Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին ճկուն արտաքին քաղաքականության արդյունքում էր, որ լինելով ԵԱՏՄ անդամ պետություն՝ Հայաստանը կարողացավ ԵՄ-ի հետ ոչ միայն իր հարաբերությունները կառուցել, այլև զարգացնել, որի արդյունքն էլ եղավ 2017 թվականին ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի կնքումը։ Բայց նախքան այդ երբեք չի եղել մի դեպք, որ Հայաստանը ԵՄ անդամակցության բացահայտ հայտ ներկայացնի։ Այս հարցում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհնար է եվրոպական ինտեգրացիոն ձևաչափի մաս կազմել՝ միաժամանակ լինելով ԵԱՏՄ անդամ։ Իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանը էական տնտեսական օգուտներ է ստանում։

2018 թվականի իշխանափոխությունից հետո այն, ինչ նախկինում անհավանական էր թվում, Փաշինյանի կառավարման ժամանակ իրականություն է դառնում։ Ինչպես ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի օր Հայաստանի ղեկավարը ամեն կերպ կփորձի հիմնավորել, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, այպես էլ նախկինում դժվար էր երևակայել, որ ԵԱՏՄ-ից դուրս չգալով հանդերձ՝ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի։ Այլ կլիներ իրավիճակը, երբ անդամակցության փոխարեն ուղղակի ԵՄ-ի հետ հարաբերություններն իրապես խորացնելու դիրքորոշում որդեգրվեր։ Բայց Փաշինյանի կառավարումը կարելի է համեմատել ծուռ հայելիների թագավորության հետ։ Նա ու իր սատելիտներն այնպիսի հիմնավորում են ներկայացնում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության որոշման հետ կապված, որ ուղղակի ծիծաղելի է։ Օրինակ՝ Փաշինյանը նշում է, որ այդ որոշման ընդունումը պայմանավորում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի առկայությամբ, քանի որ ցանկություն կա եվրոպական ժողովրդավարական համայնքին մոտ լինել։ Բայց հարցն այն է, որ նախ՝ Հայաստանն իր կառավարման ժամանակահատվածում շատ ավելի է հեռացել ժողովրդավարությունից, իսկ ընդդիմադիրների գլխավերևում կախված է քաղաքական հետապնդումների սուրը։ 2018 թվականից հետո տեսնում ենք, թե ինչպես է իրավապահ համակարգը որպես գործիք օգտագործվում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մարդկանց ճնշելու համար, ինչպես են ոտնձգություններ կատարվում դատական իշխանության նկատմամբ, ինչպես են քպացվում բոլոր անկախ ինստիտուտները և այլն։

Մյուս կողմից՝ Հայաստանում աստիճանաբար տեղի է ունենում իշխանական լծակների գերկենտրոնացում վարչապետի լիազորություններն իրականացնող անձի ձեռքում։ Փաշինյանը մի ժամանակ խոստանում էր, որ տեղի է ունենալու նախագահի ինստիտուտի լիազորությունների ավելացում, բայց դրա փոխարեն միայն իր լիազորություններն են ավելանում։ Իսկ այս իրողությունը լիովին հակասում է իշխանությունը ապակենտրոնացնելու և հակակշիռներ ստեղծելու ժողովրդավարական սկզբունքին։

Ի միջիայլոց, եթե ԵՄ-ն այդքան կարևորում է ժողովրդավարությունը՝ որպես առանձին քաղաքական իրողություն, ապա ինչո՞ւ է սիրաշահում բռնապետական Ադրբեջանին, աչք փակում Բաքվի ռեժիմի կողմից իրագործված հանցագործությունների ու մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստերի առաջ և էներգակիրներ գնում այդ երկրից։

Բայց վերադառնանք մեր խնդիրներին: Ուշագրավ է, որ Փաշինյանը Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը պայմանավորում է համապատասխան օրենքի ընդունմամբ ու այդ հարցում հանրաքվեի նախաձեռնությամբ: Իրականում արտաքին քաղաքականության մեջ հարաբերություններին վերաբերող վճռական որոշումները միայն հանրաքվեով կամ օրենքի ընդունմամբ հնարավոր չէ լուծել, քանի որ այն երկկողմանի գործընթաց է։ Ամենակարևոր հարցն այն է, որ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ԵՄ-ում պատրաստ են մեզ ընդունել, թե՞ ոչ։ Եթե ԵՄ-ն պատրաստ չէ մեզ ընդունել, և ընդամենը խնդիր ունի գլխներիս տակ փափուկ բարձ դնել, ապա կարող ենք մի քանի հանրաքվե անցկացնել, տասնյակ օրենքներ ընդունել, դրանից ոչինչ չի փոխվի։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման համատեքստում Փաշինյանը շեշտում է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու գործոնը Եվրամիության, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ։ Այս հարցում ևս նա իրականությունը խեղաթյուրում է, քանի որ իր իշխանությունը լրիվ հակառակն է արել։ Ի մասնավորի, Փաշինյանի իշխանությունը արևմտյան պետությունների բարեհաճությանն արժանանալու համար փորձել է հակառուսական քաղաքականություն վարել, առճակատվել Ռուսաստանի հետ, երկրում հակառուսական տրամադրություններ հրահրելով՝ ցույց տալ, որ մեր դժբախտությունների պատճառը ոչ թե իր վարած անհեռատես քաղաքականությունն էր, այլ այն, որ դաշնակից Ռուսաստանը «դավաճանեց» մեզ։

Չնայած, նաև պետք է նշել, որ այս անգամ Դավոսում իր արած հայտարարություններում Ռուսաստանի հետ կապված իր դիրքորոշումներում որոշակի մեղմացում է նկատվում, քանի որ մի ժամանակ եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներում նա անընդհատ բողոքում էր, թե Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ դաշնակիցները մեզ միայնակ թողեցին։ Թերևս նրա հռետորաբանության մեղմացումը կամ որոշակիորեն «զադնի դնելը» պայմանավորված են արտգործնախարար Միրզոյանի ու Լավրովի հանդիպման և ՌԴ նախագահ Պուտինի հետ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցի արդյունքներով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները