Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ուշագրավ հաղորդագրությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը: «ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից: Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։ Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալ յանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»»,- նշվում է հաղորդագրության մեջ։
 
Եթե սրան հավելենք այն, որ սա վերջին շաբաթների ընթացքում ռուսաստանյան հետախուզության արդեն երկրորդ պաշտոնական հաղորդագրությունն է, որն առնչվում է հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականությանը և Ռուսաստանի փաստացի հակառակորդների շահերը սպասարկելուն ուղղված հայաստանյան օրվա իշխանությունների ջանքերին, ապա հասկանալի է դառնում, որ ռուսաստանյան իշխանական և հատկապես ուժային վերնախավը լրջորեն ինֆորմացիոն և քարոզչական հող է նախապատրաստում ինչոր կոնկրետ գործողությունների համար: Ըստ էության, «ռազմավարական դաշնակցի» (չակերտներում, քանի որ նախ՝ վաղուց այդ տերմինն այլևս չի օգտագործվում, և հետո՝ ռազմավարական դաշնակիցների պարագայում նման հայտարարությունների կարիք չի լինում) հատուկ ծառայությունը ուղղակիորեն հայտարարում է, որ Հայաստանում իշխանությունների արտաքին քաղաքական պրոարևմտյան, իսկ իրականում պրոթուրքական և պրոադրբեջանական շրջադարձը անկասելի դարձնելու նպատակով համապատասխան երկրների արտաքին գերատեսչություններն ու հատուկ ծառայությունները իշխանական համակարգի առանցքային դիրքերում ներդնում են իրենց ազդեցության, իսկ երբեմն նաև, հավանաբար, ուղղակի իրենց գործակալներին:
 
Դժվար չէ ենթադրել, որ ռուսաստանյան հետախուզության այս գնահատականի համար հիմք են հանդիսացել վերջին օրերի սոցցանցային և SMS-ային ազատումներն ու նշանակումները ուժային կառույցներում:
Սա հետաքրքրական է նրանով, որ եթե նախկինում ռուսաստանյան հատուկ ծառայությունները որպես արևմտյան գործակալ էին բնութագրում հիմնականում հայաստանյան, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և նրանց «հասարակական» կառույցները, ապա վերոհիշյալ երկու հաղորդագրություններում ՌԴ-ն ուղղակի մատնանշում է նաև պետական կառույցներում և քաղաքական դաշտում ներդրված և արտաքին աջակցության շնորհիվ առաջխաղացում արձանագրած բարձր պաշտոնյաներին և կուսակցական ֆունկցիոներներին: Ըստ էության, ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը ակնարկում է, որ իրենց տրամադրության տակ մանրամասն տվյալներ կան թիրախավորված անձերի, նրանց կասկածելի կապերի, վարքագծի, գուցե նաև հավաքագրման պատմությունների և հասարակական, քաղաքական ու անձնական կյանքին վերաբերող մանրամասնությունների մասին:
 
Փորձագիտական շրջանակներում չեն բացառում, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունների այս աննախադեպ և իր մեթոդներով հատուկ ծառայություններին ոչ այդքան բնորոշ թափանցիկությունը կարելի է դիտարկել որպես նախավերջին նախազգուշացում: Վերջին նախազգուշացումը, ինչպես ցույց է տալիս նման իրավիճակներում գործողությունների ընթացքը, սովորաբար շատ ավելի կոշտ է լինում: Վերլուծաբանների գնահատականներով, այս հաղորդագրությունները կարող են նաև ազդանշան հանդիսանալ, որ Հարավային Կովկասում Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերությունների առնվազն տոլերանտ հարաբերությունների ֆորմատ ստանալուց հետո Ռուսաստանը վերջնականապես վտանգ է տեսնում Հայաստանի անշեղորեն «ուկրաինիզացիայի» գործընթացում: Ըստ այդմ, կայուն և լոյալ Հարավային Կովկաս ունենալու համար Ռուսաստանն սկսել է անհրաժեշտ գործողությունների և գործընթացների իրագործման հետևողական շարք:
 
Այս առումով հետաքրքրական է նաև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության լրատվական բյուրոյի մեկնաբանությունը, որ «ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածներ և մտահոգություններ ունի, որ հայաստանյան գործող իշխանությունը կայուն է իր արևմտամետ շրջադարձի մեջ»: Միևնույն ժամանակ, կարելի է ասել, «ձեռքի հետ» ակնարկվում է, «որ Վաշինգտոնում կա մտավախություն, որ հաշվել սիրող և իմացող հայերը շուտով կընկալեն վնասների այն չափերը, որին կարող է հանգեցնել ավանդական տնտեսական կապերի խզումը»: Եվ վերջապես, չի անտեսվում նաև ԱՄՆ նոր վարչակազմի և փաշինյանական վարչախմբի աշխարհայացքային տարբեր դավանանքները՝ ակնարկելով ՀՀ այսօրվա իշխանությունների և նրանց կառավարողների գլոբալիստական ճամբարին հարելու փաստը: 
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 10 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները