«Դրական որևէ ակնկալիք չկա, տնտեսական լուրջ դժվարությունների տարի է լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցնող տարվա տնտեսական դրական ցուցանիշները փորձագետները կապում են բացառապես արտաքին գործոնի հետ, իսկ հաջորդ տարվա համար կանխատեսումները, մեղմ ասած, դրական չեն: Հարկերի և տուրքերի բարձրացում, գնաճ, ինչը նպաստելու է քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացմանը:
 
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ նախորդ երկու տարվա բարձր տնտեսական աճն արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ էր՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներով: «Այդ գործոնի ազդեցությունն այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած էապես նվազեց, և, ցավոք, մեր այն վատատեսական կանխատեսումները, որ կային, կյանքի կոչվեցին ողջ ծավալով: Տնտեսական ակտիվության ցուցանիշն էապես նվազում է արդեն երկրորդ եռամսյակից սկսած, և այս իշխանությունների խոստացած առնվազն յոթ տոկոս տնտեսական աճի փոխարեն կունենանք մոտ հինգ տոկոս տնտեսական աճ: Այդ հինգ տոկոս աճում էական մասնաբաժին ունի այդ թուլացող գործոնը: Տարվա ընթացքում տնտեսական աճի տեմպի նվազումը հանգեցրեց նաև նրան, որ հարկային մուտքերն էապես թերակատարվեցին և շարունակում են թերակատարվել մոտ տասը տոկոսի շրջանակներում, նաև պետական բյուջեի ծախսերն են, ընդհանուր առմամբ, թերակատարվել միջինը տասը տոկոսով: Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս տարվա տասն ամիսներին էական թերակատարումը վերաբերել է խոստացված կապիտալ ծախսերին, այսինքն՝ երկարաժամկետ տնտեսական էֆեկտ ունեցող ենթակառուցվածքներ, շինարարություն և այլն: Սրանք փաստերն են, որոնց վրա հիմնվելով` օրվա իշխանությունները հաջորդ տարվա պետական բյուջեում նախանշել էին սկզբում 5,6 տոկոսանոց աճ, իսկ երկու շաբաթ անց, երբ պետական բյուջեն վերջնական պետք է հաստատվեր, տնտեսական աճի ցուցանիշն իջեցրեցին 5-5,1 տոկոս:
 
Հաջորդ տարվա նույնիսկ 5,1 տոկոսանոց աճը խիստ խնդրահարույց է կատարման տեսանկյունից, որովհետև միտումները, որոնք արդեն իսկ արձանագրում ենք հիմա, բավականին վատատեսական են հաջորդ տարվա համար: Երկրորդը՝ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մասնավորաբար՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, կանխատեսում են էլ ավելի ցածր տնտեսական աճ նույնիսկ լավագույն սցենարով, ինչը դրված է պետական բյուջեի հիմքում: Սա է պատճառը, որ շատ համեստ ցուցանիշներ ունենք հաջորդ տարվա բյուջեում եկամուտների իմաստով, դրան գումարած՝ ունենք փաստացի արձանագրում, որ հաջորդ տարի չի լինելու նվազագույն աշխատավարձի, սոցիալական, աղքատության նպաստների և կենսաթոշակների բարձրացում: Բայց փաստացի հաջորդ տարի գնաճային էական ճնշումներ կան, և նույնիսկ Կենտրոնական բանկը կանխատեսում է միջին գնաճ հինգ տոկոսի շրջանակներում:

Նաև մակրոտնտեսական միջավայրի փոփոխությունը, այդ թվում՝ օտարերկրյա տրանսֆերտների նվազումը բերելու է ազգային արժույթի արժեզրկման էական ռիսկեր և, դրանով պայմանավորված, գնաճ: Դրան էլ գումարենք նաև, որ հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի վրա էապես ավելանալու է հունվարի 1-ից, կրկնապատկվելու է շրջանառության հարկի դրույքաչափը, դա ևս գնաճային գործոն է, դրան գումարենք նաև աշխարհաքաղաքական վայրիվերումները, որոնք էական ռիսկեր են և կարող են հանգեցնել նախ և առաջ առաջին անհրաժեշտության, պարենային անվտանգության նշանակության ապրանքների թանկացման: Այս բոլորի ֆոնին իրական գնաճն առկա է լինելու, ուստի պարզ է եզրահանգումը, որ հաջորդ տարի մեր սոցիալապես անապահով խավերն ու խմբերը ունենալու են իրական գնողունակության նվազում, պատկերավոր ասած՝ էլ ավելի վատ են ապրելու, քան այս տարի: Թոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը չեն բարձրանում, իսկ գնաճը բերելու է փաստացի իրական գնողունակության նվազման», -«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:
 
Մեզ հետ ավելի վաղ զրույցներից մեկում նա «հարկային տեռոր» էր բնորոշել օրվա իշխանությունների վարվելիք հարկային քաղաքականությունը 2025 թ.-ին: Իշխանությունը դիմում է իր համար ոչ պոպուլ յար այս քայլին, քանի որ տնտեսությունը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ: «Անխոս լավ օրից չէ նման քայլեր անում: Օրվա իշխանությունը տեսնում է տնտեսական լրջագույն խնդիրները և նաև դրանցից բխող տնտեսական ակտիվության զսպումը, ապա խթանումը, այն, որ հարկային մուտքերի նույնիսկ նախատեսված ցուցանիշների պարագայում հնարավոր է ունենալ թերակատարում, դրա համար զարկ է տվել համապատասխան քայլերի երկու ուղղությամբ: Մեկը՝ հարկային բեռի ավելացում, երկրորդը՝ «հարկային տեռորի» դրսևորումներ: Թիրախն օբյեկտիվորեն խոցելի ուղղություններն են՝ միկրոբիզնեսը, որի հարկային արտոնությունները վերացնում են, բեռն ավելացնում, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսը: Տեսնում ենք, որ մյուսներից՝ խոշոր բիզնեսներից ունեն քաղաքական նեղ շահ, և այնտեղ հարկերը հավաքվում են բարեգործական կոչված ճաշկերույթների սեղանների շուրջ: Դրան գումարած՝ բազմաթիվ ուղղություններ կան, որոնք անհրաժեշտ է ֆինանսավորել՝ սկսած ֆեյքերի ֆաբրիկաներից մինչև քաղաքական թաքնված նեղ նպատակադրումներ: Այդտեղ մեծ է ներքին ֆինանսավորման մասնաբաժինը: Ովքե՞ր են անում՝ թե՛ իրենց սրտի նոր օլիգարխները, թե՛ արդեն իրենց հետ համակերպված և գործող խոշոր բիզնեսները: Դրա համար էլ այդ ուղղությունը թե՛ «հարկային տեռորի», թե՛ հարկային բեռի ավելացման իմաստով որոշակիորեն ձեռնպահ է մնում», - նշում է մեր զրուցակիցը:
 
Ակնհայտ է, որ կառավարությունից և որոշում կայացնողներից շատերն այլևս ակնկալիքներ չունեն: «Քաղաքականությունը ևս տնտեսության հիմքն է: Տնտեսական աճի պարագայում հույսդ չպետք է դնես արտաքին պատահական գործոնների վրա: Մշտապես ասել էինք, որ այդ դրական ֆոնը պետք է կապիտալիզացվի: «Տաք» փողերը եկան Հայաստան, հիմա այդ էֆեկտը նույն արագությամբ դուրս է գալիս մեր երկրից՝ իր հետ բերելով լրացուցիչ դժվարություններ: Տարիների ընթացքում տեսանք ռազմական էսկալացիաներ, ռազմական բնույթի գործադրումներ, սպառնալիքներ հարևան այն երկրների կողմից, որոնց հետ այս իշխանությունները կեղծ խաղաղության օրակարգ են խաղում:
 
Օրինակ՝ չէին կարող անարձագանք մնալ ձախողումները. օրինակ՝ երբ թշնամին կրակում է օտարերկրյա ներդրումներով բացվող ձեռնարկության վրա, խոսքը Երասխի մասին է, կամ՝ պետականմասնավոր գործընկերությամբ «ԱՆԻՖ» հիմնադրամի միջոցով հայկական ավիաուղիների ձախողված նախագիծը, որի գործն արդեն հասել է միջազգային ատյաններ, և այսպես շարունակ կոռուպցիոն աճող ռիսկերը, «հարկային տեռորը» հանգեցրել են մի փաստի, որ այս տարի արդեն ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների «փախուստ» մեր երկրից: Մեր երկրից ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ գնացել են նույնիսկ պահպանվող բարձր տնտեսական աճի ֆոնին, քան եկել, բացասական է հաշվեմնացորդը: Այսինքն՝ ունենք կապիտալի «փախուստ» և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի էական նվազում, իսկ դրանք լրջագույն բացասական ցուցանիշներ են:
 
Արտաքին գործոնը թուլանում է դրական իմաստով, ներդրումները, որոնք հաջորդ տնտեսական փուլի աճի հիմքը պետք է լինեն, ավելանալու փոխարեն նվազում են, այսինքն՝ դրական որևէ ակնկալիք չկա, տնտեսական լուրջ դժվարությունների տարի է լինելու՝ չհաշված տնտեսական անվտանգության աճող ռիսկերը, ներքին անկայունությունը, պահպանվող սոցիալական խնդիրների խորացումը, ինչու չէ, նաև ժողովրդագրական խնդիրները, որ արտագաղթի նոր ալիքի պատճառ են դարձել: Այս ամբողջը խիստ բացասական և, ցավոք, իրական գործընթացներ և միտումներ են: Հիմնական առանցքային բանաձևը հետևյալն է՝ ունենք անվերջ խոստումներ տվող և դրանց հակառակ վարքագիծ դրսևորող իշխանություններ», -եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով
Ամենաընթերցվածները