Թբիլիսիում տեղի է ունեցել Ազանվուրին նվիրված համերգ

Հունվարի 21-ին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում տեղի ունեցավ ֆրանսահայ, արմատներով Վրաստանից, հռչակավոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի մենակատարն էր՝ երգչուհի, երգերի հեղինակ, երաժիշտ, ձայնագրման պրոդյուսեր Արփի Ալտոն (Արփինե Տեր Պետրոսյանը): Համերգը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, գրում է jnews.ge-ն: 

Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների ավելի քան 80 անդամ ունեցող խմբի աջակցությամբ ևս։

Միջոցառումը նպատակ ուներ ոչ միայն հիշատակել Ազնավուրի ժառանգությունը, այլև ամրապնդել հայ և վրաց ժողովուրդների մշակութային կապերը։ Վրաստանում հայկական համայնքի և տեղի հասարակության համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ Ազնավուրն արմատներով նաև Վրաստանից է։

Համերգի ընթացքում հնչեցին Ազնավուրի ամենահայտնի երգերը, ներկաները վերհիշեցին նրա անկրկնելի ձայնը և զգացմունքային կերպարները։ Արփի Ալտոյի կատարումները յուրահատուկ հմայք հաղորդեցին միջոցառմանը, ստեղծելով ջերմ ու անմոռանալի մթնոլորտ։

Հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ընդունեց համերգը, իսկ եզրափակչում բուռն ծափահարություններ հնչեցին նաև «Արի իմ սոխակ» երգի համար, որը հուզեց ներկաներին:

Համերգը մեկ անգամ ևս հիշեցրեց Շառլ Ազնավուրի՝ որպես անհատի համամարդկային արժեքի մասին։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները