Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գործիչների կառավարման ժամանակահատվածներին գնահատականներ տալու տեսանկյունից կարևոր է նաև դիտարկել, թե ինչպես են կյանքի կոչվել նրանց խոստումներն, ու ինչ դրական փոփոխություններ են կատարվել պետության համար։

Բնական է, որ իշխանության հասած մարդիկ փորձում են անդրադառնալ իրենց խոստումներին՝ ցույց տալով, թե իրենք հավատարիմ են իրենց հայտարարություններին՝ դրանով իսկ շահելով հանրային վստահությունը։ Խնդիրն այն է, թե որքանով է այդ ամենը կատարված լինում, կամ որքանով են գործիչները պարզապես ստում:

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 7-րդ տարվա շեմին ու առաջիկա ընտրություններին ընդառաջ նոր «շարք» է սկսել՝ «ինչպես խոստացել էի» խորագրով։ Հասկանալի է, գլոբալ առումով ավիրումից, ձախողումից, փլուզումից զատ ոչինչ չի արվել, ուստի նա իր խոստացածների շրջանակներում, որպես կանոն, ներկայացնում է որևէ ճանապարհի ասֆալտապատում, լուսավորում։ Կամ էլ առավելագույնը նրա ուշադրության կենտրոնում է հայտնվում ինչ որ մեկերկու գույքի, գումարի, հողատարածքի հանձնումը պետությանը, որը ներկայացվում է այնպես, թե «թալանվածը ժողովրդին է վերադարձվում»։ Դեռ մի կողմ թողնենք, որ իրականում ժողովրդին ոչինչ էլ չի վերադարձվում, այլ ընդհակառակը, օրավուր աղքատացնում են «հպարտ քաղաքացիներին», մյուս կողմից՝ այնպիսի չնչին փաստեր է հրապարակում, որ ծիծաղից բացի այլ զգացողություն չի առաջացնում:

Ինչ վերաբերում է նրա գլխավոր խոստումներին, ապա այս հարցերում, հասկանալի է, նա լռում է. ասելիք չկա, քանզի ոչինչ չի արվել, նույնիսկ հակառակը՝ խոստացածի լրիվ հակառակն է արվել: Այդպիսի խոստումները հարյուրներով են չափվում: Փորձենք թարմացնել բոլորիս հիշողությունն ու հերթով ցույց տալ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում մոլորեցնել մարդկանց։ Այս անգամ կանդրադառնանք մեկ օրինակի, ցավոտ, ողբերգական օրինակի: Տեսեք՝ Փաշինյանը ժամանակին համոզիչ կերպով հայտարարում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Ընդ որում, նա ընդգծում էր, թե «բացառվում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի ու պետականությունների շահերին հակառակ կամ չհամապատասխանող ձևով։ Դա ուղղակի բացառված է։ Չի կարող այդպիսի բան լինել»։ Արդյունքում այսօր Արցախում հայ չկա, որ արցախահայության շահերի հարց էլ բարձրացվի։ Ու չնայած այն հանգամանքին, որ նա անձամբ Ստեփանակերտում արցախցիների առաջ կանգնած նշում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա ոչ միայն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, այլ փորձում է «ապացուցել», որ ողջ բանակցային գործընթացի ժամանակ քննարկվել է միայն Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը։

Ավելին, դեպքեր կան, երբ Փաշինյանը կատարել է Արցախի հետ կապված իր խոստումների լրիվ հակառակը։ Ժամանակին նա նշում էր, որ եթե հանկարծ Արցախի հարցում լուծում նախանշվի, ապա ինքը կգա ու այն ժողովրդի հետ կքննարկի։ «Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ», - ընդգծում էր նա։ Բայց նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի մասին հանրությունը հանկարծ մամուլից իմացավ, երբ Փաշինյանը մարդկանց կանգնեցրեց արդեն կատարված փաստի առաջ։ Իսկ դրանից հետո էլ մարդիկ անակնկալ տեղեկացան, որ Պրահայում քառակողմ հայտարարության արդյունքում Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ «հպարտ քաղաքացիների» կարծիքը ոչ ոք չէր հարցրել։

Փաշինյանի կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության ճանաչումը հայկական կողմի համար միայն տնտեսական առումով, ըստ համեստ հաշվարկների, ենթադրում է մոտ 100 մլրդ դոլար գումարի կորուստ, ինչն ահռելի թիվ է։ Բայց դա միայն թիվ է, իսկ Փաշինյանի պատճառած ողբերգությունը սոսկ թվերով չի չափվում: Ընդհանրապես, քաղաքական գործիչների հիմնական գնահատականը պատմությունն է տալիս։ Ուզենք թե չուզենք՝ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածը պատմության մեջ նշանավորվելու է նրանով, որ հենց ինքն է մեր հայրենիքի մի հատվածը, որի վրա հայերն ապրել են մշտապես, հազարամյակներ շարունակ, հանձնել թշնամուն։

Կհիշվեն նաև Արցախի հետ կապված նրա խոստումները, կհիշվեն նրա պատճառած ահռելի վնասները, իսկ ահա նրա կողմից ասֆալտապատված (ընդ որում՝ խայտառակ անորակ) ու լուսավորված մի քանի փողոցի մասին տարիներ հետո ոչինչ չի հիշվի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի Թուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուքրիայի ՊՆ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Ամենաընթերցվածները