«Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին

«Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով: Միշտ ասել եմ, որ մարդկային, բարոյականության և պարկեշտության որևէ բիծ չկա իմ 1-ին ընտրյալի մեջ, ու չեմ կարող դժգոհել իր մարդկային տեսակից:

Եղել է հրաշալի մարդ, բայց հարցեր կային, որ ընդհանուր եզրեր ուղղակի չգտանք: Մենք շատ երկար շփվեցինք մինչև ընդհանուր կենցաղ կիսելը իրար հետ ու բացարձակ տարաձայնություն չկար մեր մեջ: Բայց կենցաղ ամեն դեպքում ջրի երես է բարձրացնում հարցեր, որոնք ընկերություն անել այդ լավ, քաղցր շրջանում չես տեսնում: Եվ, երբ այդ հարցերը ջրի երես դուրս եկան, մենք երկուսով չհաղթահարեցինք»,- խոսելով 1-ին ամուսնության մասին՝ «Խոստովանություն» հաղորդման շրջանակներում պատմել է երգիչ Նարեկ Բավեյանը:

Նա նաև պատմել է 2-րդ կնոջ՝ Քրիստինային մասին, ում հետ հանդիպումը եղել է շատ պատահական:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Մի անգամ քույրս խնդրեց իր որդուն ես վերցնեմ գիմնաստիկայի դասից, քանի որ ինքը չէր հասցնում: Այնտեղ առաջին անգամ տեսա Քրիստինային, որևէ մեկին չխնդրեցի միջնորդել, պարապմունքից հետո Ազարյան դպրոցի բակում, ես ինքս իմ հարցերը լուծեցի:

Ես շնորհակալ եմ իմ կնոջը, առաջին հերթին իմ 2 հրաշք բալիկների համար: Ես սիրում եմ և՛ իմ կնոջը, և՛ իմ բալիկներին: Ես շատ սիրում եմ իմ ընտանիքը:

Կինս բալետի պարուհի է, բալետն ամեն մարդու բան չէ: Եվ, եթե ես չլինեի երգարվեստում, արվեստին մոտ, ես գուցե մեկ անգամ նայելուց հետո չհասկանայի, չընկալեի և անգամ խանդիր տեսարաններ սարքեի: Ու չգիտեմ հետագայում ինչպես կզարգանար ամեն բան, որովհետև ինքը իր գործը շատ է սիրում: Ինքը պարարվեստը խելագարության չափ սիրում է:

Բայց մեր մեջ երբեք նման հարց չի առաջացել, որովհետև  ես միշտ հիացմունքով եմ նայել նրան բեմում ու հիացմունքով եմ վերաբերվում այդ արվեստին, բալետը համարում եմ բարձր արվեստ: Այնպես, որ մենք իրար հասկանում ենք, գոտեպնդում ու խրախուսում ենք»,- անկեղծացել է Նարեկ Բավեյանը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի
Ամենաընթերցվածները