Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ուշագրավ իրադարձություններ են ծավալվում հարևան Վրաստանում: Նախորդ գիշեր Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել մեկ ամիս առաջ խորհրդարանական ընտրություններում պարտված, Վրաստանը հանուն Արևմուտքի շահերի «մատաղ անելու» կողմնակիցների և ոստիկանական ստորաբաժանումների միջև: Ըստ որում, բախումներ հրահրելու «գործում», ինչպես վկայում են տեղեկություններն ու տեսանյութերը, բավականին մեծ է արևմտամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դերը: Ակնհայտորեն պրոարևմտյան գիծ որդեգրած Վրաստանի նախագահը, որի պաշտոնավարման ավարտին, ի դեպ, հաշված օրեր են մնացել, դիրքավորվել է որպես «փողոցային ընդդիմություն» և երկրի ներսում բախումներ, անկայունություն և արյունահեղություն է հրահրում՝ նպատակ ունենալով տապալել ժողովրդավարական ընտրություններով ձևավորված օրինական իշխանությունը:
 
Այդ խորապատկերում հատկանշական է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նախքան հիշյալ բախումներն արած ու ընդդիմադիրների հերթական հավաքի առիթ դարձած սենսացիոն հայտարարությունը. «Մենք որոշել ենք մինչև 2028 թվականի ավարտը օրակարգում չընդգրկել ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը, ինչպես նաև հրաժարվում ենք ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից»: Կոբախիձեն միանգամայն հստակ, առանց երկիմաստությունների նշել է, որ Արևմուտքը ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցն օգտագործում է որպես Թբիլիսիին շանտաժի ենթարկելու գործիք:
 
«Հավաքական Արևմուտքի» պատասխանը, ինչպես հասկանում եք, չուշացավ: Արդեն նշեցինք, որ նշված վճռական ու բավականին համարձակ հայտարարությունից հետո ընտրություններում պարտված «արևմտամետները» գնացին ոստիկանության հետ բախումների, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին, չբավարարվելով արդեն արածով, նաև դիմեց «եվրոպական մայրաքաղաքներին», որպեսզի գնահատականներ տան Վրաստանում կատարվողին: Կարճ ասած՝ «տղա կանչեց» երկրի վրա, որի նախագահն է ինքը: Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն ու հասարակության սթափ զանգվածն, ի վերջո, կկարողանան հաղթահարել առկա իրավիճակն ու երկիրն ապակայունացման ու քանդարար հունի մեջ նետելու ակտիվ փորձերը: Բայց այս ամենը որոշակի դիտարկումների և ընդհանրացումների առիթ է տալիս: Ի՞նչ է կատարվում, ըստ էության: Կատարվում է այն, որ Վրաստանի գործող իշխանությունները, Իվանիշվիլիի գլխավորությամբ, խոհեմություն դրսևորեցին ու որոշեցին պարզապես պաշտպանել իրենց պետության ու ժողովրդի շահերը, որոշեցին Վրաստանը չդարձնել Ռուսաստանի դեմ Արևմուտքի վարած պատերազմական դիմակայության մանրադրամ:
 
Ու սկսեցին հավասարակշռված քաղաքականություն վարել: Քանի դեռ Վրաստանը «եվրոպական ծիրի» մեջ էր, Արևմուտքի համար ամեն ինչ OK էր, ուղղակի հրաշալի: Բայց հենց Թբիլիսին ասաց` չէ, Վրաստանն ու Վրաստանի ժողովուրդը ԵՄ արյունոտ «խաղերին» զոհաբերվելու համար չեն, պաշտոնական Բրյուսելը, Վաշինգտոնը, Զուրաբիշվիլիի ակնարկած մյուս «մայրաքաղաքներն» սկսեցին անխնա քննադատել ու պիտակավորել Վրաստանի իշխանություններին: Էլ՝ «մարդու իրավունքների խախտումներ», էլ՝ չգիտես թե էլ ինչ մեղքեր: Ու նման մեղադրանքներ հնչեցնում են ԵՄ այն նույն չինովնիկներն ու գործիչները, այն նույն «ժողովրդավարության» ջատագովները, որոնք դիմահար չտեսնելու են տալիս «իրենց» Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից անզեն ցուցարարների դեմ արգելված բեկորային նռնակների զանգվածային կիրառումն ու ավելի քան 100 մարդու վիրավորելը, «չեն տեսնում» այլևայլ այլանդակությունները, այդ թվում՝ ՏԻՄ-երի կազմաքանդումը:
 
