Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած երկրի պետական բյուջեի ծավալից ու դրանում արտացոլված ուղղությունների բալանսից կարելի է որոշակի եզրակացություններ անել, թե ինչ ֆինանսատնտեսական վիճակում է գտնվում տվյալ պետությունը։ Ընդ որում, շատ կարևոր է դիտարկել ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Նույնիսկ մեծ չափի բյուջեն երաշխիք չէ, որ խնդիրներ չեն առաջանա, բյուջեն ճեղքվածք չի ունենա, եթե այն արդյունավետ չկառավարվի ու ապագայի տեսլականն իր մեջ չարտացոլի։ Օրինակ՝ երկրներ կան, որոնք հարուստ են տարբեր ռեսուրսներով, ֆինանսական հոսքեր ապահովելու խնդիր չունեն, բայց ոչ արդյունավետ կառավարման ու անիրատեսական ֆինանսատնտեսական քաղաքականության արդյունքում միշտ տնտեսական ճգնաժամերի մեջ են։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրն իրեն շռայլություն թույլ տալ չի կարող և այլ ելք չունի, քան ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, բայց օրվա կառավարությունը անընդհատ ավելացնում է ծախսերի համակշիռն այն դեպքում, երբ հարցական է, թե որտեղից են ապահովվելու նախանշված եկամուտները։ Այսինքն, ծախսերի ու եկամուտների բալանսը խախտված է։ Օրինակ՝ 2025 թվականի եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 9,4 %, իսկ ծախսերի գծով՝ 11,9% աճ այն դեպքում, երբ 2025 թվականին ընդամենը 5,1 % տնտեսական աճ է կանխատեսվում։ Ընդ որում, բազմաթիվ տնտեսագետներ ոչ իրատեսական են համարում նույնիսկ 5,1 % տնտեսական աճի կանխատեսումը՝ հաշվի առնելով Հայաստանում տնտեսական ակտիվության նվազման առաջանցիկ տեմպը։ Վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 6,6 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 6,4 տոկոս, երրորդ եռամսյակում՝ 5,2 տոկոս:

Սպասվում է, որ չորրորդ եռամսյակի ընթացքում ավելի ցածր ցուցանիշ ենք ունենալու։ Այսպիսի միտում արձանագրվում է այն պայմաններում, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտածին գործոններից։ Եթե տարվա սկզբից արտաքին գործոնները նպաստում էին տնտեսական աճին, ապա հիմա արտաքին միջավայրն այնպես է դասավորվել, որ մեր տնտեսության համար ստեղծվել են ոչ բարենպաստ պայմաններ։ Միաժամանակ նկատվում է Հայաստանից կապիտալի արտահոսքի արագացում և դեպի մեր երկիր արտարժույթի հոսքերի նվազում, ինչի արդյունքում էլ դրամի դիրքերը սկսում են թուլանալ ու արժեզրկման միտում է նկատվում։ Մեկ այլ հարց է նաև այն, թե որտեղի՞ց են բյուջեի եկամուտները գեներացվելու, եթե հնարավոր չեղավ ապահովել նախանշված աճի տեմպը։ Մի տարբերակը հարկային մամլիչի կիրառումն է, որն արդեն գործի է դրվել, իսկ մյուսը՝ պետական պարտքի ավելացումը։

Ի մասնավորի, «Լույս» հիմնադրամի վերլուծությունը ցույց է տալիս, որ կառավարությունը պլանավորել է էականորեն մեծացնել հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը, ինչի հաշվին աճելու է նաև կառավարության պարտքը։ 2025 թվականի բյուջեի պակասուրդը կհասնի ՀՆԱի 5,5%ին։ Իսկ պակասուրդի աճը հիմնականում տեղի է ունենալու ընթացիկ ծախսերի աճի, այդ թվում՝ պարտքի տոկոսավճարների հաշվին, ինչը ռիսկեր է ստեղծում առաջիկա տարիներին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ տնտեսական հնարավորություններ ստեղծելու հարցում։ Ու զարմանալին այն է, որ տնտեսական աճը խթանող ուղղություններով ծախսերի ավելացում չի նախատեսվում։ Ավելին, տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը նվազելու են 13,5 %ով: Ինչոր տեղ հասկանալի է, որ հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ հաջորդ տարվա բյուջեով պլանավորվում է էականորեն՝ շուրջ 19,9 %ով մեծացնել պաշտպանությանն ուղղվող ծախսերը, բայց էական աճ է նախատեսվում նաև հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ուղղությամբ ծախսերում՝ նախատեսելով ավելացնել 10,8 %ով, ինչի անհրաժեշտությունն առնվազն շատ կասկածելի է, եթե չասենք, որ ընդհանրապես արդարացված չէ։

Նշենք, որ այս ուղղությամբ հիմնականում ծախսերի աճը պայմանավորված է ոստիկանության և ազգային անվտանգությանն ուղղվող ֆինանսավորման՝ համապատասխանաբար 14,2% և 17,6 % աճերով։ Բնական հարց է ծագում՝ ինչի՞ համար են ավելացնում, օրինակ՝ իրավապահ համակարգի համար նախատեսվող ծախսերը, երբ արդյունքներ չկան հանցավորության դեմ պայքարում, հանցավորության մակարդակը անասելի չափերի է հասել։ Պատահական չէ, որ մասնագետները կասկածներ են հայտնում, թե միգուցե իշխանությունների՝ ֆինանսական ռեսուրսները իրավապահ համակարգի օղակներին տրամադրելու հանգամանքը պայմանավորված է առաջիկայում հնարավոր ակտիվ ներքաղաքական գործընթացներով ու իրենց նկատմամբ դժգոհության խորացմամբ։ Դրա համար էլ իշխանությունը փորձում է իրավապահ համակարգի համար լոյալության լրացուցիչ խթաններ ստեղծել, որպեսզի ընդդիմությունն ավելի հուժկու ճնշումների ենթարկվի։ Գումարած՝ ընդամենը մեկուկես տարի անց ընտրություններ են: Եթե, իհարկե, ընտրություններից մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը չորոշի արտահերթ ընտրությունների գնալ: Իսկ թե ինչու, դա արդեն այլ խոսակցության թեմա է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները