«Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Նախորդի համեմատ որոշակի փոփոխություններ են կատարվել, օրինակ՝ Երևանի պետական համալսարանի «Երկրաբանություն», «Աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրերի ընդունելության քննություններում «Աշխարհագրություն» մասնագիտության համար նախատեսվող քննությունների շարքում «Աշխարհագրություն» քննությունը փոխարինվել է «Մաթեմատիկա» առարկայի քննությամբ՝ որպես պարտադիր, իսկ «Աշխարհագրությունը» և «Անգլերենը»՝ որպես կամընտրական քննություն: Սա միակ փոփոխությունը չէ:
 
Ընդունելության քննությունների ցանկում կատարվող փոփոխությունների պատճառ կարող է լինել դիմորդների՝ տարեցտարի նվազող թիվը, այսինքն՝ նպատակը կարող է լինել բուհ ընդունվելու գործընթացը հեշտացնելը: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ նման միտում կա: «Բոլոր բուհերում և մասնագիտություններում փորձում են գրավել առանց այդ էլ նվազող և առանց այդ էլ քիչ դիմորդներին: Նախորդ տարիների ընդունելության քննությունների փորձը ցույց տվեց՝ այն առարկաների դեպքում, որոնք շատ տարածված չեն, օրինակ՝ «Քիմիան», «Աշխարհագրությունը» և այլն, ո՛չ կրկնուսույցներ են մնացել, որ երեխաների հետ պարապեն, ո՛չ էլ նորմալ արդյունք են ցույց տալիս դիմորդները, ուղղակի դիմում են այդ մասնագիտություններով, և մեծ մասը ստանում է անբավարար գնահատական ու չի ընդունվում բուհ։ Հիմա այդ քայլով փորձ է արվում ինչ-որ ձևով դիմորդների գրավել, որպեսզի այդ ֆակուլտետները չփակվեն: Նույն մտահոգությունն արտահայտվում է ուսուցիչների ատեստավորման գործընթացում։ Վերցրեք «Քիմիա» առարկայից ուսուցիչների ատեստավորման արդյունքները և կտեսնեք, որ և՛ դիմորդներն են քիչ, և՛ հաղթահարողներն են անհամեմատ քիչ: Դա ցույց է տալիս, որ «Քիմիան» «մահանում» է:
 
Մինչդեռ Հայաստանում խորհրդային տարիներին, անկախության առաջին տարիներին «Քիմիան», «Ֆիզիկայից» հետո երկրորդ տեղում էր: Գիտահետազոտական ինստիտուտներ կային և այլն, որտեղ շատ լավ արդյունքներ էին գրանցվում: Ցավոք, հիմա ունենք այսպիսի իրավիճակ: Ընդ որում՝ այնպես չէ, որ ուսանողներ գրավեն, դրանով ուղղությունը կզարգանա: Դա էլ իր հերթին բերելու է նրան, որ ավարտող մասնագետներն այդ ոլորտում չեն լինի, որովհետև դրանից շատ բան չեն իմանա: Ամբողջական փակ շղթա է հստակվում, և դա բերում է նրան, որ բնագիտական ուղղությունները կամաց-կամաց դուրս են մղվելու մեր կյանքից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:
 
Ի՞նչ անել իրավիճակը բարելավելու համար: «Հիմա այն վերջին մեկ-երկու տարին է մնացել, որ հնարավոր է գոնե ունեցած պոտենցիալի հիմքի վրա փորձել զարգացում ապահովել, որովհետև առաջացած տարիքի են քիմիայի ուսուցիչները, քիմիա ասելով՝ նկատի ունեմ նաև գիտության հարակից ուղղությունները: Կան քիմիայի ուսուցիչներ և քիմիայի բնագավառում գիտնականներ, որոնք դեռևս պոտենցիալ ունեն նոր սերունդ պատրաստելու: Ի՞նչ պետք է անել: Նախ և առաջ օգտագործել այն, ինչ հիմա կա ձեռքի տակ: Դա նշանակում է, որ պետք է առաջին հերթին բարձրացնել այդ բնագավառի ուսուցիչների և գիտնականների, դասախոսների աշխատավարձերը, դա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք երիտասարդ սերնդին գրավել դեպի այդ ուղղություններ:Երկրորդ՝ հատուկ ուշադրություն դարձնել բոլոր այդ ուղղությամբ առարկաների դասավանդմանը: Դա նշանակում է գումար ծախսել և վերապատրաստել բոլոր նոր ուսուցիչներին և դասախոսներին, գիտնականներին, որոնք մուտք են գործում համապատասխան բնագավառներ: Այսպես կփորձենք կանգնեցնել պրոցեսը և անիվը հետ շարժել, այսինքն՝ փորձել զարգացման ուղին բռնել։ Հեռանկարային պարագայում պետք է բուհերում անվճար տեղերը անպայման շատացնել, տալ կրթաթոշակ համապատասխան ուղղություններն ընտրողներին»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Վերջերս հրապարակվեց աշխարհի լավագույն համալսարանների QS վարկանիշային աղյուսակը։ Երևանի պետական համալսարանը դրանում զբաղեցնում է 901950-րդ հորիզոնականը։ Կրթության փորձագետը տեղեկացրել էր՝ տարածաշրջանում միակն ենք, որ մեկ բուհով ենք ընդգրկված վարկանիշային այս աղյուսակում: Ի՞նչ պահանջների պետք է բավարարի բուհը վարկանիշային աղյուսակներում հայտնվելու համար: «Վարկանիշավորման աղյուսակներ շատ կան, դրանցից ամենահեղինակավորները երեքն են՝ QS-ը, Times Higher Education-ը և շանհայյանը։ Միայն QS-ում մեկ համալսարան ունենք, մյուս երկուսում ընդհանրապես չունենք:
 
Ի՞նչ բաղադրիչներով են հիմնականում հաշվարկվում այդ վարկանիշները:
 
Ամենակարևոր ուղղությունները մի քանիսն են: Առաջին՝ հետազոտություն՝ որքան հետազոտական պոտենցիալ, գրախոսվող, միջազգային ամսագրերում տպագրված հոդվածներ ունի այդ համալսարանը:
 
Երկրորդ՝ միջազգային ուսանողների թիվը կամ տեղացի ուսանողների թվի հետ հարաբերակցությունը, այսինքն՝ որքան ուսանողներ են ներգրավված տարբեր երկրներից, այդքան այդ համալսարանի վարկանիշը բարձր է, նշանակում է, որ կրթության որակը բարձր է, և մյուս երկրներից գալիս են այնտեղ սովորելու:
 
Երրորդ՝ արագություն, որով շրջանավարտներն անցնում են աշխատանքի իրենց մասնագիտությամբ: Օրինակ՝ եթե ավարտեց համալսարանը և մեկ տարվա ընթացքում գտավ աշխատանք իր մասնագիտությամբ, ապա դա էապես բարձրացնում է տվյալ համալսարանի վարկանիշը: Սրանից մեր համալսարանները, ցավոք, հեռու են:
 
Չորրորդ՝ համալսարանի կառավարման ինքնուրույնություն, այն է՝ համալսարանն ինքնուրույն է կարողանում որոշումներ կայացնել, և պետության կամ այլ կառույցների միջամտությունը գրեթե զրոյական է:
 
Հաջորդ բաղադրիչը կարող է լինել հետևյալը. եթե համալսարաններն ունեն թեկուզ մեկ Նոբել յան մրցանակակիր, նրանց վարկանիշները միանգամից հարյուրով, երկու հարյուրով առաջ են գնում:
 
Կարևոր բաղադրիչ են նաև տվյալ համալսարանի ենթակառուցվածքները, լաբորատորիաները, հագեցվածությունը և այլն: Յուրաքանչյուր վարկանիշային աղյուսակում իմ թվարկած ամեն մի ուղղությունն ունի իր կշիռը: Հայաստանում ունենք 2020-2030 թթ. զարգացման ռազմավարական պլան, որն օրենք է: Դրա մեջ գրված է, որ մինչև 2030 թ.-ը Հայաստանի առնվազն չորս համալսարան պիտի ընդգրկվի այդ աղյուսակների լավագույն 500 համալսարանների ցանկում: Փորձը ցույց է տալիս, որ համալսարանը լավ աշխատանքի դեպքում տարվա ընթացքում կարող է առաջ գնալ 50, ամենաշատը 100 տեղով: Այս պահի դրությամբ այդ ծրագիրը, որն օրենքի կարգավիճակ ունի, ձախողված կարելի է համարել: Նույնիսկ Պետական համալսարանը չի կարող վեց տարում 500 կամ 600 համալսարանից առաջ ընկնել, որովհետև մյուս համալսարաններն էլ են գործունեություն ծավալում, անգործ չեն նստում: Սա շատ խնդրահարույց է, և նշաձողը, որ դրված է, կարելի է ասել անիրականանալի է»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»
Ամենաընթերցվածները