Եվ հիմա այն, որ Վրաստանի վարչապետը հիրավի սենսացիոն հայտարարություն արեց՝ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններն ընդհատելու մասին, գերազանցապես նույն Եվրամիության, ԱՄՆ-ի, Արևմուտքի որդեգրած երկերեսանի, երկակի ստանդարտներով «քաղաքականության» ուղիղ հետևանքն է: Ի վերջո, գտնվեց մի երկիր, մի լիդեր, որ Արևմուտքի երեսին ասաց դրա մասին: Չափազանց համարձակ քայլ է Կոբախիձեի կողմից, ու չի կարելի բացառել, որ արևմտյան հատուկ ծառայությունները կփորձեն ավելի «արմատական» քայլերի գնալ, ինչի փորձը նրանք շատ ունեն: Դե, ի մասնավորի՝ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն՝ վառ օրինակ: Առայժմ, սակայն, Վրաստանի դեպքում փողոցային անկարգությունների ու բախումների միջոցով է դրսևորվում «հավաքական Արևմուտքը»: Մեծ հաշվով, Արևմուտքը ձգտում է քանդել Վրաստանը և իր ֆինանսավորման ու ազդեցության տակ գտնվող երկրաքանդ «ուժերի» միջոցով հասնել դրան:
 
Տեսեք. Վրաստանում՝ Զուրաբիշվիլի, Սահակաշվիլի, Ուկրաինայում՝ Զելենսկի, Մոլդովայում՝ Սանդու, Հայաստանում՝ Փաշինյան, Բելառուսում՝ Տիխանովսկայա (չստացված): Ի՞նչն է միավորում այս անձանց, գործիչներին, անկախ այն բանից՝ իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն: Սրանք բոլորը «արևմտամետներ» են, ավելի ճիշտ է ասել՝ Եվրամիության ու ԱՄՆ թելադրանքով ցանկացած քայլ անելու պատրաստ անձինք, որովհետև նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ժամանակին տարփողված «արևմտյան արժեքների» հետ: Նշվածներին միավորում է այն, որ թքած ունեն սեփական երկրի վրա, սեփական երկրի շահերի ու անվտանգության վրա, երկրի ներքին ու արտաքին կայունության վրա: Սրանք անձինք կամ գործիչներ են, որ պատրաստ են իրենց երկրները տանել (ու տարել են) պատերազմի... հանուն ոչնչի, իսկ ավելի ճիշտ՝ հանուն Արևմուտքի շահերն սպասարկելու և այդ սպասարկման «տոկոսներն» ստանալու: Նրանց միավորում է այն, որ երկիրը կարող են տանել ներքին բախումների ու ընդհարումների:
 
Նույն Նիկոլ Փաշինյանը դա արել է ու ոչ մեկ անգամ, լինի դա 2008-ի մարտի 1-ին, «թավիշը», թե «թավիշով» իշխանության գալուց հետո, երբ 2018-ի հոկտեմբերի 2-ին հարձակում նախաձեռնեց ՀՀ ԱԺ-ի վրա, 2019-ի գարնանը՝ դատարանների վրա, 2020-ի նոյեմբերի 9-ին ինչ-որ «բունկերից» գործնականում քաղաքացիական պատերազմ հրահրող կոչեր արեց, հետագայում էլի է նման դրսևորումներ ունեցել: Իրենք թքած ունեն երկրի ու ժողովրդի վրա՝ լինի Թբիլիսիում, թե Երևանում, Քիշնևում, թե Մինսկում: Կարելի է ասել, որ Արևմուտքը նման գործիչներին միավորել է «երկրաքանդներ ԱՊՀ երկրների, միացե՛ք» կարգախոսով ու... նրանց բերած մահերով, աղետներով, ավերներով:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 54 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները