Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի բյուջեի հիմքում դրվել էր 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրում, սակայն հիմա արդեն կառավարությունը կանխատեսում է, որ տարին ամփոփելու ենք 5,8 տոկոս տնտեսական աճով։ Այսպիսի կանխատեսման համար պայմաններ է ստեղծում այն հանգամանքը, որ տարվա երկրորդ կեսից սկսած տնտեսական աճի տեմպը կտրուկ նվազում է։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը մասնավորապես հոկտեմբերին հասել է այս տարվա ամենացածր ցուցանիշին` 4,2 %-ի, որը շուրջ 2,8 տոկոսային կետով ցածր է սեպտեմբերի ցուցանիշից: Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ աճի նվազման միտումն ավելի կխորանա։ Բնականաբար, այս իրավիճակը հանգեցնելու է բյուջեի թերակատարման։

«Լույս» հիմնադրամը, վերլուծելով ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումները 2024 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, տվյալներ է ներկայացրել, որ պետական բյուջեի դեֆիցիտը մեծ արագությամբ աճում է։ Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2024 թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 2,073.4 մլրդ դրամ՝ աճելով 6,5 %-ով, որը հունվարսեպտեմբերի համեմատ իջնել է 0,1 տոկոսային կետով։ Իսկ ոչ հարկային եկամուտների գծով մուտքերը նվազել են 5,7 %-ով։ Ըստ էության, տարվա վերջին ամիսներին եկամուտների մուտքերի ծավալն ավելի կնվազի։ Ու չնայած այն հանգամանքին, որ բյուջեի եկամուտները ոչ միայն չեն ավելանում, այլև նվազման միտում են գրանցում, բյուջեի ծախսային հատվածը շարունակաբար ավելանում է։ Ընդհանուր ծախսերը 2024 թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 2,284.9 մլրդ դրամ՝ աճելով 16,3 %-ով։

Արդյունքում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի ծախսերն էականորեն գերազանցել են եկամուտներին, ինչի արդյունքում ձևավորվել է շուրջ 211,5 մլրդ դրամի չափով պակասուրդ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պակասուրդը կազմել է ընդամենը 19 մլրդ դրամ: Իսկ բյուջեի պակասուրդը իշխանությունները հիմնականում լրացնում են պարտքեր վերցնելու հաշվին։ Դրանով է պայմանավորված, որ պետական պարտքի ծավալները վերջին ամիսներին կտրուկ ավելացել են՝ հասնելով 12,6 մլրդ դոլարի։ Միայն այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պարտքն աճել է 13,6 %-ով: Բայց պետական պարտքի ավելացումն այդպես էլ որևէ կերպ չի նպաստում տնտեսական պայմանների բարելավմանն ու տնտեսական աճի խթանմանը։ Պարտքով վերցված ռեսուրսներով հազիվ բյուջեում առաջացած ճեղքվածքներն են փակում։

Բյուջեի համար եկամուտների գեներացման մյուս տարբերակն էլ հարկերի կտրուկ ավելացումն է։ Հարկման ընդհանուր համակարգին անցնելու ու հարկային համահավասար պայմաններ ստեղծելու անվան տակ կառավարությունը փոքր բիզնեսին հանում է շրջանառության հարկի դաշտից՝ անգամներով ավելացնելով հարկային բեռը։ Դրանով պայմաններ են ստեղծում, որ մի կողմից՝ տնտեսվարողները չկարողանան աճել, իսկ մյուս կողմից էլ՝ համատարած ամայացվի փոքր ու միջին բիզնեսի դաշտը, իսկ խոշոր բիզնեսն ու մոնոպոլիստները թելադրող դիրքերում հայտնվեն, որի արդյունքում էլ կթուլանա տնտեսության մեջ մրցակցությունը։ Առկա պատկերն էլ իր հերթին կհանգեցնի նոր թանկացումների և աշխատատեղերի կրճատման պատճառ կդառնա։ Այսպիսի բացասական ֆոնն էլ իր ազդեցությունը կունենա հաջորդ տարվա տնտեսական աճի պատկերի վրա։ Առանց այն էլ հաջորդ տարվա բյուջեի կատարման հետ կապված առկա են էական ռիսկեր։ Մասնավորապես, դժվար է լինելու ապահովել 2025 թվականի բյուջեով նախատեսվող 5,6 տոկոս տնտեսական աճի նպատակադրումը։

Ու կարևոր նշանակություն ունի հատկապես այն հանգամանքը, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսական աճը մեծամասամբ կախվածության տակ է դրվել արտաքին գործոններից՝ մասնավորապես վերաարտահանումից։ Պատահական չէ, որ անցնող տարվա ընթացքում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների վերաարտահանումը, քանի որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում ռուսական ոսկերչական հումքը նաև Հայաստանի միջոցով է դուրս գալիս արտաքին շուկաներ։ Ու եթե հանկարծ ռուս-ուկրաինական հակամարտությամբ կամ այլ գործոններով պայմանավորված միջազգային իրավիճակը փոխվի, ու փակվեն վերաարտահանման ուղիները, ապա դա մեծապես կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի, ինչպես նաև բյուջեի եկամտային հատվածի ապահովման վրա։

Այսինքն, Հայաստանի տնտեսության ներքին ներուժը չի զարգացվել, որպեսզի նվազեցվի կախվածությունը վերաարտահանումից։ Արդյունքում մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը նախատեսվածից ավելի մեծ կարող է լինել, իսկ նոր պարտքեր վերցնելու միջոցով ամեն անգամ անհնար է բյուջեի ճեղքվածքը փակել, քանի որ պետությունն ի վիճակի չի լինի փակել այդ պարտքերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները