«Ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»․ Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում իր հաղթանակի մասին

Ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի 6-րդ եթերաշրջանում իր հաղթանակից հետո հայուհի Էլեն Բադալյանը հանդես է եկել առաջին գրառմամբ։ 17-ամյա երգչուհին շնորհակալություն է հայտնել իր ընտանքին, ընկերներին, մտերիմներին, ժյուրիի անդամներին, հաղորդավար Նիկոլայ Բասկովին, Սերգեյ Լազարեւին եւ, իհարկե, Աստծուն՝ իր կողքին լինելու համար։ Նա նաեւ խոսել է ետնաբեմում կատարվող «գաղտնիքների» մասին։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ELÉN (@elen_badalyan)

«Ահա, եւ վերջ։ Դա տեղի ունեցավ։ Ես երազում եմ, շոկի մեջ եմ։ Երեւի ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ։ Ես միշտ մոտ եմ եղել, բայց երբեք չեմ եղել հեռուստատեսային նախագծերի պատվանդանին, միշտ եղել են պատճառներ՝ ազգային, թե տարիքային»,-ինստագրամյան իր հրապարակումը սկսել է Էլենը։

«Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հետ է: Ես աղոթեցի, հավատացի. Նկարահանումներից առաջ առավոտից այնքան նշաններ կային... Չեք կարող պատկերացնել...

Կուլիսները շատ գաղտնիքներ են պահում՝ դիմակներ, առեղծվածներ, չարակամություն, բայց նաեւ կան մտերիմ, աջակցող մարդիկ»,-շարունակել է երգչուհին, որն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւին՝ իրեն սրտացավորեն աջակցելու համար։

«Շնորհակալ եմ մեր հարգարժան Սերգեյ Լազարեւին։ Այսքան տարի ես երազել եմ հանդիպել Ձեզ, Ձեզանից խորհուրդներ եւ առաջնորդություն ստանալ: Շատ շնորհակալ եմ արդար եւ երաժշտությանը նվիրված լինելու համար։ Շնորհակալ եմ մտահոգության համար․ անկեղծ, երբեք չեմ մոռանա, թե ինչպես էիք յուրաքանչյուր հաղորդումից հետո սրտացավորեն ու հուզմունքով մոտենում բոլորին ու հրահանգներ տալիս, որ հաջորդ անգամ ավելի ու ավելի լավը լինենք։ Ես Ձեզ ամուր գրկում եմ, շնորհակալ եմ ամեն ինչի համար․․․ Ես կարողացա... Մենք կարողացանք: Փառք քեզ, Տեր»,-գրել է նա։ 

Էլենն արժանացավ  5 միլիոն ռուբլի գլխավոր մրցանակին եւ «Նոր ռադիո»-ի կողմից նոր երգի: 17-ամյա երգչուհին եզրափակչում ելույթ ունեցավ ամենավերջինը: Հետեւելով  100 մասնագետներից բաղկացած ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւի խորհրդին՝ Էլենը կատարեց ռուսերեն ստեղծագործություն՝ Պոլինա Գագարինայի «Ты не целуй» երգը: Նրա ելույթի ընթացքում Սերգեյ Լազարեւը չդիմացավ եւ բարկությունից սեղմեց հատուկ հյուրի՝ Ֆիլիպ Կիրկորովի կոճակը, ով ոտքի չկանգնեց Էլենի ելույթի ժամանակ:

Կիրկորովը, վիրավորվելով Լազարեւի պահվածքից, հեռացավ նկարահանման հրապարակից:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
6 վիրավոր՝ Արագածոտնում եղած վթարից Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը Ե՞րբ ցիկլոնը կկորցնի ուժը Մանկապարտեզի բակում խաղացող 3-ամյա երեխան մահացել է․ ՌԴ Ռուբլին ու դոլարը շարունակում են աճել Սպիտակում տուն է այրվել Արտակ Գրիգորյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան Միջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ» «Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ» Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո. «Փաստ» ԵՄ-ի ընդլայնման օրակարգի շրջանակները. փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից. «Փաստ» «Ռուսը չի գալու՝ Նիկոլ փոխի, ամերիկացին չի գալու՝ Նիկոլ փոխի». ի՞նչ է հնարավոր անել երկու ամսում. «Փաստ» «Հայաստանի միակ բարեկամը, ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են». «Փաստ» Մրցույթն ամփոփվեց. ովքե՞ր արժանացան կրթաթոշակների. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ» Ովքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքը. «Փաստ» Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում 2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8, 000 էլեկտրական մեքենա «Ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»․ Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում իր հաղթանակի մասին Մոսկվան պատրաստակամ է երկխոսելու Տոկիոյի հետ, եթե վերջինս հրաժարվի ՌԴ նկատմամբ «թշնամական կուրսից»․ Զախարովա Ուժեղ հեղեղումներ Թաիլանդում եւ Մալայզիայում. զոհերի թիվը հասել է առնվազն 12 մարդու Առաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումը Հայտնի է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին
Ամենաընթերցվածները