Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆում տեղի ունեցած իշխանափոխությունը կտրուկ փոփոխություն է խոստանում նաև համաշխարհային սոցցանցային տիրույթում։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ վերջին օրերի հարցազրույցներում արած հայտարարությունները բացահայտում են Ջո Բայդենի վարչակազմի գործելաոճի կարևոր մութ կետեր, որոնք վատ իմաստով հեղափոխական ազդեցություն են ունեցել ողջ աշխարհի վրա, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Հատկապես մեր երկրի վրա, մեր գնահատմամբ, ունեցել են ցավոտ ազդեցություն։

Եվ այսպես, Facebook-ի հիմնադիրը հայտարարեց, որ Բայդենի վարչակազմը Meta-ից շատ կոպիտ բառապաշարով, անգամ հայհոյանքով ու սպառնալիքներով պահանջել է ընկերությանը պատկանող հարթակներում COVID-19 համավարակին վերաբերող նյութեր ջնջել։ Օրինակ՝ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին։

Ցուկերբերգը այս ամենը հիմա է խոստովանում, ինչը կապված է Թրամփի հաղթանակի հետ, քանի որ նորընտիր նախագահը քարոզարշավի ընթացքում քանիցս սպառնացել է իրեն այս քաղաքականության պատճառով, որից Թրամփը քաջատեղյակ է եղել և որից անձամբ տուժել է։ Ցուկերբերգը նշում է, որ Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները Facebook-ում, Instagramում և Meta-ի այլ հարթակներում՝ ազատ արտահայտվելու հնարավորությունը և հավասարակշռությունը վերականգնելու համար:

Հայաստանում էլ Facebook-ի այդ քաղաքականությունից դժգոհողների շրջանակը բավականին մեծ է։

Հատկապես ոչ իշխանական լրատվամիջոցների պաշտոնական էջերը ենթարկվում են սահմանափակումների, գրաքննության, անգամ փակման։ Օրինակ՝ տարիներ առաջ ջնջվեց 5-րդ ալիքի՝ 1 մլն բաժանորդագրություն ունեցող էջը ու չվերականգնվեց, մեր գործընկեր «Հրապարակ» թերթի ֆեյսբուքյան էջը ևս բախվեց սահմանափակումներին։ Yerevan.Today-ի էջը բազմիցս «պատժվել է», և մեզ ասացին, որ մինչ հիմա սահմանափակումների մեջ է։ Օրինակները քիչ չեն: Գրեթե բոլոր ոչ իշխանական լրատվամիջոցներն ահազանգում են նյութերի համատարած հեռացման մասին։ Օրինակ՝ «Սրբազան պայքարի» ակտիվության ամբողջ ընթացքում հեռացվում էին Բագրատ սրբազանի և ակցիաների վերաբերյալ հազարավոր նյութեր։ Հերոս Մոնթե Մենլքոնյանի անուն ազգանունը գրելու համար սև ցուցակում են հայտնվում ոչ միայն սովորական օգտատերեր, այլև լրատվամիջոցները։ Ընդ որում, տրամաբանությունը բացարձակապես անհասկանալի է, թե ինչի համար են բլոկվում, ջնջվում նյութերը։ Ուշագրավ է, որ նույն բանը տեղադրելիս մի շարք լրատվամիջոցներ կանգնում են խնդրի առաջ, որոշները՝ ոչ, ու այդ «որոշները» հատկապես իշխանական տիրույթում գործողներն են և ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեցողները։

Facebook-ի «Ֆակտ չեքինգ» կամ փաստերի ստուգման համակարգը Հայաստանում հրապարակային գործարկվեց 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո. այն դարձավ իշխանական, իշխանամետ ու իշխանամերձ՝ հատկապես արևմտյան դիրքորոշում ունեցողների ձեռքին մահակ՝ ոչ իշխանական լրատվամիջոցների դեմ։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ ոչ հրապարակայնորեն այդ գործիքը, ըստ երևույթին և ըստ Ցուկերբերգի, գործել է դեռ վաղուց, քան 2021 թիվն էր։ Դա թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հարուցել է լրատվադաշտում արդար դժգոհություն։ «Փաստերի ստուգումը» տեղի է ունենում խիստ ընտրողաբար, կոպիտ խտրականությամբ։ Օրինակ՝ լրատվամիջոցները կարող են հայտնվել սահմանափակումների մեջ, որովհետև Հայաստանում փաստերի ստուգմամբ զբաղվողները պարզել են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքը ճիշտ չի թարգմանված, բայց նույն ստուգողների աչքից սովորաբար «վրիպում են» իշխանական գործիչների ակնհայտ ստերը։ Բազմիցս հարց էր բարձրացվում, թե ինչու են այդքան հանդուրժող իշխանականների նկատմամբ։ Ու հիմա Facebook-ի հիմնադիրը բացահայտում է, որ այդ ամենը տեղի է ունեցել քաղաքական նպատակներով։ Այսպիսով, փաստեր ստուգող մասնագետները հայտնվում են բավականին անհարմար վիճակի մեջ։ Մի կողմից՝ կարծես լավ գործ են անում, մյուս կողմից՝ այդ գործը, անկախ իրենցից, ծառայեցվել է այլ՝ քաղաքական նպատակների համար։

