Երբ ի սկզբանե չեն զսպում թուրքական «ախորժակը».... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե իրադարձությունների շղթան դիտարկում ենք ավելի խորքային տեսանկյունից, ապա կարող է պարզ դառնալ, որ Սիրիայում ներկայում տեղի ունեցող գործընթացների և Բաշար ալ Ասադի հեռանալու հետ է կապված նաև 2020 թվականին ու դրանից հետո Հարավային Կովկասում տեղի ունեցածը։ Գուցե տրամաբանական հարց առաջանա, թե ինչպե՞ս է դա հնարավոր, Հարավային Կովկասը՝ որտեղ, Սիրիան՝ որտեղ։ Բայց այս իրադարձությունների միջև օրգանիկ կապն ակնհայտ է։ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում էր, որ Թուրքիան վերջնականապես հաստատվեց (կամ ամրապնդվեց) Հարավային Կովկասում։ Պարզ է, որ Թուրքիան Արցախյան պատերազմից առաջ էլ Վրաստանում թուրքական կապիտալի տեսքով ներկայացված է եղել, բայց դրան էականորեն զիջել է Թուրքիայի քաղաքական ներգործությունը, քանի որ այդ երկրում ավելի շատ Արևմուտքի ազդեցությունն է ուժեղ։ Իսկ անվտանգային ու ռազմական առումով Թուրքիան Ադրբեջանին որպես Հարավային Կովկասում իր հենման կետը դարձրեց կոնկրետ Արցախյան պատերազմից հետո։
 
2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը սանձազերծեց Արցախի դեմ պատերազմն, ադրբեջանական բանակի կառավարումը թուրք հրամանատարները վերցրել էին իրենց ձեռքը։ Ավելին՝ Թուրքիան Ադրբեջան էր բերել մեծ թվով վարձկան ահաբեկիչ գրոհայինների Սիրիայից և Լիբիայից։ Այն ժամանակ, երբ Հայաստանից ահազանգում էին Թուրքիայի ներգրավվածության և վարձկան ահաբեկիչների վտանգավորության մասին, Ռուսաստանն ու Իրանը լուռ հետևում էին իրադարձություններին և չփորձեցին անգամ միջամտել իրադարձություններին՝ հօգուտ Հայաստանի։ Արդյունքում ունեցանք նոր իրավիճակ, երբ Անկարայի դիրքերը տարածաշրջանում ժամանակի ընթացքում ավելի են ամրապնդվում, իսկ Թեհրանի ու Մոսկվայի ունեցած դիրքերը՝ թուլանում։ Այս համատեքստում ակնհայտ է, որ այն հիմնական ուժը, որը թուլացնում է Ռուսաստանի ու Իրանի տարածաշրջանային ազդեցությունը, ոչ թե Արևմուտքն է, ինչպես կարծում են որոշ շրջանակներ, այլ հենց Թուրքիան։
 
Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը հիմնականում Հայաստանի միջոցով է պահպանվում, քանի որ մեր երկրում ոչ միայն ռուսական ռազմական ներկայություն կա, այդ թվում՝ ռազմաբազայի տեսքով, այլև Հայաստանին ու Ռուսաստանին միավորում են տարբեր ինտեգրացիոն կառույցներ ու միասնական այլ հարթակներ։ Բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, թե վերջին շրջանում Ադրբեջանը թեքվում է դեպի Ռուսաստան, բայց սա թյուր կարծիք է։ Դրա համար պետք է դիտարկել, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության ինչ մակարդակ է ձևավորվել, ու Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ինչպես է փոխգործակցությունը ստացվում։ Երևի թե չկա ամիս, որ Թուրքիայից պաշտոնական պատվիրակություն չմեկնի Ադրբեջան կամ հակառակը, իսկ երկկողմ փոխգործակցությունն անընդհատ խորանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Իսկ Ադրբեջանում Ռուսաստանի ներկայության վերջին նշույլը խաղաղապահների տեսքով էր, որոնք թողեցին ու հեռացան։ Համագործակցության միակ դաշտն էլ այն է, որ ռուսական գազն ադրբեջանականի անվան տակ կարող է հայտնվել Եվրոպայում։
 
Կարևոր է նշել, որ, բացի Ադրբեջանում իր ազդեցությունը տարածելուց, Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում Թուրքիան իր համար ռազմավարական խորություն ապահովեց։ Եթե մինչ այդ Թուրքիան Ադրբեջանին ցամաքային ուղիով կապելու համար պետք էր հաղթահարել Արցախի ու Սյունիքի տարածքի խոչընդոտը, ապա նոր իրավիճակում որպես խոչընդոտ մնում է միայն Սյունիքի հատվածի նեղ գոտին։ Դրա համար էլ առաջ է եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի գաղափարը, որին Իրանը կտրուկ դեմ է արտահայտվում, քանի որ դրա իրագործման արդյունքում պանթուրքական ծրագրերն ինչոր մի պահի իրենց սուր ծայրով հենց Թեհրանի դեմ են ուղղվելու։ Վերադառնալով Սիրիայի խնդրին՝ արձանագրենք, որ երբ Թուրքիային հաջողվեց օգտագործել ահաբեկիչ գրոհայիններին, Արցախում հաղթել, իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում Իրանի ու Ռուսաստանի հաշվին, որոշ ժամանակ անց Անկարայից հաշվարկեցին, որ նույնը կարող են անել նաև Սիրիայում։ Փաստացի ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունեցող ապստամբները Սիրիայում իրենց ձեռքը վերցրին իշխանությունը։
 
Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով գործում էր Աստանայի ձևաչափը, որի մեջ ընդգրկված էին Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։ Բայց Թուրքիան խախտեց Աստանայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնություններն ու Ռուսաստանին և Իրանին դուրս մղեց Սիրիայից։ Հաջորդն արդեն կարող է լինել Լիբիայից Ռուսաստանին դուրս մղելը, քանի որ Ռուսաստանն աջակցում է գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերին, իսկ Թուրքիան աջակցում է նրա դեմ կռվող լիբիական կառավարությանը։ Բացառված չէ, որ մի օր էլ Թուրքիան կարող է փորձել Իրաքն իր ազդեցությանը ենթարկել ու Իրանին դուրս դնել այնտեղից։ Քանի որ Թուրքիային Հարավային Կովկասում չկանգնեցրին, ապա Իրանն ու Ռուսաստանը թուրքական մարշին կարող են հանդիպել այլ տարածաշրջաններում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները