120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործարար Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից, փաստաբանների գնահատմամբ՝ առանց որևէ հիմքի, ապօրինի ձևով անազատության մեջ է: Որոշակի իմաստով, կարելի է ասել, աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Կարեն Հակոբյանը, որին մեղսագրվում է տնտեսական բնույթի հանցանք և որի նկատմամբ, ըստ փաստաբանների, չկա նույնիսկ մեկ մեղադրական ապացույց, գրեթե 120 օր կալանավորված է: Նման տևական ժամանակով կալանքը նման բնույթի մեղադրանքի պայմաններում նույնիսկ վերջին տարիների համար հազվադեպ երևույթ է:

Այս պնդումը հիմնավորվում է նաև նրանով, որ գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալները կալանվորված չեն: Ուշագրավ է, որ նույն գործով նույնիսկ ավելի ծանր մեղադրանքի պայմաններում մեկ այլ գործարար հենց առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից: Պատահական չեն կարծիքները, որ այս գործի «պատվիրատուն» ակնհայտորեն հենց Նիկոլ Փաշինյանն է: Մի կողմից՝ նա հայտարարում է, որ կալանքի դեպքերը պիտի կրճատվեն, մյուս կողմից՝ փաստացի Կարեն Հակոբյանին 4 ամիս ապօրինի պահում են կալանքի տակ՝ առանց դրա անհրաժեշտության մասին վկայող հիմքերի, երբ դեռևս չկա ոչ մի դատավճիռ: Նման համոզմունք ունեցողները նշում են, որ սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ թե՛ նախաքննական մարմինները և թե՛ ողջ դատական համակարգը դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարը՝ հանգեցնելով տոտալ իրավական ամենաթողության և օրենքների իսպառ բացակայության, ինչը չի կարող մնալ անհետևանք:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Նահապետյանը, ուժի մեջ թողնելով Կարեն Հակոբյանի կալանքի որոշումը, հաջորդ օրն իսկ նշանակվեց նոր պաշտոնի: Դրանից հետո սույն գործը մակագրվել էր մեկ այլ դատավորի՝ Վահե Դոլմազյանին, որը նույն այն դատավորն է, որը շուրջ 1,5 տարի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ, այժմ էլ շարունակում է տնային կալանքի կիրառումը: Այս դատավորը 2 ամսով երկարաձգեց Կարեն Հակոբյանի կալանքը, և այս փաստը ևս անուղղակիորեն խոսում է այն մասին, որ դատավորի ընտրությունը ապահովում է Կարեն Հակոբյանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու զուտ կամայական որոշումը:

Ստեղծված իրավիճակում Կարեն Հակոբյանը, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է, նրա փաստաբանների համոզմամբ, շարունակում է մնալ իրավական կամայականությունների զոհ: «Պետք է ուղղակի արձանագրել, որ Հայաստանում «նոր իրավաբանություն» է կիրառվում, որի մասին, փաստորեն, դեռ մասնագետները տեղյակ չեն», -մեզ հետ զրույցում ասում էին Հակոբյանի փաստաբանները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները