որ տնտեսական ոլորտի պատասխանատուները ևս Հայաստանի տնտեսական առաջընթացի մասով ռիսկեր են տեսնում։ Ընդ որում, այնքան մեծ, որ իրենց պոպուլիզմն էլ կարող է չօգնել: Եվ 2025 թվականի մասով արդեն տեսնում ենք պետբյուջեում եկամուտների ու ծախսերի մասի հավասարակշռության էական խախտում։ 2025 թվականի պետական բյուջեի համաձայն, ծախսային հատվածը նախատեսվում է 3,5 տրիլիոն դրամ, որից եկամտային մասը կազմում է 2,9 տրիլիոն դրամ։ Ստացվում է, որ հաջորդ տարվա համար փաստացի ունենալու ենք 600 մլրդ դրամի դեֆիցիտ։
 
Այսինքն, անցյալում են այն ժամանակները, երբ Փաշինյանը կառավարության նիստերում հայտարարում էր, թե հարկերի հավաքագրման ու բյուջեի եկամուտների ապահովման հարցում գերակատարման են հասել։ Ու հաջորդ տարվա բյուջեն արդեն կարելի է անվանել ոչ թե հավակնոտ, այլ խղճուկ։ Այս պայմաններում գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպե՞ս պետք է կառավարությունը փակի բյուջեում առաջացած ճեղքվածքը։ Պատասխանը պարզ է՝ կառավարությունը նոր վարկեր կվերցնի այնքան, մինչև կսպառի բոլոր լիմիտները։ Օրինակ՝ օրեր առաջ կառավարությունը հավանություն տվեց երկու վարկային նախագծի, որոնցով ՀՀ արտաքին պարտքը կավելանա, ընդհանուր առմամբ, 286 մլն եվրոյով: Իսկ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ անցել է 12,5 մլրդ դոլարի սահմանագիծը և երեք ամիսը մեկ մոտավոր հաշվարկներով 100 մլն դոլարով ավելանում է։ Մեկ այլ կարևոր հարց է այն, որ ներգրավված վարկային միջոցները նպատակային չեն օգտագործվում ու ոչ թե նպաստում են հավել յալ տնտեսական արդյունքի ստեղծմանը, այլ ընդամենը բյուջեում առաջացած ճեղքերը մի կերպ փակելու հարց են լուծում։ Եթե 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե փողի խնդիր չունենք և չենք ունենալու, ապա հիմա փողի խնդիրն առավել հրատապ է դառնում։
 
Այս պարագայում բնականոն կլիներ, որ ձգվեն գոտիները, ու բյուջեն ինչ-որ չափով բալանսավորվի։ Բայց կառավարությունը ոչ մի դեպքում մտադիր չէ կրճատել բյուջեի ծախսային հատվածն այն ուղղություններով, որոնք հանրային շահերի սպասարկման տեսանկյունից առանցքային բնույթ չեն կրում։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ տեղեկանում ենք, թե իշխանություններն ինչպիսի թանկարժեք մեքենաների գնումներ են նախաձեռնում կամ այնպիսի շռայլ ծախսեր կատարում, որոնց անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Եթե հիմա Փաշինյանը լիներ ընդդիմադիրի կարգավիճակում, ապա ԱԺ ամբիոնից իր կոկորդը կպատռեր ու կբերեր տարբեր երկրների օրինակներ (իր սիրած օրինակը Դանիան է), թե ինչպես են անարդյունավետ ծախսվում պետական միջոցները։ Իսկ երբ նա իշխանության է, բոլորովին հակառակն է տեղի ունենում, ինչքան ցանկանում են, ծախսում են ու այդ ծախսերն իրականություն դարձնելու համար վարկեր են վերցնում։ Իշխանավորներին շատ քիչ է հետաքրքրում, որ այդ կուտակվող վարկային պարտավորությունները բեռ են դառնալու առաջիկա սերունդների համար, կարևորն այն է, որ այդ բեռն իրենց ուսերին չի մնում։
 
Դե, գիտենք, Փաշինյանը ճառ ասելուց է հմուտ, ոչ թե զանգ կախելուց։ Ու դա վերաբերում է նաև կառավարության մյուս պաշտոնյաներին։ Բայց զարմանալին այն է, որ այսպիսի իրավիճակում ֆինանսների նախարարը հայտարարում է, թե տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը։ Ի՞նչ բարձր տնտեսական աճի մասին է խոսքը, եթե այն գոյություն չունի։ Տնտեսական առումով անվտանգության զգացողությունը ևս շատ ցածր մակարդակի վրա է, քանի որ ՀՀ տնտեսությունը մեծամասամբ կախվածության տակ է դրվել արտաքին գործոններից, իսկ այս առումով անորոշություններն ավելանում են։ Օրինակ՝ ներկա պահին, երբ ԱՄՆ-ում ձևավորվում է նոր վարչակազմը, դեռևս անկանխատեսելի է, թե Դոնալդ Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունն ու Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն ինչպես կազդեն Հայաստանի վրա։ Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, ապա այն ոչ թե կանգ է առնում կամ հետ շրջվելու միտումներ ցուցաբերում, այլ ժամանակի ընթացքում ավելի է արագանում...
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 19 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները