Հնդկաստանում աշխարհի ամենամեծ կրոնական հավաքի ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել

Չորեքշաբթի վաղ առավոտյան Հնդկաստանի Պրայագրաջ քաղաքում աշխարհի ամենամեծ կրոնական հավաքի՝ Կումբխա Մելայի ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել հրմշտոցի հետևանքով, գրում է CNN-ը՝ մանրամասնելով, որ տասնյակ միլիոնավոր հնդիկ հավատացյալներ ամենասուրբ օրերից մեկի կապակցությամբ գնացել են լողալու գետում՝ սուրբ Գանգես, Յամունա և առասպելական Սարասվաթի գետերի միախառնման վայրում:

Գետի մոտ պատնեշը կոտրվել է, երբ մարդկանց բազմությունը քայլել է դեպի գետափ: Տեղի հիվանդանոցներից մեկի պաշտոնական աղբյուրը CNN-ին ասել է, որ կա 35 զոհ, և թիվը, ըստ ամենայնի կմեծանա: 

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ուղերձում ասել Է, որ փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը «հանգեցրել է առաքինի հոգիների կորստին»:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակնկալվում էր, որ մոտ 100 միլիոն հինդու նվիրյալներ ամբողջ աշխարհից չորեքշաբթի օրը կայցելեն այդ վայր և կմտնեն սուրբ ջրերը՝ հոգեպես մաքրագործվելու համար:

Փառատոնը համարվում է աշխարհի ամենամեծ կրոնական հավաքը: Վեց շաբաթվա ընթացքում ակնկալվում է, որ 400 միլիոն մարդ կմասնակցի Պրայագրաջում տոնակատարություններին:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»
Ամենաընթերցվածները