«Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին

«Պետք է բաց թողնել քեզնից հեռացած մարդկանց»,- վստահ է դերասանուհի Իրինա Այվազյանը: Այս մասին նա անկեղծացել է «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում:

Հիմնականում դժվար եմ հեռանում, բայց շատ հեշտ եմ բաց թողնում, մտածում եմ, որ չի եղել այս մարդը և վերջ: Այդպես հեշտ է իրականում:

Ինձ համար ավելի հեշտ է, երբ ինձնից են հեռանում, հակառակ դեպքում կրկնակի դժվար է: 2 դեպքին էլ բախվել եմ:

Կարծում եմ, որ եթե դա տեղի է ունեցել, ուրեմն այդպես էր պետք, չեմ ասի, որ շատ հարթ եմ տանում այդ ամենը: Ծանր եմ տանում, բայց մտածում եմ, որ դա էր ճիշտը:

Ես ուրախ եմ ամեն ինչի համար, ուրախ եմ, որ ինձնից հեռացել են կամ ես եմ հեռացել: Բայց մինչ այդ, շատ բարդ փուլի միջով եմ անցնում, որովհետև ես փակ մարդ եմ, կիսվող չեմ: Շատ դժվար է, երբ չես գնում ընկերուհիներիդ ուսին լաց լինելու, այլ փակվում ես տանն ու անում լրիվ հակառակը, հեռվանում ես ընկերներիցդ:

Անձնական տիրույթում չհաջողված հարաբերություններ ունեցած մարդկանց հետ հարաբերություններ չունենք, բայց մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք տարբեր վայրերում:

Նորմալ բարևել ենք, շփվել ենք: Մարդ կար, ում հետ նույնիսկ նույն նախագծում էինք նկարահանվում, ես կողմ էի, որովհետև նույն ասպարեզից ենք ու ամեն տեղ կարող եմ հանդիպել իրեն:

Հիմա չեմ ուզում ասել, իմ սիրտն ազատ է, թե ոչ, թող մարդիկ իմանան իմ անձնականի մասին այն ժամանակ, երբ ես կամուսնանամ:

Ընտանիքն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Ես և՛ ընտանեկան մարդ եմ, և՛ կարիերիստ: Հետագայում ուզում եմ ունենալ այնպիսի ընտանիք, ինչպիսին իմ ընտանիքն է եղել:

Դա փոքրիկ երազանք է: 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումը Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ) Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Զինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ իմ առաջնահերթությունը չէ. Ռոդրի «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները