Coca-Cola-ն եվրոպական շուկայից հետ է կանչում ըմպելիքները՝ քիմիական քլորատի բարձր մակարդակի պատճառով

Coca-Cola-ի եվրոպական ստորաբաժանումը (Coca-Cola Europacific Partners Belgium) զանգվածաբար հետ է կանչել հայտնի ըմպելիքների խմբաքանակներ՝ դրանցում թունավոր քլորատների բարձր մակարդակի պատճառով, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ սա վերաբերում է Coca-Cola, Sprite, Fanta, Fuze Tea, Minute Maid, Tropico ապրանքանիշերի՝ տարաներով և շշերով ըմպելիքներին, որոնք շրջանառության մեջ են գտնվում 2024 թվականի նոյեմբերի վերջից։  

Ըմպելիքները վաճառվել են Բելգիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում։ 

Խնդիրը բացահայտվել է Coca-Cola-ի՝ Գենտում գտնվող արտադրամասում պլանային ստուգման ժամանակ:

«Մենք հստակ թիվ չունենք, բայց ակնհայտ է, որ  խոսքը մեծ թվի մասին է», - AFP-ին ասել է Coca-Cola Europacific Partners Belgium-ը: Coca-Cola-ի եվրոպական ստորաբաժանումը վստահեցրել է, որ ըմպելիքների մեծ մասը, որոնցում քլոր է հայտնաբերվել, արդեն հանվել են խանութների դարակներից։ 

Coca-Cola-ի ներկայացուցիչը BBC-ին ասել է. «Անկախ փորձագիտական ​​վերլուծությունը եզրակացնում է, որ սպառողների համար ցանկացած ռիսկ շատ ցածր է»:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները