«Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մի քանի, կարելի է ասել, սկանդալային հայտարարություններ է արել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Բացի այն, որ նա Նիկոլ Փաշինյանին անվանել է շոումեն, իսկ նրա իշխանությանը համեմատել է նռնակը ձեռքին կապիկի հետ, Կարապետյանը նաև նշել է, թե իր նախաձեռնությամբ ստեղծված «Ազգային հպարտության տրիբունալի» հայտնի որոշումը դեռ շատ մեղմ է ու կարող է փոփոխվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր հանցանքներ գործել: Մենք զանգահարեցինք Արշակ Կարապետյանին՝ ճշտելու, թե ինչի մասին է խոսքը:

«Բացի շարունակական զիջումների պատրաստակամությունից, բացի այն ամենի շարունակականությունից, ինչի մասին նշված է Տրիբունալի որոշման մեջ, ամենաթարմ հանցանքը, որ գործել է Նիկոլ Փաշինյանը, այն է, որ վիրավորել է մեր Սահմանադրությունը, մեր Անկախության հռչակագիրը: Հնարավո՞ր է պատկերացնել մեկ այլ երկիր, որի ղեկավարը նման կերպ արտահայտվի իր երկրի հիմնական օրենքի, իր երկրի, իր պետության հիմքում դրված Հռչակագրի մասին: Երևի թե հնարավոր չէ»,-ասաց Արշակ Կարապետյանը՝ նկատի ունենալով մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «այդ Անկախության հռչակագիրը, բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ»:

Մյուս հարցը, ըստ Արշակ Կարապետյանի, վերաբերում է կոռուպցիային:Մեզ հետ զրույցում գեներալը նշեց, որ Հայաստանում կա մեծ կոռուպցիա. «Մեր տեղեկություններով, որոնք հիմա ճշտում ենք, այդ կոռուպցիայի գլխին կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը: Ավելին, ունենք տեղեկություններ, որ մի քանի երկրում սրա հետ կապված կան ձերբակալվածներ: Հիմա չեմ ցանկանում մանրամասներ ներկայացնել, քանի որ բոլոր տեղեկությունները պետք է վերջնական ճշտենք: Երբ բոլոր փաստերը մեր ձեռքի տակ լինեն, մենք կհրապարակայնացնենք»:

Երրորդը վերաբերում է բանակին՝ ի մասնավորի նկատի ունենալով այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս նման հայտարարություն էր արել. «Խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է»: Արշակ Կարապետյանն ասում է, որ սա ապագային միտված վտանգավոր հայտարարություն է: «Ես հիմա դիմում եմ բոլոր սպաներին, բոլոր գեներալներին՝ վստահ, որ իրենք էլ հասկանում են՝ այս մարդը հող է նախապատրաստում, որ ապագայում ասի՝ մեզ բանակ պետք չէ: Իսկ երբ էլի նոր տարածքներ կհանձնի, նորից սպաների ու գեներալների կնստեցնի և աչքն էլ չի թարթի»,-ասում է պաշտպանության նախկին նախարարը՝ միևնույն ժամանակ հավելելով. «Եթե, իհարկե, հասցնի»:

Գեներալի կարծիքով, այս իշխանությունները հնարավորինս շուտ պետք է հեռանան. «Ինչքան երկար մնացին իշխանության ղեկին, այնքան ծանր է լինելու ոչ միայն երկրի համար, այլև հենց իրենց համար, երբ արդեն հեռացած կլինեն իրենց աթոռներից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները