Ի՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շարունակվում է ԱրևմուտքՌուսաստան դիմակայությունը, որը դրսևորվում է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի տեսքով։ Ու եթե Արևմուտքի առաջատար ուժը համարվող ԱՄՆ-ը հիմնականում կենտրոնացած է միանգամից մի քանի ուղղություններով՝ Ուկրաինա, Իսրայել և Թայվան, ապա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում Ուկրաինայի ուղղությամբ։
 
Ընդհանրապես, ԱՄՆ-ին այդքան շատ չի անհանգստացնում Ուկրաինայի հարցը, որքան եվրոպական երկրներին, որոնք անմիջապես տարածաշրջանում են գտնվում, և յուրաքանչյուր փոփոխություն առաջին հերթին իրենց վրա է ազդելու։ Նախ՝ եվրոպական երկրները շարունակում են վնասներ կրել նրանից, որ պատժամիջոցների սահմանման արդյունքում զրկվել են ռուսական էժան հումքից, մասնավորապես էներգակիրներից։ Օրինակ՝ Գերմանիայի արդյունաբերության համար իր մրցունակությունը պահպանելու ուղղությամբ մեծապես ձեռնտու էր օգտվել ռուսական գազից, սակայն ռուսական գազի ներկրումը դադարեցնելուց հետո գերմանական տնտեսությունը լուրջ խնդիրների է բախվում, իսկ արտադրանքը կորցնում է իր մրցունակությունը։ Դրա համար էլ բազմաթիվ գերմանական ընկերություններ իրենց մասնաճյուղերը տեղափոխում են Եվրոպայից դուրս, մասնավորապես ԱՄՆ, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված արտադրության կազմակերպման համար։ Այդպիսով Գերմանիան, որը տնտեսական առումով ԵՄ-ի շարժիչ ուժն է, լճացման մեջ է հայտնվել։
 
Մյուս կողմից էլ՝ Եվրոպայում արտադրանքի կազմակերպման դժվարություններն ու մրցունակության անկումը ճանապարհ են բացում, որ դրանից օգտվի Չինաստանը ու եվրոպականի փոխարեն առաջարկի չինական արդյունաբերական արտադրանք։
 
Այս ամենի հետ Եվրոպան կանգնած է լուրջ խնդիրների առաջ՝ կապված այն հանգամանքի հետ, որ տեխնոլոգիական առաջընթացի, նորարարությունների ու արհեստական բանականության ոլորտում հետ է մնում հիմնական մրցակիցներից՝ ԱՄՆ-ից և Չինաստանից։ Խնդիրը լուրջ է հատկապես էլեկտրամոբիլների արտադրության կազմակերպման առումով։ Մինչ եվրոպական ավտոարտադրողները շարունակում են հանդես գալ իրենց ավանդական մոդելներով, էլեկտրամոբիլներ արտադրող չինական ընկերությունները մեծ արագությամբ գրավում են շուկան իրենց էժան ու նորարարություններով աչքի ընկնող էլեկտրամոբիլներով։ Դրա արդյունքում է, որ Volkswagen ավտոկոնցեռնը հայտարարել է, թե կարող է փակել Գերմանիայում առնվազն 3 գործարան, որի արդյունքում հազարավոր մարդիկ կարող են զրկվել աշխատանքից։ Իսկ ավտոկոնցեռնի աշխատակիցները պարբերաբեր դուրս են գալիս ցույցերի։ Մյուս կողմից էլ՝ ԵՄն որոշել է բարձրացնել ներմուծվող չինական էլեկտրամոբիլների մաքսատուրքերը, բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ դրանով եվրոպական արտադրության էլեկտրամոբիլներն ավելի մրցունակ չեն դառնա։
 
Մյուս խնդիրը, որին բախվում է Եվրոպան, կապված է նրա հետ, որ եվրոպական երկրներն արդեն ստիպված են մտածել սեփական անվտանգության համար մեծ պաշտպանական բյուջե տրամադրելուն՝ ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ու ավելին, և սկսել ժամանակ տրամադրել պաշտպանական արդյունաբերության վերականգնմանը։ Իսկ այսպիսի իրադրությունը նշանակում է, որ այն միջոցները, որոնք ուղղվում էին կրթությանը, առողջապահությանը կամ սոցիալական ոլորտին, հիմա դրանք վերաուղղվելու են ռազմական ծախսերին։ Մի շարք երկրներ անգամ դիտարկում են պարտադիր զինվորական ծառայության անցնելու տարբերակը։
 
Չհաշված, որ դրա հետ մեկտեղ էլ Թրամփի պաշտոնավարումը ենթադրում է, որ Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցություն տրամադրելու ծանրությունը հիմնականում ընկնելու է հենց Եվրոպայի ուսերին։
 
Զուգահեռաբար եվրոպական երկրների բնակչության շրջանում աճում են դժգոհությունները՝ կապված փախստականների ներհոսքի հետ, որոնց կարիքները հոգալու համար մեծ գումարներ են հատկացվում։ Նաև այս հանգամանքը նպաստեց, որ աջակողմ ազգայնական ուժերը Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ հաղթարշավ ունենան։
 
Սրանց գումարվում է նաև ներքաղաքական ճգնաժամը ԵՄ երկու առաջատար երկրում՝ Ֆրանսիայում և Գերմանիայում։ Անցած ամիս Գերմանիայում փլվեց իշխող կոալիցիան։ Կանցլեր Շոլցը ցանկանում էր ավելացնել պետական ծախսերը, սակայն նրա կոալիցիոն գործընկերները դեմ արտահայտվեցին։ Արդյունքում Շոլցը իրավիճակը տանում է դեպի նոր ընտրություններ, որպեսզի նոր վստահության մանդատ ստանա ժողովրդի կողմից՝ արդեն արտահերթ ընտրությունների միջոցով, բայց հարցն այն է, թե արդյո՞ք նա կստանա այդ վստահության քվեն, քանի որ ներկա պահին սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նրա գլխավորած Սոցիալդեմոկրատական կուսակցությունը երրորդ տեղում է՝ զիջելով «Քրիստոնյա դեմոկրատական միություն» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություններին։ Արդեն 2025 թվականի փետրվարին նախատեսվում են արտահերթ ընտրությունները։ Փաստացի, շատ քիչ ժամանակ է մնացել ընտրական գործընթացին, և գերմանական մամուլը Շոլցի գործողություններն անվանում է քաղաքական ինքնասպանության գործելակերպ։
 
Իսկ Ֆրանսիայում, երբ երկրի նախագահի գլխավորած կուսակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններում պարտություն կրեց, ու աջակողմ ազգայնական ուժերը հաղթանակ տարան, Մակրոնը գնաց երկրում նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ճանապարհով, որպեսզի ամրապնդի իր քաղաքական դիրքերը։ Ինչպես Շոլցը, Մակրոնը ևս նոր վստահության քվե էր ցանկանում, բայց ստացավ բոլորովին այլ պառլամենտ, քան ինքն էր ցանկանում։ Ու դրա արդյունքում է, որ կառավարություններն արագ, մեկը մյուսի հետևից փլուզվում են։ Վերջինը Միշել Բարնիեն էր, որի ղեկավարած կառավարությունն ընդամենը 90 օր կյանք ունեցավ։
 
Իսկ Գերմանիայում ու Ֆրանսիայում կառավարման ճգնաժամը լուրջ խնդիր է ԵՄ-ի համար, քանի որ այս երկրներն են եվրոպական դիվանագիտության հիմնական դեմքը։ Գլխավոր հարցը հիմա մնում է այն, թե ո՞ւմ հետ պետք է հույսեր կապի Եվրոպան։ Շատերը կարծում են, որ այդ գործիչը կարող է լինել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը դիտարկվում է որպես Եվրոպայում ներկայումս ամենամեծ ազդեցություն ունեցող ղեկավար։ Նախ՝ նրա ներքաղաքական դիրքերն ամուր են, իսկ մյուս կողմից էլ՝ նա սերտ կապեր ունի Թրամփի ու նրա թիմի հետ։ Եվ կարծիք կա, որ հենց նա կարող է լինել Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև կամուրջը։ Իսկ թե ինչպես դրան կարձագանքեն ԵՄի շարժիչ ուժը հանդիսացող Ֆրանսիան ու Գերմանիան, ժամանակը ցույց կտա, բայց մի իրողություն պարզ է, որ Եվրոպան տևական ժամանակ բախվելու է ներքին խնդիրներին, որոնց պետք է լուծումներ տա։
 
Այս պարագայում անիմաստ է խոսել ԵՄի ընդլայնման հնարավորության մասին, սակայն Հայաստանում որոշ արևմտամետ ուժեր փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինել ու ԵՄ անդամակցության հարցով Հայաստանում հանրաքվե նախաձեռնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի Թուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուքրիայի ՊՆ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Ամենաընթերցվածները