ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ 

Այսպիսով՝

2024թ. 9 ամիսների ճշտված պլանի համեմատ բյուջեի ընդհանուր և հարկային եկամուտները թերակատարվել են՝ համապատասխանաբար 6.4 և 7.8 տոկոսով։ Ավելին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց աճն էականորեն դանդաղել է։ Այս երևույթի վտանգավորությունը, թերևս, կառավարությունը նույնպես գիտակցում է, և, ամենայն հավանականությամբ, նաև այդ է պատճառը, որ դեռևս անցյալ տարվանից զգալիորեն խստացվում է հարկային դաշտը։ Մասնավորապես, էապես նեղացվել է միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում ընդգրկվելու առումով թույլատրվող գործունեության տեսակների շրջանակը՝ գործունեության մի շարք տեսակներ «տեղափոխվել են» հարկման ընդհանուր համակարգ, ինչն անխուսափելիորեն լուրջ խնդիրներ է հարուցելու փոքր և միջին ձեռնարկատիրության համար:

2024թ. 9 ամիսներին թերակատարվել են պետական բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարման տոկոսը 3.2 անգամ գերազանցում է ընթացիկ ծախսերի թերակատարման տոկոսին։ Այս հանգամանքը բավական մտահոգիչ է, քանզի նշանակում է, որ կառավարությունը, բացի այն, որ չի կարողացել ապահովել բյուջեով պլանավորված ծախսերի կատարումը և դրանով իսկ՝ պետական ապարատի արդյունավետ գործունեությունը, այլ նաև թերացել է տնտեսական աճի պոտենցիալի ավելացմանը նպաստելու առումով, ինչը հետագայում չի կարող բացասաբար չանդրադառնալ տնտեսության զարգացման վրա։

Ինչպես և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այս տարվա ինն ամիսներին նույնպես թերակատարում է արձանագրվել պետական բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր մարմինների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով։ Ի դեպ, պետական որոշ մարմինների (օրինակ՝ քաղաքաշինության կոմիտեի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, շրջակա միջավայրի նախարարության և այլն) պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով թերակատարումը չափազանց մեծ է (մինչև 69 տոկոս)։ Մեծ է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով թերակատարումը։ Ի դեպ, 9 ամիսների համար պլանավորված բոլոր 171 պետական ծրագրերի մեջ դրամական արտահայտությամբ ամենամեծ թերակատարումն արձանագրվել է հենց այս նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերից մեկի՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով՝ ինն ամիսների ճշտված պլանով նախատեսված 46.9 մլրդ դրամի փոխարեն կատարվել են 6.1 անգամ պակաս՝ շուրջ 7.7 մլրդ դրամի ծախսեր։ Ավելին, ինն ամիսներին փաստացի կատարված ծախսերը 11.8 անգամ պակաս են ճշտված պլանով այս ծրագրի իրականացման համար նախատեսված տարեկան ծախսերի պլանային մեծությունից՝ 90.2 մլրդ դրամից։ Այս պարագայում, ավելի ու ավելի հիմնավոր են դառնում պետական բյուջեի միջոցների շրջանակներում առնվազն 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման թիրախի իրատեսականության վերաբերյալ կասկածները։

Որոշ ծրագրեր, որոնց կարևորությունն անհնար է թերագնահատել, կա՛մ ընդհանրապես չեն իրականացվել, կա՛մ դրանց կատարողականները շատ ցածր են։ Մասնավորապես, օրինակ, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագիրն ընդհանրապես չի իրականացվել, իսկ «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը կատարվել է ընդամենը 2.6%-ով։

ՀՀ պետական պարտքը 2024թ. 9 ամիսներին աճել է 5.5%-ով և սեպտեմբերի 30-ի դրությամբ անցել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլարից։ 6.1%-ով աճել է նաև կառավարության պարտքը, որի կառուցվածքում շարունակում է աճել ներքին պարտքի տեսակարար կշիռը. այն սեպտեմբերի վերջի դրությամբ հասել է ռեկորդային 51.8%-ի։ Դա անխուսափելիորեն կհանգեցնի պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի, քանի որ ներքին պարտքն արտաքին պարտքից անհամեմատ ավելի «թանկ» է։

Զուգահեռաբար պետք է հաշվի առնել նաև, որ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը զգալիորեն թուլացել է, ինչի պատճառով նաև դանդաղել է տնտեսական աճը։ Այսպես, 2024թ. առաջին եռամսյակում այն կազմել է 6.6%՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 11.8%-ի դիմաց, երկրորդ եռամսյակում այն 6.4% է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.3%-ի դիմաց, իսկ երրորդ եռամսյակում նախնական տվյալների համաձայն` 5.2% է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.4%-ի դիմաց։ Այս դանդաղումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ մեծ է հավանականությունը, որ այդ արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը մոտ ապագայում ամբողջությամբ կչեզոքանա, և տնտեսության զարգացումը կհենվի միայն աճի պոտենցիալի վրա։ Իսկ այդ պարագայում պետությունից ակնկալվում է տնտեսությանն «օգնելուն» միտված արդյունավետ միջոցառումների իրականացում, մինչդեռ ներկայումս դրանք տեսանելի չեն։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։ 

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»
Ամենաընթերցվածները