Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատելով իր իսկ պահվածքից՝ Նիկոլ Փաշինյանը լրիվ հեքիաթային դերի մեջ է մտել: Երևի շուտով Ֆեյսբուքում կգրի, թե՝ սարերը դաշտերից պիտի բարձր լինեն: Անկասկած, այդ գրառման ներքո կհայտնվեն «ակո՜ւնք իմաստության»-ի կարգի մեկնաբանություններ:

Դառը կատակը՝ դառը կատակ, բայց իրականությունը դրանից այնքան էլ չի տարբերվում: Տեսեք, գրեթե օր չի անցնում, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքներում մի «դարակազմիկ» մտքափայլատակում չունենա: Մի օր էթիկայից է «փիլիսոփայում», մյուս օրը՝ հերոսության, հետո անցավ ավելի «հողեղեն» թեմաների՝ աղքատություն, աշխատանք, լավ ապրել ու էլի նման բաներ:

Իբր փիլիսոփայում է, էլի: Մեր մեծերը նմաններին բնորոշում էին որպես «ծակ փիլիսոփա»: Դե, փաշինյանական մտքերն էլ համապատասխան են: Օրինակ՝ լավ ապրելու համար պետք է աշխատել: Տես, է, ախր ո՞ւմ մտքով կանցներ: Մի խոսքով, Փաշինյանը, որ կարծում է, թե պարտությունն արդեն լրիվ հաղթանակի ու հպարտության ներքո «նաղդել» է, դրանից ոգևորված՝ պարզունակ, տրիվիալ արտահայտություններն ու բառակապակցություններն էլ որպես «փիլիսոփայություն» է երևի կամենում սաղացնել (իրացնել):

Բայց եթե նրա ասածների հնչերանգին ու բովանդակությանն ուշադրություն դարձնենք, օրինակ՝ երբ խոսում է աղքատության, դրա պատճառների, իբր՝ անբանության ու ծուլության ակնարկներով ու այդպես շարունակ, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը միտումնավոր ծաղրում է ժողովրդին, հատկապես իր՝ այսպես ասած՝ ընտրազանգվածին:

Հիմա Փաշինյանն ասում է. մի՞թե մենք ենք պատասխանատու, եթե մարդը չի ուզում աշխատել: Իբր, ինքն ու իր կառավարությունն ամեն ինչ արել են, որ մարդիկ ոչ միայն ցանկանան, այլև հնարավորություն ունենան աշխատելու, հիմա դեռ մի բան էլ մուննաթ է գալիս: Ու սա այն Փաշինյանն է, որ նաև սոցիալապես անապահով մարդկանց հույզերն ու զգացմունքները չարաշահելով, ավելի ճիշտ՝ գողանալով, նրանց ուսերի վրա եկավ իշխանության, որից անմիջապես հետո հայտարարեց, թե՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է», այսինքն՝ իրենից էլ բան չուզեք, էլի, ինքն արդեն կուշտ է և հարուստ, բնականաբար, աղքատներին մանր է բրդելու, նրանց ականջներից էլ արիշտա է կախելու:

Չէ, բայց իսկապես. «լավ ապրելու» քարոզի պահով Փաշինյանը գործնականում ձեռք է առնում, ծաղրում է ժողովրդին: Թե բա՝ պիտի աշխատել, որ լավ ապրես:

Փաշինյանի իշխանավարման պայմաններում Հայաստանում մեծամասնությունն աշխատում է, ընդ որում՝ հաճախ նորմայից անհամեմատ «երկարօրյա», որ պարզապես ապրի: Հազիվհազ ծայրը ծայրին հասցնելով:

Ավելին, եթե Փաշինյանն է երկրի ղեկավարը, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ հաջորդ օրը քնելու և լուսացնելու է իր գյուղում, քաղաքում, տանը: Շատ հնարավոր է, որ քնեք ձեր գյուղում, իսկ առավոտյան Ֆեյսբուքից տեղեկանաք, որ բնակավայրը, ձեր տնով ու մահճակալով հանդերձ, արդեն սահմանազատված-հանձնված է թշնամուն:

Մյուս կողմից՝ ախր, ո՞վ է խոսում աշխատանքի մասին ու նման քարոզներ անում: Իսկ խոսողը Նիկոլ Փաշինյանն է. ղեկավարը մի խմբի, որ կոչվում է քպական վերնախավ, որը չի աշխատում, որը երկրի ու ժողովրդի համար պրոբլեմներից բացի ուրիշ ոչինչ չի ստեղծում, բայց որը ոչ միայն աշխատողների հարկերի ու կյանքերի հաշվին է ապրում, այլև ճոխ ու պարգևավճարյալ է ապրում:

Հնարավոր է՝ նաև այդ վիճակից են գալիս այս օրերին մեր հողեղեն կյանքում ընդգծվող որոշակի երևույթները: Տեսեք, այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊն ամբողջովին այլասերվել են իշխանությամբ, ընդհանրապես կտրվել են իրականությունից ու կորցրել են իրական մարդկանց ու կյանքի հետ կապը: Չնայած՝ ինչո՞ւ տպավորություն, հենց այդպես էլ կա: Ընդ որում, նրաք այդպես կտրվեցին շատ արագ, իշխանազավթումից օրեր անց...

Հիմա, օրինակ՝ վերցնում ու շրջանառության հարկը, առհասարակ հարկերը կտրուկ բարձրացնում են: Դրա հետևանքով այս օրերին համատարած թանկացումներ են, ապրանքների գները ուղղակի վազելով են աճում: Զուգահեռաբար, հարկային տեռորը քիչ համարելով, Փաշինյանի իշխանությունը, էլ ավելի ոգևորվելով, որոշում է մտնել ամենից չարքաշ աշխատավորների գրպանները՝ նրանց ուղղակիորեն տրանսպորտաուղեվարձային թալանի ենթարկելով: Ներկա պայմաններում, երբ աշխարհում (օրինակ՝ Սերբիայում, Բելգրադում) հասարակական տրանսպորտը դարձնում են անվճար, Փաշինյանը ուզում է 1 ուղևորից 3 անգամ ավելին քերթել՝ 300 դրամ:

Այսինքն, Փաշինյանն ու իր անտեղի պարգևավճարյալ-ձրիակերների իշխանությունը, կարծես միտումնավոր, անում են քայլեր, որոնցով նախ ցույց են տալիս, որ խորապես թքած ունեն այսպես ասած՝ ժողովրդի վրա: Դե, իրենք՝ Փաշինյանն ու քպական վերնախավը արդեն իրենց, ինչպես ասվում է, մինչև յոթը պորտը ապահովել են: Իզուր չէ, որ խոսակցություններ են տարածվում նրանց՝ արտասահմանյան բանկերում հաշիվների, օտար երկրներում տների ու ամառանոցների ու նմանօրինակ բաների մասին: Այսինքն, իրենք իրենց լրիվ ապահովել են, իսկ հիմա էլ՝ հեռանալուց առաջ, ցանկանում են մի լավ քամել մարդկանց և հետո միայն «թռնել» այս խոպանից:

Մյուս կողմից՝ կարծես հատուկ գրգռում են մարդկանց, որպեսզի սոցիալական բունտի կամ նման մի բանի դիմեն, որպեսզի ազատվեն իրենցից: Իրականում գուրծունակ քաղաքական էլիտա ու մի քիչ էլ արժանապատվություն ունեցող որևէ այլ ժողովուրդ արդեն վաղուց մի 10 անգամ վռնդած կլիներ պաշտոններից նման իշխանավորներին:

Այնպես որ, եթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելը:

Ինչպես իմ լավ ընկերն ու գործընկերն է դառը կատակում՝ որքան էլ Փաշինյանը կաշվից դուրս գա, իր ինադու դեռ ապրելու եմ:

Ապրելու, վերապրելու ենք, անկասկած: Բայց ափսոս, որ նման ծանր գնով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները