Հայաստանում սարդերի ու սարդակերպերի, լվիճների նոր տեսակներ են հայտնաբերվել
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները հայտնաբերել են գիտության և Հայաստանի ֆաունայի համար նոր տեսակներ և ապրելավայրեր: Այս մասին հայտնում են ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշվում է, որ փորձարարական կենդանաբանության լաբորատորիայի աշխատակիցների հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սարդերի Eresidae ընտանիքին պատկանող գիտության համար նոր 1 տեսակ, գրանցվել է ՀՀ ֆաունայի համար սարդակերպերի նոր՝ 50, լվիճների՝ 23 տեսակ: