Ովքե՞ր են աչք դրել Թեղուտի հանքավայրի վրա. նոր մանրամասներ. «Փաստ»

- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ «Փաստ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերի գնման և հանքի հետագա շահագործման իրավունք ստանալու հայտ է ներկայացրել Ղազախստանի Հանրապետությունում ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ սույն թվականի հոկտեմբերի 22-ին գրանցված «Գեֆեստ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի բաժնետերերն են Ղազախստանի Հանրապետությունում դարձյալ վերջերս՝ հոկտեմբերի 17-ին ստեղծված «CUPRUM MINERALS MANAGEMENT» ՍՊԸ-ն և Ալեքսեյ Լեոնիդովիչ Ուտկինը: Իր հերթին «CUPRUM MINERALS MANAGEMENT» ընկերությունն ունի երկու բաժնետեր` Ղազախստանի Հանրապետության քաղաքացի, պետական պաշտոնյա Նուրլան Ժետպիսովիչ Կուսայինովը և նույն «Գեֆեստ Մայնինգ» ընկերության բաժնետեր Ալեքսեյ Ուտկինը:
«Փաստ» թերթին թեմայի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական ռեեստրներից վերհանված նյութերի հիման վրա արված վերլուծությունը չի հիմնավորում պարոնայք Ուտկինի և Կուսայինովի թե՛ փորձառությունը, թե՛ ֆինանսական կարողությունները և թե՛ տնտեսական շահը 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ և կառավարման բարդությամբ աչքի ընկնող Թեղուտի նման հանքարդյունաբերական ակտիվ ձեռք բերելու և շահագործելու համար, և կան կասկածներ, որ նրանք այս գործում իրական վերջնական շահառու չեն հանդիսանում, ուստի նրանց հետ կապված մանրամասն վերլուծությունը ոչ հասցեական կլինի, և կարիք չկա այս անձանց խորությամբ անդրադառնալ: Այդուամենայնիվ, որոշ տեղեկություններ կփոխանցենք, սակայն քիչ ավելի հետո:
Ավելի հետաքրքիր են բուն «Գեֆեստ Մայնինգ» ընկերության «բաղադրությունն» ու այդ ընկերության տնօրենի անձը: Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունները բավականին ուշագրավ եզրահանգումների են բերում և լույս սփռում նորաստեղծ այդ ընկերության անփորձ բաժնետերերի՝ Թեղուտի հանքի նկատմամբ նման անսահման «սիրո» վրա:
Այսպես, «Գեֆեստ Մայնինգ» ընկերության տնօրենն է 1991 թվականին ծնված Դմիտրի Դմիտրիևիչ Բեցալը, որը բավականին հետաքրքիր աշխատանքային փորձ ունի: Պարոն Բեցալը 18.07.2022 թ.-ից մինչև 24.11.2023 թ. հանդիսացել է ՌԴ-ում գրանցված ООО "УССУРИЙСКАЯ МЕДЬ" ընկերության գլխավոր տնօրենը, 19.05.2022 թ. -ից մինչև 19.04.2023 թ. հանդիսացել է ՌԴ-ում գրանցված ООО "СЕВЕРО-БАЙКАЛЬСКАЯ ГОРНОРУДНАЯ КОМПАНИЯ" ընկերության գլխավոր տնօրենը, իսկ 13.07.2022 թ.-ից մինչև 28.02.2024 թ.` դարձյալ ՌԴ-ում գրանցված ООО "ГОЛД СТРИМ ХС" ընկերության գլխավոր տնօրենը: Եթե առաջին երկու ընկերությունների վերջնական շահառուն բացահայտելը մեծ դժվարություն չէր ներկայացնում, որին կանդրադառնանք սույն հոդվածում, ապա ООО "ГОЛД СТРИМ ХС" ընկերության վերջնական շահառուի բացահայտման փորձերն ակռկում են նիդերլանդական ЗИЛМЕТА Б.В. ընկերությանը, որի բաժնետերերի բացահայտման համար «Փաստը» լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացնում:
«Գեֆեստ Մայնինգի» բաժնետեր «Cuprum Minerals Management» ՍՊԸ-ն գրանցվել է սույն թվականի հոկտեմբերի 17-ին նույն հասցեում՝ որպես փոքր ձեռնարկություն 5-10 աշխատակցով: Պետական ռեգիստրում գործունեության ոլորտ և տիպ նշվել է նույն՝ «Այլ անհատական ծառայությունների տրամադրում, որոնք չեն խմբավորված այլ ոլորտներում» (կոդ 96090): Ընկերությունը դեկտեմբերի 10-ի դրությամբ բյուջե է վճարել ընդամենը 9378 ղազախական տենգե հարկ (մոտավորապես 7100 ՀՀ դրամ):