Շատ հնարավոր է, որ, օրինակ՝ տարբեր երկրներում ամերիկյան դեսպանատներին կից գործել են մասնագետներ, որոնք այդ երկրում աշխատել են Facebook-ն իրենց երկրի ղեկավարության ճաշակին համապատասխանեցնել, որոշել են՝ որ նյութերը բլոկվեն, որ նյութերը լայն տարածում ստանան, որ լրատվամիջոցների էջերը ընկնեն սև ցուցակ և երկար ժամանակ չունենան տեսանելիություն։

Եվ հիմա հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ է Հայաստանում այդ գործիքը իրականում կիրառվել է ոչ թե 2021 թվականի ընտրություններից հետո, այլ դրանից առաջ, ավելին՝ 2020 թվականի պատերազմի ողջ ընթացքում և այդ համակարգով քաղաքական հարցեր են լուծվել՝ թմրեցնելով մարդկանց զգոնությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանում պատերազմի ընթացքում այս՝ ամենամեծ սոցցանցն այդպես էլ չարգելափակվեց, և համացանցում լայնորեն տարածվում էին լուսանկարներ, թե Ադրբեջանի այսինչ լճի ափին հայ զինվորն արդեն թեյ է խմում, հաղթում ենք, հեսա Բաքու կարող ենք մտնել և այլն։ Կեղծիք տարածող էջերը տասնյակ և հարյուր հազարավոր հավանում էին ստանում, ինչը խոսում էր այդ էջերի լայն հասանելիության մասին, իսկ իրականությունը տեղեկացնող լրատվականների էջերը չէին հասնում ընթերցողին։ Մինչ հիմա ֆեյսբուքյան հարթակում լայնորեն տարածվում են ֆեյք էջերը, որոնք ամեն օր հրապարակումներ են անում, թե՝ «Էրդողանն ապտակել է Ալիևին», «Ցնցող լուր, Ալիևը ծնկի է եկել Նիկոլի առաջ և խնդրում է իրեն չվնասել» և այլն, իսկ հանրահայտ լրատվամիջոցների էջերը ենթարկվում են խիստ գրաքննության։ Եվ այս ամենը «ֆակտ չեքինգ» անողները, բնականաբար, վարձատրվում են, սակայն, ինչպես ներկայացրեց Ցուկերբերգը, դառնում են, փաստորեն, գործիք՝ դրսի ուժերի ձեռքին, և մահակ՝ ներսի լրատվամիջոցների համար։

Ըստ այդմ, չի բացառվում, որ նույն մեթոդը կիրառվել է նաև հետպատերազմյան ակցիաների, նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում. քաղաքական գործիչների, քաղաքական պայքարի մասնակիցների, ընտրական գործընթացի մեջ գտնվողների էջերը բլոկվում էին, հասանելիությունը՝ սահմանափակվում, լայն տարածում էին ստանում իշխանական քարոզչական նարատիվները։ Ստացվում է, որ ընտրական պայքարի մեջ գտնվողներն էլ եղել են խիստ անհավասար դիրքերում։ Պարզ լեզվով ասած, Հայաստանում 2,5 մլն բնակչությանը պետական եթերից ամեն օր հրամցվել է «Նիկոլ Փաշինյան» ու նրա տեքստերը, արդարացումները, իսկ Facebook-ում էլ սահմանափակվել են հակադարձողները, ընդդիմախոսները։

Ու հիմա կարելի է միայն ենթադրել, որ եթե սոցիալական ցանցերի հարթակները հատուկ ներգործության ենթարկված չլինեին, գուցե ներկայիս քաղաքական դասավորվածությունը Հայաստանում այլ լիներ՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը հասարակությունների վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները